Պայմանք տղայոց ընտրութեան

S.RazarԱրեւելք գտնուող քարոզիչներուն գրեց որ ընտանոք  փոքրահասակ  տղաքներ ղրկեն ի Վենետիկ, որոնք ըլլան ազնիւ, և քաղցրաբարոյ, հոգեսէրք, բարեպաշտ ընտանեաց զաւակներ, սրամիտք, ընթերցասէրք և ընդունակ ուսմանց:

Խստիւ պատուիրէր որ լաւ ընտրութիւն ընեն, քննեն անոնց կազմուածը՝ որ տկար և հիւանդոտ չըլլան, փորձեն զանոնք, բացատրեն թե ինչ է կրօնաւորութիւնը, դժուարութիւններ  դնեն առջեւնին, որպէս զի աւելի եւս յայտնի ըլլայ անոնց կոչում ունենալը կամ ոչ: Կը գրէր որ չընդունին ծնողաց մէկ հատիկ զաւակները, բայց միայն եթէ ուխտած ըլլան Աստուծոյ նուիրելու զանոնք:

Տարիքի մասին՝ ամենէն փոքր 12-ամեայ և ամենէն մեծ 16-ամեայ տղաքը կընդունէր: Դարձեալ տղայոց ընդունելութեան արգելքներ էին արտաքին պակասութիւնք, ինչպէս չափազանց հասակի կարճութիւնը, շիլ և շատ խաղացող աչքերը, և այլն, չէր ընդունէր նաեւ ձառագէմները, և ուրիշ որևէ արատաւորները, վասն զի արտաքինը յաճախ ներքնոյն հայելին է, կըսէր. «Ազնիւ իւղերը հասարակ անոթներու մէջ չէն պահուիր. Մինչդեռ դիմաց չափակցութիւնը և արտաքին բարեձեւութիւնը շատ անգամ հոգւոյն գեղեցկութեան նշաններ են»: Միւս կողմանէ կընտրէր աւելի աղքտներուն քան հարուստերուն զաւակները. «Եթե երկու տղաք ըլլան, կը գրէր, մին աղքատ և ազնիւ, իսկ միւսը՝ հարուստ և պակասաւոր, պետք է առաջինը ընտրէք՝ քան վերջինը: Նայեցէք որ աղքատներուն որդիքը ընտրէք և ղրկէք, միայն թէ սրամիտ և հեզաբարոյ ըլլան, ընդհանրապէս աղքատները խոնարհ և հլու կըլլան, մինչդեռ հարուստերուն զաւակները բարձրամիտ և համարձակ կըլլան»:

Անընդունակ ընելու թերութեանց մէջ կը շեշտէր ի մասնաւորի խեռութիւնը և ստահակութիւնը, որոնցմով անսանձ և անզուսպ կըըլան տղայք,-սեւամաղձութիւնը, որով տրտում՝ կասկածաւոր և անտանելի կը դառնան ընկերութեան մէջ,- ուսմանց անընդունակութիւնը և անհոգնութիւնը, որով տկարամիտ և ախտավոր կըլլան: Ամէն փոյթ և ջանք կընէր որ տղայք գալու և դառնալու միջոցին՝ մինակ չմնան նաւուն մէջ, և ընդհանրապէս իրեն քահանաներէն միոյն կամ ծանոթ և վստահելի անձի մը կը յանձնէր զանոնք:

Նա միշտ  աշակերտաց մէջ առաւօտէն երեկոյ, կը հսկէր, կուղղէր, կը կրթէր և կուսուցանէր: Աբբահայրն անձամբ կը դասախոսէր բարձրագոյն ուսումները, հռետորութիւն, քերթողութիւն, իմաստասիրութիւն, աստուածաբանութիւն, և այլն: Այնպիսի գրաւիչ և յստակ ոչ մը ունէր դասախոսութեան, որ աշակերտաց բոլոր ուշադրութիւնը իրեն կը ձգէր:

Հոգեւոր և ուսումնական կրթութեանց հետ՝ Մխիթար չէր զլանա նաեւ կարեւոր հանգիստները և սփսփանքները կընէր իւրաքանչիւր հասակին հարմար զիջողութիւններ:

Աղբյուր՝  Յովհաննէս Թորոսեան, «Վարք Մխիթարայ Աբբայի Սեբաստիոյ»

Վենետիկ, Մխիթարեան տպարան, 1932թ., էջ 316-320

Լուսանկարը՝  Մխիթարյան միաբանության կայքից. Ս. Ղազար կղզի

Պատրաստեց՝  Ն.Մ.

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

18 отзывов на “Պայմանք տղայոց ընտրութեան

  1. Уведомление: Սեբաստացու օրեր | Հասմիկ Թոփչյան

  2. Уведомление: Տնային աշխատանք. Մայրենի – Մերի Թոռունյան

  3. Уведомление: Տնային աշխատանք. Մայրենի – Սվետլանա Մելքումյան

  4. Уведомление: Պայմանք տղայոց ընտրութեան | Արղության Անի

  5. Уведомление: Պայմանք տղայոց ընտրութեան | Գոհար Արղության

  6. Уведомление: Մայրենի — Վահե Հովհաննիսյանի բլոգ

  7. Уведомление: Սեբաստացու օրեր – Էդգար Սարգսյանի բլոգ

  8. Уведомление: Նոյեմբեր (Մայրենի) – Անի Մամիկոնյան

  9. Уведомление: Տղաների ընդունելության պայմանները — Սադոյան Բագրատ

  10. Уведомление: Սեբաստացու օրեր կրթահամալիրում — Հասմիկ Թոփչյան

  11. Уведомление: Մխիթար Սեբաստացու օրեր | Գրիգոր Հարությունյանի բլոգ

  12. Уведомление: Պայմանք տղայոց ընտրութեան – Անի Հարությունյանի բլոգ

  13. Уведомление: Պայմանք տղայոց ընտրութեան | Բադալյան Արսինեի բլոգ

  14. Уведомление: Պայմանք տղայոց ընտրութեան | Մելանյա Քեքեջյանի բլոգ

  15. Уведомление: Սեբաստացու Օրեր – Elis Khechoyan's Blog

  16. Уведомление: Լուիզա Թովմասյանի Ուսումնական Բլոգ

  17. Уведомление: Սեբաստացու օրեր | Էլեն Սաֆարյան

  18. Уведомление: Յովհաննէս Վ. Թորոսեան «Վարք Մխիթարայ Աբբայի Սեբաստիոյ» — Բաղդասարյան Արթուր

Оставьте комментарий