Իմ գերեզմանին դուք չմոտենաք

vahan-teryan1940 թվականին Հայաստանի գրողների միությունը գրականագետ Սաքո Սուքիասյանին գործուղում է Օրենբուրգ: Նա մեծ դժվարություններով կարողանում է գտնել այն տունը, ուր իր վերջին օրերն է ապրել բանաստեղծը: Տեղի ղեկավարության աջակցությամբ հետը տարած մարմարե ցուցանակը փակցնում են տան ճակատին, որի վրա ռուսերեն եւ հայերեն գրված էր. «Այս տանը իր կյանքի վերջին օրերն է ապրել հայ բանաստեղծ Վահան Տերյանը: Անդամ ՀԿ(բ)Կ եւ ՀԿԳԿ»:

Գերեզմանի տեղը գոնե մոտավոր ճշտությամբ` անհնար է լինում պարզել: Թաղման մասնակիցներից ոչ մեկին չեն գտնում: Հին գերեզմանը լքված էր: Ժամանակին բանաստեղծի շիրիմի վրա եղել է սոսկ մի փայտե խաչ ու հակիրճ մակագրություն: Ձմեռվա բուք բորանին խոր ձյան միջով ճանապարհ բացելով տարել-թաղել են այնպիսի մի ժամանակ, երբ բծավոր տիֆի համաճարակը հազարավոր զոհեր է տարել` չհաշված քաղաքացիական պատերազմի կռիվներում ընկած մարտիկները:
Պատմում է ինքը` Սաքո Սուքիասյանը. «Օրենբուրգից վերադառնալուց առաջ ուզեցի մեկ անգամ եւս այցելել այն հողակտորը, որն իր մեջ պահում է մեզ համար խիստ թանկագին, մեր սիրելի պոետի աճյունը: Տխուր-տրտում հուշերով տոգորված` ես շրջեցի Օրենբուրգի հին գերեզմանոցի սահմաններում: Ես ոտնատակ չարեցի եւ ոչ մի լքված գերեզմանաթումբ ու մտքումս վերականգնեցի Տերյանի` դեռեւս 1904 թվականին գրված բանաստեղծությունը.

Իմ գերեզմանին դուք չմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ոչ ծաղիկ, ոչ սուգ,
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք:
Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան:

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ.-
Չըզգամ որ կա սեր եւ ցնո’րք ու լա’ց…

Օրենբուրգի Գորկու անվան  24 միջնակարգ դպրոցում այժմ էլ գործում են «Վահան Տերյանի անվան փառքի սրահ թանգարանը» եւ «Տերյանի պատանի բարեկամների ակումբը», որոնք ամեն տարի հունվարի 6-ից մինչեւ փետերվարի 9-ը (մահվան օրից մինչեւ ծննդյան օրը) տերյանական միջոցառումների միամսյակ են հայտարարում մարզի շրջանակներում:

Աղբյուր`  teryan.com

Լուսանկարը`  Հովիկ Չարխչյանի բլոգից

Տերյանը մեղադրվում էր ազգայնականության մեջ, որովհետև Ժող. կոմիսարիատի` իրեն տրամադրած ամբողջ գումարը  ծախսել էր բացառապես հայ գաղթականներին օգնելու համար: Նա հասցրել էր նաև արժանանալ Ստալինի և Տրոցկու թշնամանքին` Հայկական հարցը սկզբունքայնորեն և անվախ պաշտպանելու համար: Վահան Տերյանը, լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, թույլ չտվեց, որ չեկիստները  բռնագրավեն Մոսկվայի հայկական եկեղեցու գանձերը: Նա կողպեց և կապարակնքեց դռները` փրկելով եկեղեցում պահվող գանձերը, որոնք հետագայում վերադարձվեցին Էջմիածին:

Աղբյուր` http://masis.tv/component/option,com_afm/pid,124/vfile,1688/lang,hy/

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.