Ամեն ինչ գերազանցապես օրինաչափ է

436403228_7414345982019482_4501303911364218064_n

Եթե ​​աշխարհը բաժանեք «սևի» և «սպիտակի», ատեք «սևը», երկրպագեք «սպիտակին»

և մտածեք. որ Աստված միայն բարին է տալիս, իսկ սատանան չարիքի աղբյուր է, ապա այդպիսի հեթանոսական մտածողությունը հնարավորություն չի տա ճիշտ ընդունել սթրեսային իրավիճակները, որպեսզի  զարգանաք:

Եթե ​​անհնար է սիրել չարը, ապա անխուսափելիորեն ի հայտ է գալիս չարիքի նկատմամբ ագրեսիա, այն ոչնչացնելու ցանկություն, և մարդն ինքն է դառնում չարիքի աղբյուր: Ընդ որում, առաջին հերթին, ինքն իր համար:

Բարին չպաշտելու և դրան չկապվելու համար կարևոր է զարգացնել դիալեկտիկական մտածողությունը և աշխարհընկալումը:

Քանի որ Աստված մեկն է, ապա հակադրություններ չկան, չկա մեկի կամ մյուսի տարանջատում. չկա միայն բարին կամ միայն չարը: Ամեն ինչ Աստծուց է, ինչը նշանակում է, որ ամեն ինչ աստվածային է, ամեն ինչ գերազանցապես օրինաչափ է, իսկ բարու և չարի հասկացությունները հայտնվում են միայն արտաքին մակերերսի մակարդակում:

Ի՞նչ ասել է աստվածային

Աստվածայինը զգալու համար պետք է կարողանալ կորցնել մարդկայինը: Եթե ​​մենք պատրաստ չենք ընդունելու մարդկայինի կորուստը՝ աստվածայինը չենք զգա:

Այնպես որ, հիմնական պարամետրերից մեկը, որն այժմ ես դիտարկում եմ` տրավմատիկ իրավիճակն ընդունելու մարդու պատրաստվածությունն է: Մարդը դա ընդունում է կամ չի ընդունում: Դուք կարող եք փորձել տասնյակ պարամետրեր, բայց եթե մարդը տրավմատիկ իրավիճակը չի ընդունում, ապա մնացած ամեն ինչ դադարում է իմաստ ունենալ:

Ո՞րն է տրավմատիկ իրավիճակն ընդունելու պատրաստակամությունը: Դա Աստվածայինի պահպանումն է մարդկայինի կորստի պահին: Սա քայլ է դեպի Աստված, քայլ է դեպի այլ տրամաբանություն, եթե մենք այս քայլին չդիմենք, իզուր են դառնում տարիներ շարունակ աղոթելը, ծոմ պահելը: Ինչ էլ անելու լինենք, միևնույնն է, փոփոխություն տեղի չի ունենա:

Մարդու ներսում փոփոխությունները տեղի են ունենում, երբ անցնում ենք մեր ներսի սահմանները: Մենք իրապես պետք է զգանք աստվածայինը, ինչը նշանակում է, որ մենք պետք է ընդունենք մարդկայինի կորուստը: Ընդունել մարդկայինի կորուստը, նշանակում է ընդունել ցավը՝ պահպանելով սերը:

Հոգին պատրաստ է ընդունել աստվածայինը. նշաններ

Թեթևության, թռիչքի, հոգու պայծառության զգացողությունները նշաններ են, որոնք վկայում են, որ ձեր հոգում առկա է համապատասխան էներգիա: Իսկ սա նշանակում է, որ ձեր հոգին պատրաստ է ընդունել Աստվածայինը:

Քանի որ Աստծո հանդեպ սերը հասկանալը բարդ գործընթաց է, ուստի դա նույնպես պետք է սովորել: Երբ մարդու ներսում  աստվածընկալման հզոր արմատ-համակարգ  է հյուսվում, այդ ժամանակ էլ աճում է ծառի բունը, հայտնվում են ճյուղերն ու տերևները:

Տերևները ծառին հարկավոր են այնպես, ինչպես մարդուն` զգայական հաճույքները:

Գլխավորն այն է, որ տերևների մասին հոգ տանելով՝ չվնասենք արմատները:

Տերևները թափվում են, իսկ արմատները շարունակում են ապրել:

Աղբյուր՝  Лазарев С.Н. ֆեյսբուքյան էջ

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև Սերգեյ Լազարև կայքէջին

Նկարի հեղինակ՝  Ջոան Բրուֆալ

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

1 Response to Ամեն ինչ գերազանցապես օրինաչափ է

Оставьте комментарий