Ամանոր. տոնի ակունքները

haykakanԱյս տոնը մեր ազգի գլխավոր տոներից է, որն ունի մեռնող-հառնող բնության խորհուրդ: Այն հաղորդակցությունն էր կրակի և արևի, ջրի և ուտելիքի հետ:

Վաղնջական ժամանակներում հայերը Նոր տարին դիմավորել են մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը. փառաբանել են բնության զարթոնքը, աղերսել աստվածներին, որպեսզի տարին բերքառատ դարձնեն:

Հայկական երկրորդ տարեգլուխը  եղել է Նավասարդի 1-ը  (օգոստոսի 11-ը) և տևել է մինչև սեպտեմբերի 9-ը: Օգոստոսյան տոնը հայերը կոչել են Նավասարդ: Նավասարդ բառը կազմված է նավա (նոր) և սարդ (տարի) բառերից: Այս անվան մասին Անանիա Շիրակացին  ( 7-րդ դար), Հովհաննես Իմաստասերը (1045-1129) և այլ նշանավոր գիտնականներ ավանդում են, թե Նավասարդը Հայկ Նահապետի դուստրերից մեկի անունն էր, որով մեր նախահայրը անվանել էր տարվա առաջին ամիսը:

Ամանորի  հաջորդ օրը հայերը տոնում էին իրենց ամենաշքեղ ու ամենակարևոր տոնը: Այն նվիրված էր  հայոց աստվածների հայր Արամազդին և կոչվում էր «Նավասարդյան տոներ»: Նավասարդյան տոները ուղեկցվել են երգ-երաժշտությամբ, պարերով, թատերական, կրկեսային ներկայացումներով, զինախաղերով ու մարզական մրցումներով, այլ կերպ ասած` «Նավասարդյան խաղերով»:

Մեկ այլ  ավանդության համաձայն, Հայկ նահապետը Հայոց ձորում սպանել է Բելին: Այդ հաղթությունը ենթադրաբար տեղի է ունեցել մ.թ.ա.2492թ. օգոստոսի 11-ին:

18-րդ դարում, Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք, որպես Նոր տարվա սկիզբ ընդունվեց հունվարի 1-ը, սակայն որպես տարվա սկիզբ տոնելը  համընդհանուր դարձավ   20-րդ դարի սկզբներից:

Նոր տարին սկսվում էր դեկտեմբերի 30-31-ին` «Տարի» հաց  պատրաստելով:  «Տարի»  հացը տափակ հաց էր`երեսը զարդարված ընկույզով, չամիչով, այլազան պտուղներով: Հացի մեջ դնում էին դրամ կամ ուլունք և այն բաժանում ընտանիքի անդամների թվով: Ում բաժնի մեջ ընկներ ուլունքը, ենթադրում էին, որ տան հաջողությունն ու բախտավորությունը նրա հետ է կապված: Մատենագիտական նյութերը վկայում են, որ հնում «Տարի» հացը 12 մասի է բաժանված եղել, իբրև 12 ամիսների խորհրդանշան: Տարեհացը մեծ հանդիսավորությամբ կտրում էին Տարեմուտի գիշերը:

Թխում էին նաև զանազան ձևավոր հացեր` «Ասիլ- Բասիլներ»,  որոնք մարդակերպ էին և խորհրդանշում էին բնության մեռնող ու հարություն առնող աստվածներին` Նարին, Արա Գեղեցիկին:

Հաջորդ օրը, հունվարի մեկին, մեծերն այցելում էին միմյանց և շնորհավորում խնձորով, ընկույզով, ըմպելիքով: Շնորհավորում էին բոլորը բոլորին, միայն մի բացառությամբ` ամուսինը կնոջը չէր շնորհավորում և նվեր չէր տալիս` ամոթ համարելով:

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Ամանոր. տոնի ակունքները

  1. Уведомление: Շնորհավոր ամանոր և Սուրբ Ծնունդ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Կաղանդ, ամանոր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Оставьте комментарий