Հոգևոր կյանքի խորհուրդը

195623.s

Սա է գլխավորը. Տիրոջ առջև պետք է կանգնել միտքը՝  սրտում, ընդ որում, Նրա առաջ հարկավոր է կանգնել և ցերեկը, և գիշերը՝  մինչև կյանքի վերջ:

Հոգևոր կյանքի գաղտնիքը միտքը սրտում կենտրոնացնելու մեջ է: Ինչպե՞ս հասկանալ «միտքը սրտի մեջ կենտրոնացնել» արտահայտությունը: Միտքն այնտեղ է,  որտեղ ուշադրությունն է: Կենտրոնացնել այն սրտում, նշանակում է ուշադրություն հաստատել սրտում և միտքը հասունացնել անտեսանելի Աստծո առաջ, ընդ որում հետևելով, որպեսզի կողմակի ոչինչ չսողոսկի սիրտ: Սա է հոգևոր կյանքի ամբողջ խորհուրդը:

Չմոռանաք գլխավորի մասին. ուշադրությունը և միտքը միավորվում են սրտում: Բոլոր աղոթքանման գործերը սրան պիտի ուղղված լինեն: Աղոթեք Աստծուն, որպեսզի Նա այս շնորհը պարգևի ձեզ: Դա գանձարան է ծածուկ, դա զարդ է թանկարժեք:

Երբ ուշադրությունը հաստատվում է սրտում, մի կետում են հայտնվում հոգու և մարմնի բոլոր ուժերը…

Սկզբում ուշադրությունը սրտում պահելու համար կամքի առանձնակի լարում է պահանջում, քո ուշադրության ուժը լարումից սրտում ջերմություն է տարածում: Իսկ հետո ջերմության նույն այդ ուժի շնորհիվ ուշադրությունը կենտրոնանում է առանց որևէ լարում գործադրելու:

Դրանք հետագայում աշխատելու են մեկը մյուսին աջակցելու ռեժիմում, ուստի պետք է շարունակեն անբաժան մնալ, քանզի ուշադրության կորուստը հանգեցնում է ջերմության պակասին, իսկ ջերմության պակասը բերում է ուշադրության թուլացման:

Ահա սա է հոգևոր կյանքի օրենքը. սրտում առ Աստված զգացմունք ունեցիր, և մշտապես կլինես Աստծո հիշողության մեջ:

Գործի մեջ գլխավորը ուշադրությունը Տիրոջից չհեռացնելն է, սա նույնն է, ինչ Աստծո հիշողության մեջ հաստատվելը:

Նա, ով ցանկություն ունի ապրել համաձայն այս հոգևոր օրենքի, Աստված պատվիրում է՝ լքել գլուխը, միտքը իջեցնել սիրտ և այնտեղ հաստատել ուշադրություն:

Հեղինակ՝  Феофан Затворник

Աղբյուր՝   sobiratelzvezd.ru

Ռուսերենից փոխադրությունը՝  Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Հոգևոր կյանքի խորհուրդը

  1. Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ

  2. Уведомление: Հոգևոր կյանքի խորհուրդը — Ղազարյան Էդգար

Оставьте комментарий