Ինչպե՞ս տարբերել հպարտությունը գոռոզամտությունից

Ինչպես հպարտությունը տարբերել գոռոզամտությունից։

Կարելի է մի քանի օր շարունակ նկարագրել հպարտության և գոռոզամտության բոլոր նրբությունները։ Կարելի է չափանիշների համեմատության կիրառմամբ տալ հպարտության և գոռոզամտության բոլոր նուրբ տարբերությունները ևս։

Ասում եք՝ գոռոզամտությունը չափազանց մեծ հպարտությո՞ւն է։ Պարզվում է՝ ոչ էլ այդպես է։

Ֆրանսիացի փիլիսոփա Պիեռ Բուաստը գրել է դրանց հիմնական տարբերության մասին.
«Հպարտությունը կարող է ունենալ ազնիվ մղումներ, գոռոզամտությունն ունայնություն է, որը ոչինչ չունի, բացի ստոր նախանձից»։

Մարդը, ով չափազանց բարձր կարծիք ունի իր մասին և չափազանց ցածր՝ ուրիշների մասին, միշտ նախանձում է։ Նման մարդու կյանքի հիմնական շարժիչ ուժը նախանձն է։ Նա իրեն բարձրացնում է՝ ուրիշներին նսեմացնելով։ Որքան ցածր են մյուսները, այնքան բարձր է ինքը։ Նա սովորության համաձայն, առանց թքելու չի անցնի տաղանդավոր մարդու կողքով։ Եվ զերծ չի մնա թունավոր մեկնաբանությունից, արժեզրկումից և անտեսումից։ Կան շատ այլ դրսևորումներ, բայց գլխավորը նախանձն է՝ նվաստացնելու և ոչնչացնելու ցանկությունը։

Հպարտ մարդը բարձրանում է՝ ուրիշներին բարձրացնելով իր օրինակով, իր գործողություններով և հրաժարումով՝ նվաստանալ մարդկանց առաջ։

Նա խոնարհվում է միայն Արարչի առջև՝ խնդրելով Նրա ողորմությունն ու պաշտպանությունը։ Նա մարդուն, կամա թե ակամա, սովորեցնում է պահպանել մարդկայնությունը, հարգել ինքն իրեն և չստորանալ։

Երբեմն, իրոք, դժվար է հպարտ մարդկանց հետ։ Դժվար է նրանց ինչ-որ բան տալը, իսկ երբեմն՝ ուղղակի անհնար։ Եվ դժվար է նրանց ստիպել ինչ-որ բան անել իրենց կամքին հակառակ, իսկ հաճախ՝ ուղղակի անհնար։ Բայց նրանք մեծահոգի են, միշտ՝ մեծահոգի։

Սա այն պարզ տարբերությունն է, որը անմիջապես նկատելի է։ Գոռոզամտությունը չափազանց հպարտությունը չէ։ Գոռոզամտությունը, որը քողարկվում է հպարտության անվան տակ, այլ որակ է, բոլորովին այլ։ Մի բան հաստատ պարզ է՝ նա, ով արժեզրկում է, ծաղրում է և նսեմացնում՝ նախանձով է լցված։

Գոռոզամտությունը հենց նախանձն է՝  հպարտության քողի տակ թաքնված։

Աղբյուր՝  Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий