Ինչ են շշնջում աշնանային տերևները

Աշնանային տերևները հաղորդագրություններ են, նամակներ՝ հրեշտակներից ուղարկված։

Եվ դրանք ամենևին էլ տխուր կամ անհույս հաղորդագրություններ չեն։

Աշնանային տերևները ուղերձ-հիշեցումներ են առ այն, որ․

  • Ժամանակ ունեցեք անելու այն, ինչը կարող եք և պետք է անեք։ Ստեղծագործե՛ք, սիրե՛ք, հոգ տարե՛ք, սովորե՛ք և սովորեցրե՛ք։ Մեզ տրված ժամանակն անվերջ չէ։ Հարկավոր է հասցնել անել այն, ինչը ձեր ուժերի սահմաններում է։
  • Եվ հիշե՛ք. կյանքը չի անհետանում։ Տերևները թափվում են, թռչում-գնում են։ Հետո գալիս է ձմեռը։ Իսկ հետո՝ գարունը։ Եվ տերևները հրաշքով նորից են հայտնվում։ Հայտնվում են, թվում է՝ ոչ մի տեղից։ Բայց հայտնվում են, չէ՞։
  • Ամեն ինչ կարող է պատահել. դու կարող ես հանդիպել քո սիրուն։ Դու կարող ես ստանալ լավ աշխատանք, որի մասին երազել ես։ Դու կարող ես գտնել լավ ընկերներ։ Դու կարող ես ստեղծել գեղեցիկ և հիանալի ինչ-որ մի բան։ Հնարավոր է, չէ՞։

Իհարկե, դա երաշխավորված չէ, խոստացված էլ չէ։ Բայց դա հնարավոր է։ Ինչո՞ւ չէ որ։

Դա կարո՛ղ է տեղի ունենալ։ Կարո՛ղ է լինել։ Եվ լինում է։ Այնպես որ, պետք է հույս ունենալ և շարունակել ապրել։

Մենք պետք է հրաժեշտ տանք այն ամենին, ինչն արդեն անցել է։ Հիմարություն է փորձել տերևներ կպցնել ճյուղերին։

Հարկավոր է հրաժեշտ տալ անցյալին։ Հաշտվել այն ամենի հետ, ինչն անցել է ու գնացել։ Սկսվում է նոր դարաշրջան։ Այն կլինի դժվար և մարտահրավերներով լի։ Բայց մենք կպատրաստվենք և կհաղթահարենք։ Եվ այդ ժամանակ կգա գարունը։

Ամեն լավ բան հնարավոր է։ Այն կարող է լինել, կարող է գալ-հասնել մեզ։ Գուցե, հենց դա էլ նշանակում է՝ ամեն ինչ հնարավոր է։

Աղբյուր՝ Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий