Օրը Պոլսո հայոց պատրիարքարանում

Կրթական փոխանակման նախագիծը՝ Մարթա Ասատրյանի բլոգում

Ստամբուլ մեկնող խմբի հետ հանդիպումը՝ հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11․05-11․50

Վայրը՝ Ավագ դպրոց, 3-րդ հարկ, 3․4 կաբինետ

Թեմա՝  Պոլսի հայոց պատրիարքարանը

Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության կայքի հասցեն՝ www.turkiyeermenileripatrikligi.org

Սահիկաշարը

Նաև՝ սահիկաշարի հղումը

Ծրագրում՝

  • պատմական ակնարկ
  • ինչպես դիմել Պատրիարքին
  • ինչ հարցեր տալ

1․ Պատմական ակնարկ

Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական աթոռներից է, կոչվում է նաև Պատրիարքություն Հայոց Թուրքիո: Հիմնադրվել է 1461թ.: Աթոռանիստը Գումգափուի Ս. Աստվածածին Մայր եկեղեցին է:

Դարերի ընթացքում Կ. Պոլսում կառուցված 55 Առաքելական եկեղեցիներից այսօր գործում են 45-ը, որոնցից 44-ը՝ Թուրքիայում, իսկ մեկը՝ Կրետե կղզում։ Դարասկզբին Կ. Պոլսում եւ գավառներում գործել է 860 հայկական վարժարան, որտեղ սովորել են շուրջ 90 հազար երկսեռ աշակերտ: Այժմ գավառներում հայկական դպրոցներ չկան, իսկ Կ. Պոլսում գործում է 14 վարժարան, որտեղ սովորում են շուրջ 4000 աշակերտ:

Պատրիարքարանը 1952թ. հրատարակում է կրոնա-բարոյական, գրական եւ պատմաբանասիրական «Շողակաթ» հանդեսը, իսկ 1996թ.` տեղեկատվական «Լրաբեր» պարբերականը:

Աղբյուր՝  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Նաև՝ Երևանի գործող եկեղեցիները

2․ Ինչպես դիմել Պատրիարքին

Պատրիարքին դիմելաձև

Նորին Ամենապատվություն Տ․ (անուն, արքեպիսկոպոս, ազգանուն)
Պատրիարք Հայոց Կ․ Պոլսի։

Հայոց 85-րդ Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյան

Սահակ եպիսկոպոս Մաշալյան-Ինչպես ուրախ լինել-տեսանյութի դիտում

3․ Հնարավոր հարցադրումներ պատրիարքարանի գործունեության վերաբերյալ

  1. Ո՞րն է Պոլսո հայոց պատրիարքարանի հիմնական առաքելությունն այսօր:
  2. Ինչպե՞ս է պատրիարքարանը պահպանում հայկական ինքնությունը Թուրքիայում:
  3. Ի՞նչ նշանակություն ունեն պատրիարքարանում պահված հին ձեռագրերն ու գանձերը:
  4. Երիտասարդները որքանո՞վ են ներգրավված համայնքային կյանքում և եկեղեցում:
  5. Ինչպե՞ս եք պահպանում հայոց լեզուն համայնքում, և արդյո՞ք դասավանդվում է արևելահայերեն, թե՝ միայն արևմտահայերեն:
  6. Որո՞նք են ամենակարևոր հայկական եկեղեցիները Պոլսում, որոնք գործում են մինչև այսօր:
  7. Ի՞նչ մարտահրավերների է բախվում եկեղեցին և հայկական համայնքը Թուրքիայում:
  8. Ինչպե՞ս եք գնահատում հայ համայնքի ներկայիս վիճակը Թուրքիայում:
  9. Ի՞նչ հնարավորություններ կամ հարթակներ կան հայ-թուրքական երկխոսության համար՝ հոգևոր և հասարակական մակարդակով:
  10. Ինչպիսի՞ ապագա է պատկերացնում պատրիարքարանը պոլսահայության համար:

Լուսանկարը՝  LIVEnews.am-ի

Ամենայն սիրով՝ Նունե Մովսիսյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ դպրոց

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիակրթություն. Добавьте в закладки постоянную ссылку.

1 Response to Օրը Պոլսո հայոց պատրիարքարանում

  1. Уведомление: Պատրաստվում ենք Ստամբուլ մեկնել – Էկոլոգիա

Оставьте комментарий