Անտուան դը Սենտ Էքզյուպերի, «Ամրոց»

EqzyuperiԵս ընդունում եմ քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս: Դու պարզապես իմ ընկերն ես: Ես քեզ կընդունեմ պարզապես քո հանդեպ սիրուց մղված: Եթե դու կաղ ես, չեմ խնդրի, որ պարես: Եթե չես սիրում սրան կամ նրան, ապա նրանց քեզ հետ միասին հյուր չեմ կանչի: Եթե քաղցած ես, կկերակրեմ:
Ես չեմ սկսի քեզ մասերի բաժանել, որպեսզի ավելի լավ ճանաչեմ: Դու այս արարքը չես, այն մյուս արարքը չես, ոչ էլ այդ արարքների հանրագումարն ես: Ես չեմ սկսի քո մասին դատել այս խոսքերով կամ այս արարքներով: Խոսքերի ու արարքների մասին ես կդատեմ քեզանով:
Բայց և դու նույն կերպ պետք է ընդունես ինձ: Ես անելու բան չունեմ ընկերոջ հետ, որն ինձ չի ճանաչում և բացատրություններ է պահանջում: Իմ իշխանությունից դուրս է քեզ ինձ փոխանցելը բառերի թույլ քամու օգնությամբ:

Ես լեռ եմ: Լեռը կարելի է հայել՝ ուշադիր զննելով…
Ես ո՞նց կարող եմ բացատրել քեզ այն, ինչը չի լսվել քո սիրով:

Հրաչյա Ամիրյանի ֆեյսբուքյան էջից

… Ձեր պարտականությունների մեջ չի մտնում փոքրիկ մարդուկների մեջ սպանել մարդուն կամ վերածել նրանց միայն մրջնանոցում ապրելու ընդունակ մրջյունների, քանի որ ինձ համար բացարձակապես կարևոր չէ` լեցուն է, թե լեցուն չէ մարդը իմացությամբ։ Ինձ համար կարևոր է նրա մարդ լինելը։ Ես չեմ հարցնում այն մասին, թե երջանի՞կ կլինի մարդը կամ ոչ, այլ հարցնում եմ այն մասին, թե ինչպիսի՞ մարդը կլինի երջանիկ։ Եվ ինձ քիչ է մտահոգում, թե արդյո՞ք լիության մեջ են ապրում նստակյաց ցեղերը՝ հագեցած, ինչպես անասունը գոմում։
Դուք պետք է մարդկանց հագեցնեք ոչ թե դատարկ սահմանումներով, այլ ամեն տեսակի սխեմաներ ժխտող պատկերներով։ Դուք չպետք է բեռնեք նրանց մեռած գիտելիքներով, այլ ընկալմանը նպաստող ձևը պիտի կոփեք։ Դուք չպետք է դատեք նրանց ընդունակությունների մասին՝ առաջնորդվելով միայն նրանց այս կամ այն զբաղմունքի նկատմամբ տեսանելի հակումներով, քանզի մյուսներից առաջ է անցնում և հաջողության է հասնում միայն նա, ով համառորեն աշխատել է` հակառակ իր հակումներին։ Եվ ամենից առաջ հաշվի առեք սերը։
Ձեզ պետք է մտահոգի ոչ թե հմտությունների ձեռք բերումը, այլ մարդու ձևավորումը, որպեսզի փայտ տաշող ձեր աշակերտը լցվի պատվի ու հավատարմության ոգով, և այդ դեպքում նա փայտն անհամեմատ լավ կտաշի։ Դուք պետք է երեխային հարգել սովորեցնեք, քանի որ հեգնանքը անկիրթների սփոփանքն է ու անհատի մոռացության մատնումը։
Դուք պետք է մարդկանց և նյութական բարիքների կապին խոչընդոտեք։ Եվ փոքրիկ մարդու մեջ մարդ դաստիարակեք՝ ընտելացնելով նրան հոգևոր արժեքների փոխանակությանը, քանի որ այդպիսի փոխանակությունից դուրս միայն հոգու չորություն է։
Դուք պետք է խորհել և աղոթել սովորեցնեք, քանի որ հոգին վսեմանում է դրանցից։ Եվ հոգիները սիրելու վարժեցրեք։ Չէ՞ որ ոչինչ չի փոխարինի նրան։ Սերն ինքն իր հանդեպ հակադրությունն է սիրո։
Դուք պետք է խստորեն դատեք մատնությունն ու կեղծիքը, չնայած առաջին հայացքից կարող է թվալ, թե դրանք հօգուտ մարդու են և նույնիսկ հօգուտ քաղաքի։ Բայց միմիայն հավատարմությունն է կերտում հոգով ուժեղներին։ Մարդը չի կարող մի դեպքում հավատարիմ լինել, իսկ մյուս դեպքում՝ ոչ։ Նա, ով իսկապես հավատարիմ է, հավատարիմ է միշտ և ամենուրեք։ Չի կարելի հավատարիմ համարել նրան, ով դավաճանում է աշխատանքային ընկերոջը։ Ես ամուր քաղաքի կարիքը չունեմ, և մարդկանց բարոյալքումը այդպիսի ամրության հիմք չի կարող ծառայել։
Դուք պետք է ճաշակ զարգացնեք դեպի կատարյալը, քանի որ յուրաքանչյուր գործ մերձեցում է Աստծուն, և այս գործընթացն իր ավարտը կարող է միայն մահվան մեջ գտնել։ Դուք չպետք է լիակատար ներում և գթասրտություն սովորեցնեք, քանի որ այս արժանիքները կարող են աղավաղված հասկացվել և չարիքի ու վնասի երկրպագությանն արժանանալ։ Բայց դուք պետք է յուրաքանչյուրը յուրաքանչյուրի հետ համագործակցության միջոցով բոլորը բոլորի հետ զարմանալի համագործակցություն սովորեցնեք։ Եվ այդ ժամանակ վիրաբույժն անապատի մի կողմից մյուսը կշտապի՝ հասարակ սևագործ բանվորի ծունկը տեղը գցելու համար, քանի որ և՛ նա, և՛ մյուսը հավասարապես նույն կառքի կառապաններ են։

Աղբյուրը՝  http://hovikcharkhchyan.wordpress.com/

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

3 отзыва на “Անտուան դը Սենտ Էքզյուպերի, «Ամրոց»

  1. Blognews.am:

    Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    Нравится

  2. Уведомление: Անտուան դը Սենտ Էքզյուպերի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Անտուան դը Սենտ Էքզյուպերի, «Ամրոց» – Բարի գալուստ Լիլի Ավագյանի բլոգ

Оставьте комментарий