Զատիկի խոհանոց

zatikԶատկի սեղանին սովորաբար դրվում էր ձու, ձուկ, չամչով փլավ, տապակած կանաչի: Ժամանակին ածիկը և սամիրն այդ տոնի ճաշացանկում պարտադիր էին:

Ածիկը պատրաստվում էր ցորենի ծլեցրած կանաչի հյութով, որն ուտում էին պահքից դուրս գալուց` Զատկին նախորդող թաթախման երեկոյան:

Զատկի կերակուրներից ամենաընդունվածը չամչով փլավն է:

Զատկի չամչով փլավ

Հենց սովածանան,

Զատկի փլավը միտը կը բերեն:

Բրինձը եփում են աղաջրում: Կաթսայի տակ լավաշ են դնում, վրան` շերտ-շերտ բրինձ և յուղի մեջ տապակած չամիչ լցնում:

Ձուկ և գինի

Ձո’ւկ կեր, գինի’ խմիր. վայ ձկան գլխին:

Ձո’ւկ կեր, ջուր խմիր. վայ ուտողի գլխին:

Պարտադիր ուտեստներից մեկն էլ ձուկն է`խաշած կամ տապակած վիճակում և կարմիր գինին:

Թանապուր

Հոգուտ մեռնիմ թանապուր,

Դու էլ դառար կերակուր:

Թանապուրի ձավարը լվանում են, վրան ձու կոտրում և ալյուր ավելացնում: Անընդհատ խառնելով` քիչ-քիչ ավելացնում են թանը: Պատրաստի ապուրին ավելացնում են սոխառած և տարբեր համեմունքներ` համեմ, դաղձ, ուրց, բազուկի տերևներ:

Զատկի սպասը սովորականից ավելի թանձր է պատրաստվում և անպայման` դաղձով:

Տապակած բանջար

Բանջարը (սիբեխ, սպանախ, փիփերթ, թելուկ, եղինջ) լվանալուց հետո եփում են աղաջրով: Քամում են և տապակելով յուղի մեջ` վրան ավելացնում հարած ձու:

Ի դեպ, այդ օրը բանջարի հետ տուն էին բերում նաև մանուշակներ, որոնք խաչաձև փնջելով` դնում էին Զատկի սեղանի վրա:

Պինդ խաշած ձու` կանաչիով

Զատկի սեղանին հատուկ է կանաչիների առատությունը, սակայն ձվի հետ ճաշակելու ամենասիրված կանաչիները թարխունն ու դաղձն են:

Պինդ խաշած ձուն առավել համեղ դարձնելու նպատակով այն մաքրել են կեղևից, դեղնուցը անջատել սպիտակուցից, ապա դեղնուցը հարել պղպեղի, աղի, կարագի, թթվասերի հետ: Հարած դեղնուցով լցոնել են սպիտակուցը, վրան կտրատել թարխուն և պնակի մեջ շարելով`մատուցել:

Զատկի ձվածեղով փլավ

Թույլ աղաջրում եփած բրինձը քամում են և լցնում նոր պնդացող ձվածեղի վրա: Հետո սկուտեղի վրա շրջում են այնպես, որ ձվածեղը վերևում լինի:

Ճլբուր

Սոխառած են անում, վրան ջուր լցնում, այնուհետև ձվերը հարելով լցնում են վրան և եփում: Ուտելիս ավելացնում են սխտոր և դաղձ:

Տարածված ապուրներից են եղել նաև եղինջապուրը, կաթով կորկոտապուրը, փիփերթով ապուրը, չորթանը:

Տոնական այս ապուրների մեջ օգտագործել են նորածիլ կանաչի, ձու, յուղ, կաթնեղեն:

Խոսելով տոնական ուտեստների մասին, որոնք ավանդաբար ընդունված էր պատրաստել հայկական ընտանիքներում, ըստ Լուսիկ Ագուլեցու, Զատիկի  տոնական սեղանին անպայման եղել է նաև  նվիկ կամ Սպիտակ բանջար, քանի որ, ըստ ավանդության, Տիրամայրը խանձարարուրել է Քրիստոսին այդ բույսի տերևներով։ «Բացի այդ, այդ օրը հայ տանտիրուհիները հրամցնում են Կուտապ՝ խորոված կանաչով կամ տապակած սոխով լոբով խմոր, գաթա (խմորեղենի տեսակ՝ տարբեր լցոնով), կանաչու տարբեր տեսակներ, պարտադիր կարգով՝ ձուկ՝ այդ օրվա խորհրդանիշը, փլավ՝ չորացրած ծիրանով, սալորով և չամիչով»։

Աղբյուր` Ռուդիկ Հարոյան, «Զատիկ», Լուսիկ Ագուլեցի

Լուսանկարը` http://www.copypaste.am

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

24 отзыва на “Զատիկի խոհանոց

  1. Уведомление: Զատիկի ծեսը Հայաստանում | Մեդիամանկավարժական բլոգ

  2. Уведомление: ՄԱԳԱՂԱԹ.AM » Զատիկի խոհանոց

  3. Уведомление: Զատիկի ծեսը Հայաստանում | Մարկ Հովսեփյան

  4. Уведомление: Նախագիծ. «Հարության ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» | Music Marine

  5. Уведомление: Ուսումնական Գյումրի.Կրթական փոխանակումների ծրագիր — Նելի Արղության

  6. Уведомление: Ուսումնական Գյումրի.կրթական փոխանակումների ծրագիր — Նելի Արղության

  7. Уведомление: Զատիկը Օշականում (ենթանախագիծ) — Դասավանդողի մեդիադարակ

  8. Уведомление: Ուսումնական Բյուրական — Նելի Արղության

  9. Уведомление: Ուսումնական Բյուրական — Սաթեն Քարաջյան

  10. Уведомление: Սուրբ Հարության տոն` Զատիկ (լրացված) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  11. Уведомление: Զատկի ծեսն Օշականում — Մարինե Մխիթարյան(ՄՄՄ)

  12. Уведомление: Զատիկ – Քրիստինա Հովհաննիսյան

  13. Уведомление: Նախագիծ. «Սուրբ Հարության (Զատիկի) ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» | Հասմիկ Մաթևոսյան

  14. Уведомление: Նախագիծ. «Սուրբ Հարության (Զատիկի) ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» | Մարինե Մկրտչյան

  15. Уведомление: Նախագիծ. «Սուրբ Հարության (Զատիկի) ծեսը» Արևելքում 2019 — Մարինե Ոսկանյան

  16. Уведомление: Դիպլոմային նախագիծ’ նախնական փուլ — Նելլի Պողոսյան

  17. Уведомление: Ծեսը` հանրակրթության բաղկացուցիչ — Սեբաստացիական մեդիադարակ

  18. Уведомление: Զատիկ – Քրիստինա Հովհաննիսյան

  19. Уведомление: Սուրբ Հարության տոն․ Ընտանեկան ընթերցարան | Հյուլե

  20. Уведомление: Հեռավար-առցանց ընտանեկան պարտեզ — 2-5 տարեկանների խնամքի և զարգացման ծրագիր

  21. Уведомление: Հեռավար շաբաթվա աշխատանքային նախագիծ. 06.04-10.04 — Անի Գրիգորյանի բլոգ

  22. Уведомление: «Սուրբ հարության»( զատկի ծեսը) Մխիթար Սեբադըացի կրթահամալիրում. նախագիծ — Սեդա Թևանյանի բլոգ

  23. Уведомление: Ծառզարդար-Զատիկ դպրոց-պարտեզը ծեսի բաց լաբորատորիա — 2-5 տարեկանների խնամքի և զարգացման ծրագիր

  24. Уведомление: «Հարության (Զատիկի) ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» նախագիծ | Մարինե Մկրտչյան

Оставьте комментарий