Էքզյուպերի «Բացահայտիր ինձ համար իսկությունը»

J4dJB4dhqUQ.jpg

Հունիսի 29-ին ծնվել է ֆրանսիացի գրող Անտուան դե Սենտ-Էքզյուպերին:

Հավատները թշնամացել էին: Ատելով այլախոհներին, նրանցից յուրաքանչյուրը կառուցում էր իր փոքրիկ տաճարը` սովորության համաձայն մարդկանց բաժանելով այլախոհների և ուղղահավատների:
Եվ այն, ինչը չէր ճանաչվում ճշմարտություն, համարվում էր մոլորություն, իսկ այն, ինչը մոլորություն չէր դիտվում, դառնում էր ճշմարտություն: Բայց ես հո գիտեմ, որ մոլորությունը ճշմարտության հակառակը չէ, այն նույնպես տաճար է ու կառուցված է նույն քարերից, սակայն այլ կերպ: Սիրտս արյունվում էր` տեսնելով մարդկանց, ովքեր պատրաստ էին մեռնել հանուն պատրանքի: Ես աղոթեցի Տիրոջը. «Բացահայտիր ինձ համար իսկությունը, որտեղ կարող են տեղ գտնել նրանց բոլոր փոքրիկ ճշմարտությունները, որը կառնի ամենքին մի ծածկոցի տակ: Որպեսզի թշնամացած ցողուններից ես ծառ արարեմ, նրա հոգին ոգեշնչի բոլորին և մի ճյուղն աճի մյուսի զորության շնորհիվ, քանի որ ծառը միշտ էլ համախմբման ու ծաղկունքի հրաշքն է արևի տակ: Մի՞թե իմ սիրտը չի բավականացնի, որ այնտեղ բոլորին օթևան տամ»:

Աղբյուր՝  Հովիկ Չարխչյանի բլոգ

Ամբողջ աշխարհը կանգնած է մեկ, միայն մեկ խնդրի առաջ` մարդկանց վերադարձնել հոգևոր նշանակությունը: Հոգևոր անհանգստություն…դա անտանելի է: Անտանելի է ապրել առանց պոեզիայի, առանց գույների, առանց սիրո: Այն շատ ավելի ընդգրկուն խնդիր է, քան կրոնականը որպես հոգևոր կյանքի միակ ձև ընդունելը:

Իսկ ոգու կյանքը սկսվում է այնտեղ, ուր ծնվում է տեսանելի մի բան, որի էությունը ավելի բարձր է, քան նրա կազմությունը:

Անտուան դը Սենտ Էքզյուպերի

Կարող եք ծանոթանալ նաև  «Էքզյուպերի» կայքէջին

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий