Երեխան սեր է, սերը՝ երեխա

420057112_878274624087025_47458050568309009_n

Հիմա ես հաճախ եմ մանչուկի  հետ լինում, ուշադիր հետևում եմ նրան ու ծնողներին։

Երեխան ուշադրություն է պահանջում։ Շարունակական, մշտական ուշադրություն։

Մանչուկի հագուստը փոխելը, կերակրելը, լողացնելը, պառկեցնելը, հետը խաղալը, մխիթարելը, հետաքրքիր որևէ բան անելը, ինչ խոսք, շատ է հոգնեցնում: Ահա այսպիսի հոգատարություն և դժվարություններ: Երբեմն ուժասպառ ես լինում, և դա է ճշմարտությունը։

Բայց երբ մանչուկից բաժանվում ես թեկուզ կարճ ժամանակով, կարոտում ես նրան, չես կարողանում ապրել առանց նրա, մտածում ես միայն նրա մասին։

Երեխան սեր է:

Սիրով, թե ամբողջ Սիրով՝ նույն բանն է։ Դու ապրում ես նրանով, դաստիարակում ես, փայփայում և մխիթարում, քո ամբողջ ուժն ու ուշադրությունը նվիրում ես նրան, ծախսում ես քո ժամանակը նրա վրա, շնչում ես միայն նրա համար։

Եվ, եթե մարդուց խլես այդ սերը՝ սիրտը կդատարկվի։ Եվ ապրելու իմաստ չի լինի։ Եվ ապրելու պատճառ չի լինի։ Մարդը երբեք չի հրաժարվի իր սիրուց, եթե նույնիսկ այդ սերը ծանր և անտանելի բեռ լինի…

Սիրո մեջ ապրելը դժվար է։ Իսկ առանց սիրո՝  կյանք չկա: Եվ ինչ էլ որ ասելու լինեն ժամանակակից  փորձագետները, միևնույնն է, անհնար է ապրել առանց սիրո։ Պետք է ինչ-որ մեկին սիրել։ Թեև դա, անկասկած, կարող է դժվար լինել, սակայն միայն այդ հոգնածության մեջ է ապրում կյանքը․․․

Աղբյուր՝  Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий