Հայկական եսը և վրացական մենքը

Թբիլիսիում եղել էի  տարիներ առաջ ու վերադարձել տպավորված այդ քաղաքի  կոլորիտով ու  Հավլաբարի մասին տաքուկ հիշողություններով:

Հիմա, երկրորդ այցելությունից հետո, փորձում եմ ի մի բերել տպավորություններս: Այս անգամ Թբիլիսին էլ ավելի էր գեղեցկացել: Թբիլիսիի հմայքը, ինչ խոսք, ամենից առաջ հին թաղամասերն են ու շենքերը, որոնք ոչ միայն խնամքով պահպանվում են, այլ նաև ընդգծվում են դրանց գեղեցկությունները` նախշն ու բառը:
Գրեցի ու աչքիս առաջ հառնեց անտերացած ու որբացած Ներսիսյան դպրոցը, թերևս, ավելի ճիշտ կլինի ասել` պահպանվում են  այն կառույցները, որոնք վրացական պետությունը կարևորում է: Համ էլ դժվարանում եմ ասել` եթե  Հայաստանում օտար դպրոց լիներ, մենք ինչպես կվերաբերեինք դրան, կվերակառուցեինք, թե՞…, չգիտեմ:

Առաջին տպավորությունը, որն ունեցա Վրաստանում, վրացիների` իրենց պետության, պատմության, մշակույթի, լեզվի նկատմամբ եղած ընդգծված հարգանքն էր, ի տարբերություն մեզ` հայերիս: Մենք գուցե սիրում ենք, բայց, ցավոք, չենք հարգում մեր ունեցածը:

Իրավապահ մարմինների` ոստիկանի, սահմանապահի, քաղաքավարի ու եվրոպավարի  վերաբերմունքն ակնհայտ էր: Հազիվ թե մեր ոստիկանը կիլոմետրերով ուղեկցի ճանապարհը չիմացող վարորդին: Մի բան, որն արեց վրաց ոստիկանը` ուղեկցելով  մեզ Գուդաուրիի էկո կենտրոն:

Երեկոյան Թբիլիսիով զբոսնելիս` մենք հաճախակի հանդիպեցինք երաժշտական գործիքներով շրջող երեխաների: Երաժշտական այդ գործիքը չոնգուրն էր` վրացիների ազգային նվագարանը: Եվ այն, որ ռեստորանում մեզ հանդիպած վրացի պարմանիներն ու պարմանուհիները ինքնամոռաց ու նվիրումով  երգում ու պարում էին իրենց ազգային երգերն ու պարերը, թերևս, հենց այդ երաժշտական կրթության արդյունքն է:

Թբիլիսիի հին թաղամասերով` Մեյդանով և Հավլաբարով, շրջելիս հանդիպում էինք վերականգնողական աշխատանքներ կատարող շինարարների: Երբ հետաքրքրվեցինք, ասացին, որ պետության նախագահի հանձնարարականով այդ թաղամասերի բնակիչները տեղահանվում են, պետությունը վարձ է տրամադրում այլ բնակարան տեղափոխվելու համար: Վերակառուցելուց կամ շենքը ամրացնելուց հետո նորից հանձնվում են  նախկին տերերին: Գրում եմ այս մասին ու չեմ կարողանում չհիշել Երևանի Հյուսիսային պողոտայի հետ կապված անբարո պատմությունը: Նման է, չէ՞…

Զարմանալի մի բան էլ նկատեցի. Թբիլիսիի կանգառներում լուսատախտակներ կային, երբ հետաքրքվեցի,  Ռինան պատմեց, որ դրանք վազող տողով տեղեկացնում են, թե քանի րոպեից կգա այս կամ այն ավտոբուսը, ու պատկերացրեք միայն, հենց նշված րոպեին էլ տրանսպորտը գալիս է:

Ավարտելով խոսքս` ուզում եմ, շատ եմ ուզում հավատալ, որ երբևէ մենք`հայերս էլ, վեր կկանգնենք սեփական եսից` հօգուտ մենքի…
Նյութը և լուսանկարը` Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Հայկական եսը և վրացական մենքը

  1. Уведомление: Հնեվանք, թե՞ Ձելի Ճշմարիտիսա… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s