ԱԲ-ն կփոխարինի նրանց, ում կարելի կլինի փոխարինել

Շատ մասնագիտություններ կդառնան ավելորդ և կփոխարինվեն արհեստական ​​բանականությամբ։ Դա միանգամայն հնարավոր է։ Երաժշտությունը, տեքստերը, հոգեբանական խորհրդատվությունը՝ այս ամենը նույնպես կարող է հեշտությամբ փոխարինվել արհեստական ​​բանականությամբ։

Այս ոլորտի մարդիկ կդառնան ավելորդ և ստիպված կլինեն փոխել մասնագիտությունները։ Ինտերնետն արդեն ողողված է առանց ջանքերի, մի ակնթարթում ստեղծված նկարներով և պատմվածքներով։

Մեր ժամանակներում արհեստական ​​բաները շատ են։ Բավական է մտնել մթերային խանութ՝ խավիար, երշիկ, խմորեղեն… և ի՞նչ։ Մի՞թե մենք դրանք չենք տարբերակում  բնական, իրական արտադրանքից։ Բնամթերքները քչացել են և ավելի թանկացել։ Ֆալդբակենի «Մայրամուտի երկիր» վեպում հանցագործներն իսկական հաց և խոզապուխտ էին վաճառում հսկայական գումարների դիմաց, թեև ոչ մեկն էլ քաղցած չէր։  Նույնիսկ ամենաաղքատները կարող էին իրենց թույլ տալ ռեստորաններում համտեսել արհեստական ​​միս և համեղ քիմիական կրեմ։ Բնական մթերքները քիչ էին և թանկ, դրանք ձեռք բերելը դժվար էր։ Բայց մարդիկ երազում էին իսկական սննդի մասին։ Վեպը, ի դեպ, գրվել է դեռևս 1974 թվականին։

Ապակուց պատրաստված մարգարիտների մասշտաբային արդյունաբերությունը սկսվել է 20-րդ դարի սկզբին: Եվ ի՞նչ: Արդյո՞ք իրական մարգարիտների գինը իջավ: Հակառակը: Չնայած տեսքից անհնար է իրարից տարբերել մշակված և բնական մարգարիտները:

Իսկականը կմնա։ Եվ այն կդառնա ընտրյալ քչերի արտոնությունը։ Այն կդառնա ավելի թանկ և նույնիսկ ավելի անհրաժեշտ։ Ոչ վաղ անցյալում բրդյա տաբատներն ու զգեստները առանձնապես չէին գնահատվում։ Եվ հիմա նույնիսկ բրդի որոշակի տոկոսը համարվում է լավ հագուստի նշան․ վիսկոզայի մեջ բրդի տոկոս կա, մետաքսի մասին էլ չեմ խոսում։ Ուրեմն՝ արժե, որ թանկ լինի․․․

Արհեստական բանականությունը կփոխարինի նրանց, ում կարելի կլինի փոխարինել։ Նրանք հեշտությամբ կփոխարինվեն։ Եթե դուք գրել եք պարզունակ և միապաղաղ տեքտեր, կարդացողները նույնիսկ չեն էլ նկատի, թե երբ են ձեզ փոխարինում։ Դուք ստեղծել եք նկարների կրկնօրինակումնե՞ր։ Արհեստական ​​բանականությունն ավելի շատ և ավելի լավ նկարներ կստեղծի։

Սովորեցնել կամ բուժել եք հոսքագծի՞ պես։ Ձեզ հեշտությամբ կարող է փոխարինել իսկական հոսքագիծը։ Բացասական հույզեր նույնպես չեն լինի։ Ամեն ինչ շատ ավելի լավ կընթանա։ Նույն բանը նկարել եք անընդհա՞տ։ Արհեստական ​​բանականությունը նույնպես կարող է դա անել։ Դուք չէիք աճում, չէիք զարգանում, պարզապես մեխանիկական աշխատանք էիք կատարում։

Դարձեք ձեր գործի մարգարիտը։ Աճեցրեք և զարգացրեք ձեր տաղանդը։ Եվ ձեր արածը լցրեք մարդկային ջերմությամբ, անկեղծությամբ և բարությամբ։Աննշան թերություններն ու անկատարությունները չեն վնասում։ Փոքրիկ կոպիտ բծերը ևս…

Ստեղծեք ինչ-որ կենդանի բան և ձեր արածի մեջ դրեք ձեր սեփական, անձնական ջերմությունը։

Վարպետությունն ու մարդկայնությունն ավելի բարձր կգնահատվեն։ Գինը կբարձրանա։

Իսկ կրկնօրինակումները կնվազեն՝  դառնալով ավելորդ: Դուք կարող եք արհեստականորեն ստեղծել պլաստմասե մարգարիտների կույտ: Բնական մարգարիտը միայն կթանկանա։

Այնպես որ, գնահատեք ձեր անհատականությունը, հմտությունը, անձնական ներդրումը: Հարաբերություններ ստեղծեք մարդկանց հետ: Կոպիտ մարդկանց այլևս չեն հանդուրժի. ինչի՞ համար։ Նրանց կփոխարինեն զգացմունքներից զուրկ մեքենաները։

Ապագայում իսկական վարպետությունը կգնահատվի ավելի բարձր։ Այն կդառնա շքեղություն։ Ահա թե ինչու է պետք, որպեսզի դու զարգացնես տաղանդը և գնահատես քո աշխատանքը։

Կարել, եփել, սովորեցնել, բուժել, գրել, նկարել, բանջարեղեն և ծաղիկներ աճեցնել անկեղծ և սրտանց՝ ստեղծելով ինքնատիպ արտադրանք։ Այն ավելի մեծ պահանջարկ կունենա։

Իսկական ոսկին չի կորցնում իր արժեքը բիժուտերային զարդերի առատության պատճառով…

Աղբյուր՝  Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Լուսանկարը՝  How2B-ի

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставить комментарий