Ծերությանը չի կարելի դատարկաձեռն հանդիպել. պետք է լավ պատրաստվել ծերությանը:
Խնայողություններ ունեցեք, տանիք՝ ձեր գլխի վերև, լավ կլինի երկուսը ունենաք՝ ձմեռային և ամառային նստավայր և մեքենա:
Ամեն ինչ պետք է լինի ձերը: Դուք չպետք է կախված լինեք որևէ մեկից կամ ձեր ունեցվածքը փոխանցեք որևէ մեկին։ Դա հնարավորություն կտա կյանքի երրորդ շրջանն ապրել արժանապատվորեն։
Մի անեկդոտ հիշեցի. 88-ամյա տղամարդը մի քանի տարի ապրում էր լսողության ամբողջական կորստով։ Նա հեռուստատեսությամբ գովազդ տեսավ՝ «Մենք կվերադարձնենք ձեր լսողությունը. 100% երաշխիք»: Տղամարդը գնաց նշված հասցեով։ Նրա ականջին բարձրորակ սարք ամրացրին և խնդրեցին մի ամսից գալ խորհրդատվության։
-Լա՞վ եք լսում,-հարցրեց բժիշկը: Ձեր ընտանիքը, անկասկած, ուրախ է ձեզ համար:
-Օ՜, ես նրանց դեռ ոչինչ չեմ ասել, բայց արդեն հասցրել եմ երեք անգամ վերաշարադրել կտակս…
Ես նախընտրում եմ ավելորդ բաներ չունենալ։ Որքան շատ բան ունես, այնքան ավելի շատ էներգիա ես ծախսում դրանց վրա:
Մարդու և առարկաների միջև որոշակի սահման կա, երբ մենք տիրապետում ենք դրանց՝ դրանք ևս սկսում են տիրել և վերահսկել մեզ:
Ապրելու արվեստը համեղ բաներ ուտելու և, միևնույն ժամանակ, խորը և հանգիստ քնելու կարողությունն է՝ առանց տանջվելու այն մտքից, որ ինչ-որ պահի կգան ու քեզ կտանեն։
Այս աշխարհում իրականում ոչինչ մեզ չի պատկանում, և մենք էլ չպետք է պատկանենք։ Հակառակ դեպքում դա ստրկության թաքնված ձև է։
Աղբյուր՝ Роберт де Ниро
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Ռոբերտ դե Նիրոյի մասին պատմող տեսանյութը՝ այստեղ:
