Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն

hambarcumՀայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը նշում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա և երևում աշակերտներին: Այդ ընթացքում Հիսուսը վարդապետություն է ուսուցանում նրան: Սուրբ Զատկից հետո` քառասուներորդ օրը, Քրիստոսը հավաքում է աշակերտներին(առաքյալներին) Ձիթենյաց լեռան վրա, փոխանցում նրանց իր վերջին խրատներն ու պատգամները և, օրհնելով նրանց, համբարձվում երկինք: Համբարձումը տեղի ունեցավ Ձիթենյաց լեռան վրա, առաքյալների աչքի առաջ: Այժմ լեռը կոչվում է Համբարձման լեռ: Համբարձվելուց առաջ Հիսուսը առաքյալներին պատվերներ ու հորդորներ տվեց, օրհնեց բոլորին և երկինք բարձրացավ. քիչ հետո լուսավոր ամպն եկավ և Նրան ծածկեց առաքյալների տեսողությունից:

Քրիստոսի Համբարձման մասին վկայում են Մարկոս եւ Ղուկաս ավետարանիչները, վկայություններ կան նաեւ Գործք Առաքելոցում. «Եւ Ինքը` Տեր Հիսուս, նրանց հետ խոսելուց հետո, դեպի երկինք վերացավ եւ նստեց Հոր աջ կողմը» (Մարկ. 16:19):

Հրեշտակները առաքյալներին հայտնում են Քրիստոսի երկինք բարձրանալը և վերստին գալուստը:

Առնելով մարդկային մեր բնությունը` Քրիստոսն Իր գալուստով մաքրեց ու օրհնեց անեծքով դատապարտված արարածներն, մկրտվելով ջրում և թաղվելով գերեզմանում` մաքրեց հողն ու ջուրը, իսկ հարությունից հետո` օդն ու կրակը: Նա մարդկային բնությունը միավորեց Աստծո Խոսքին:

Օրվա շարականը հիշատակում է Համբարձման դեպքը և ակնարկում նաև Ս.Հոգու գալստյան մասին. Նստեք Երուսաղեմ քաղաքում, մինչև որ վերևից զորություն ստանաք։

Քրիստոսի Համբարձումը բոլոր տերունական տոների և խորհուրդների ամբողջացումն է`սկսած Տիրոջ Ս. Ծնունդից մինչև Ս.Հարություն: Համբարձում բառը ծագել է գրաբարի համբառնալ բառից: Այն նշանակում է վեր բարձրանալ, վեր ելնել:

Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաև ժողովրդական հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում (գյուլ` նշանակում է վարդ, ծաղիկ): Ջանգյուլումը կամ գնարբուկը հնում համարվել է գարնան դռների բացման ոսկե բանալի, իսկ հույները այն համարել են Ոլիպոսի դեղաբույս և անվանել դոդեկատեոն, որը նշանակում է 12 աստվածների ծաղիկ:  Որոշ ժողովուրդների մոտ դեղաբույսը համարվում է կյանքի պաշտպան:

Ի դեպ, ըստ կրոնական գրականության, Համբարձմանը վիճակ գցելու սովորույթը առաքյալների`Քրիստոսի Համբարձումից հետո Երուսաղեմ դառնալու և Վերնատանը վիճակ գցելու հիշատակությունն է, երբ տիրադավ Հուդա Իսկարիովտացու փոխարեն 12-րդ առաքյալ է ընտրվում Մատաթիան:

Հայաստանյայց առաքելական եկեղեցում այս տոնին հիշատակվում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սբ. Էջմիածին փոխադրելու պատմական օրը: Պատմական հանգամանքների թելադրանքով 484թ. ի վեր Հայաստանի տարբեր վայրերում հանգրվան գտած Հայրապետական Աթոռը 1441 թվականին, Համբարձման տոնին, Վաղարշապատում գումարված ազգային -եկեղեցական ժողովի որոշմամբ վերահաստատվեց  Սուրբ Էջմիածնում:

Աղբյուրը` qahana.am, med-practic.com, ar.newsarmenia.ru

Կարող եք ծանոթանալ նաև՝  Համբարձման տոն (Ջանգյուլումի տոն)

Համբարձման տոնը հռչակվել է Գեղարդավանքի ուխտի օր

Շարակնոցում Համբարձման կանոնի հեղինակը Ներսես Լամբրոնացին է: Նա մեծարվել է «Տիեզերական վարդապետ», «Սիրելի»,«Սուրբ» մակդիրներով։

Համբարձաւ Տէրըն մեր յերկինս.

Համբարձաւ Տէրըն մեր յերկինս, ասելով աշակերտացն,

Նըստարուք ի քաղաքիդ Երուսաղէմ.

Մինչեւ զգենուցուք զզօրութիւն ի բարձանց:

Միաբանեալ սուրբ առաքեալքն միախորհ եւ միակրօն,

Միաբան նըստէին ի սուրբ վերնատանն,

Եւ ակն ունէին գալըստեան Սուրբ Հոգւոյն:

Յանկարծակի եհաս ի նմանութիւն լուսոյ փայլման,

Եւ եկեալ բնակեցաւ ի սուրբ առաքեալսն.

Մինչդեռ նըստէին ի սուրբ վերնատանն:

Պատրաստեց Նունե Մովսիսյանը

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

15 отзывов на “Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն

  1. Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Զատիկ /ուսումնական նախագիծ/ | Դասվարի բլոգ

  3. Уведомление: Զատիկ /ուսումնական նախագիծ/ | Դասվարի բլոգ

  4. Уведомление: Համբարձման տոն (Ջանգյուլումի տոն) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Աշխարհամատրան կիրակի (Կանաչ կիրակի) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Աշխարհամատրան կիրակի կամ Կանաչ կիրակի (լրացված) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի (լրացված) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Համբարձման ծես — Առողջագիտական բլոգ

  9. Уведомление: Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն — Երգ Երգոց

  10. Уведомление: Համբարձում — Սեբաստացիական մեդիադարակ

  11. Уведомление: Համբարձման տոն կամ Ջանգյուլում. ուսումնական փաթեթ | Ծեսերի բաց լաբորատորիա

  12. Уведомление: Համբարձման տոն կամ Ջանգյուլում. ուսումնական փաթեթ | Ծեսերի բաց լաբորատորիա

  13. Уведомление: Համբարձման տոն կամ Ջանգյուլում. ուսումնական փաթեթ – Հանրակրթական ազգագրություն

  14. Уведомление: Համբարձման ծես | Լուսինե Պետրոսյան և խատուտիկներ

  15. Նունե Մովսիսյան:

    «Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթեոս 28.20) ավետաբեր խոստմամբ»:

    Нравится

Оставьте комментарий