Այս տարվա սկզբից միջին դպրոցի 8.3 դաս.-ում կիրառվում է «Անհատական համակարգիչ- դասընկեր» ծրագիրը: Ծրագրի մեկնարկման ժամանակ սովորողներն իրենց անհատական համակարգչում բոլոր առարկաների համար բացեցին համապատասխան թղթապանակներ, ընդհանուր թվով` 18-20: Սովորողների անհատական հաշվետվություններից պարզ դարձավ, որ յուրաքանչյուր առարկայի թղթապանակ հիմնականում ներառում է ևս երեքը`
- թղթապանակ, որտեղ սովորողները գործնական աշխատանքներ են կատարում այս կամ այն առարկայից. այդ թղթապանակը պայմանականորեն կոչում ենք մեդիատետր.
- թղթապանակ, ուր հավաքվում են տվյալ առարկայի ինքնաստուգման, ստուգման թերթիկներ, այլևայլ առաջադրանքներ.
- թղթապանակ, որտեղ ուսումնական նյութեր են, էլեկտրոնային խաղեր, տեսանյութեր և այլն:
Եթե առաջին երկու թղթապանակները մեծ մասամբ նույն բովանդակությունն ունեն և ընդհանուր են բոլոր սովորողների համար, ապա երրորդ թղթապանակի կառուցվածքը, ելնելով առարկայի առանձնահատկություններից, տարբեր է լինում: Օրինակ`հայոց լեզվի թղթապանակում հավաքվում են կայքի համար գրված նյութեր, թարգմանություններ, գրականությանը` տեսանյութեր, ռադիոնյութեր, հասարակագիտությանը` սոցիոլոգիական հարցաշարեր, ֆիզիկայինը` էլեկտրոնային ուսումնական փորձեր և այլն:
Մեկ ընդհանուր թղթապանակ էլ կա մեդիագրադարանանվամբ, ուր զետեղված են այն թվային դասագրքերը, որոնք օգտագործում ենք դասերի ժամանակ. դրանք առայժմ երկուսն են` Սուսան Մարկոսյանի «Մայրենիի ընթերցարանը» և Մայիս Նիկողոսյանի «Գարձարանը»:
8.3 -ում դասավանդող ուսուցիչների բարեխիղճ ու հետևողական աշխատանքի արդյունքում ունենք երկրորդ կիսամյակի համար նախատեսված երկու փաթեթ`
- առաջադրանքների
- ուսումնական նյութերի:
Կարծում եմ` զարգացնելով այս երկու ուղղությունները, մենք հաջորդ տարի արդեն կունենանք առարկայական ամբողջական փաթեթ` նախատեսված «Անհատական համակարգիչ- դասընկեր» ծրագիրը կիրառող դասարանների համար:
Առարկաների համար նախատեսված թղթապանակների առկայությունը լուծում է մեկ այլ`ըստ իս շատ կարևոր հանգամանք ևս: Խոսքս ամենամսյա, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների մասին է:
Մոտավոր հաշվարկով, 8.3 դասարանի յուրաքանչյուր սովորող իր անհատական համակարգչում ունի 60-70 թղթապանակ, ուր հիմնականում համակարգված, կանոնակարգված են տարաբնույթ էջեր, նկարներ, նյութեր և այլն, և այլն: Փորձը ցույց տվեց, որ այս ամենը առանց էական դժվարության, կարճ ժամանակում կարելի է ի միբերել, ամբողջացել և մեդիահաշվետվությանձևով ներկայացնել: Մեդիահաշվետվությունն այլևս իրողություն է: Այն, ինչ խոսք, հաշվետվության շատ ավելի արդյունավետ ձև է, որովհետև տեսանելի, պատկերավոր և ամբողջական է դարձնում կատարված աշխատանքը: Սովորողները իրենց ստեղծած նյութերը, տեսանյութերը, ուսումնական նյութերը տեղադրում են Mskh.am, SkyDrive, YouTube.com, Slideshare.net կայքերում և հղումները` որպես կատարված աշխատանքի արդյունք, ուղարկում ուսուցչին:
Զարգացման մեկ այլ ուղղություն կարող է լինել անհատականմեդիադասագրքերիստեղծումը: Որպես օրինակ կարող եմ բերել գրականության անհատական դասագրքի ստեղծումը: Յուրաքանչյուր սովորող ունի իր նախասիրությունները, իր սիրած գրողներն ու հոգեհարազատ ստեղծագործությունները: Մեկտեղելով այս ամենը` կարելի է ունենալ ոչ միայն անհատական գրականության մեդիադասագիրք, այլ նաև անհատական աուդիոգիրք, վիդեոգիրք: Դրա նմուշները մենք արդեն ունենք`
- Վահե Ղարիբյան, «Վահան Տերյան. վիրտուալ բանաստեղծություններ», http://www.youtube.com/watch?v=R0AKbZixMe8
- Լիլիթ Գևորգյան, «Իմ Չարենցը. աուդիոգիրք», http://www.youtube.com/watch?v=-ePeQZbek6I
Բավականաչափ մանրամասն և ուշադիր ուսումնասիրություններից հետո տեսանելի են դառնում «Անհատական համակարգիչ- դասընկեր» ծրագրի կազմակերպման հետագա զարգացման հնարավոր ուղղությունները.
- առաջադրանքների առարկայական փաթեթի ստեղծում
- ուսումնական նյութերի առարկայական փաթեթի ստեղծում
- մեդիագրադարանի ընդլայնում, համալրում թվային դասագրքերով, գրքերով
- մեդիադասագրքերի ստեղծում` ձայնա- և տեսա- տարբերակներով:
«Անհատական համակարգիչ- դասընկեր» ծրագրի ամենամեծ առավելությունները, իմ կարծիքով, ուսուցման անհատականացումն է, ուսման հիմնավորված ու արդյունավետ արագությունը, սովորողի կատարած աշխատանքի թափանցիկությունը:
Հոդվածը` Նունե Մովսիսյանի
Уведомление: Հետադարձ հայացք իմ ու իմ կրթահամալիրի կյանքին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հավաքից հավաք. հետադարձ հայացք իմ ու իմ կրթահամալիրի կյանքին — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Հավաքից հավաք. հետադարձ հայացք — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Հավաքից հավաք․ հետադարձ հայացք — Սեբաստացիական մեդիադարակ