Ինչպես կարող էիր այդպես վարվել

311571004_645564450268278_838491794725668145_n

Մի օր, մի մարդ նավաբեկության մեջ ընկավ, և ալիքը նրան նետեց ամայի մի կղզի։ Նա միակն էր, ով նավաբեկությունից ողջ էր մնացել և շարունակ աղոթում էր, որ Աստված փրկի իրեն: Ամեն օր նա նայում էր հորիզոնին այն հույսով, որ կտեսնի մի նավ, որը գալիս է օգնության։

Ի վերջո, մարդը որոշեց իր համար խրճիթ կառուցել տախտակներից, որոնք ափ էին շպրտվել նավի խորտակումից հետո:

Սակայն մի օր ուտելիք փնտրելուց հետո վերադառնալով ափ, նա տեսավ, որ իր խրճիթն այրվում է. ծուխը բարձրանում էր երկինք։

Ամենավատն այն էր, որ խրճիթի հետ այրվում էին այն իրերը, որոնք նավաբեկությունից հետո մնացել էին։ Նա մնաց առանց ոչ մի բանի։

Մարդն այլևս չկարողացավ զսպել հուսահատությունն ու զայրույթը.

-Աստվա՛ծ, ինչպե՞ս կարող էիր ինձ հետ այդպես վարվել,-հեկեկաց նա։

Բայց հաջորդ առավոտ նրան արթնացրեց նավի շչակը։ Նավը լողում էր կղզի՝  փրկելու նրան։

-Ինչպե՞ս իմացաք, որ ես այստեղ եմ,- հարցրեց մարդը նավաստիներին։

-Մենք ծխի ազդանշանը տեսանք,- պատասխանեցին նրանք։

Առակը և լուսանկարը՝  Фитнес для мозга կայքից

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий