Բարեկենդանի ծեսը Հայաստանում (լրացված)

barekendan«Բարեկենդան» բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բառը կազմված է «բարի» և «կենդանություն» բառերից, գրաբարում նշանակել է ուրախություն:

Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդն ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր: Երկու- երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել, զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը:

Բուն Բարեկենդանը բացի խրախճանքից և կերուխումից, նաև ազատության օր էր: Այդ օրը հիշում էին նաև պանդխտության մեջ գտնվողներին ու երգում էին հատուկ տաղեր: Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Կուշտ ուտում էին ու խմում, քանզի առջևում յոթշաբաթյա պասն էր: Ամենավերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով բանան։ Նույնիսկ եկեղեցին է այդ օրը խստակենցաղ հոգևորականների համար սահմանել որոշ ազատություններ: Այստեղ ևս մուտք են գործել բարեկենդանյան խաղերն ու խրախճանքները:

barekendan1Ներկայացումներ

Ահա եկավ հայոց ազգին օրերը,

Հանեցեք հիները, հագեք նորերը:

Բարեկենդան, փորեկենդան,

Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորեր է…

Բարեկենդանն այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ժողովրդի կողմից այն ընկալվել է որպես ամենաազգային (հայոց ազգի օրեր), ինչպես նաև ամենաերջանկաբեր տոնը, խրախճանք, ճոխ և առատ ուտելիքներ վայելելու օր: Պարերի, խաղերի, զվարճահանդեսների, թատերախաղերի, այցելությունների և ուրախության երկու շաբաթ: Երեկոյան, երբ խնջույքներից հոգնած մեծերը հավաքվում էին տանը, դուռը բացվում էր աղմուկով, երգով, թմբուկով և ներս էին ընկնում երեխանները: Տղաները հագած էին լինում աղջիկների հագուստ, փոքրերը`մեծի, երբեմն` ծաղրածուի:

3Կերպարանափոխված կամ դիմակավորված խմբերով զվարճախաղերը և թատերական ներկայացումները Բարեկենդանի առավել սիրված հանդիսություններն էին: Դրանց մասնակցում էին թե երեխաները, թե մեծահասակները: Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր էին քսում կամ ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:

Զվարճախաղերից առավել  տարածված էին վեգը,  ընկուզախաղերը և ճոճախաղերը: Երեխաները գետնին փոքրիկ փոսեր էին փորում, ապա հերթով մեկը մյուսի հետևից ընկույզը գլորում այնպես, որ առանց նշանակված գծից շեղվելու ընկույզն ընկներ մի փոսի մեջ: Հաջողվածը բոլոր գլորած ընկույզները յուրացնում էր: Մեկ այլ խաղում խաղացողները մի մետր տրամագծով շրջան էին գծում և մեջտեղը ուղիղ գծով ընկույզներ շարում: Երեք-չորս մետր հեռավորությունից գցում էին վեգերը` աշխատելով խփել ընկույզներին և գոնե մեկը դուրս հանել շրջանից, որով և շահում էին շարված բոլոր ընկույզները:

4Ճոճախաղերը գլխավորապես կանանց ու աղջիկների, մասամբ` երեխաների խաղերն էին: Ճոճվում էին բարձր ծառի հաստ ճյուղից կամ որևէ գերանից օղակով անցկացված պարանի վրա նստելով, երկու պարաններ օղակների մեջ տեղադրված տախտակի վրա նստած կամ կանգնած: Ճոճախաղերը զվարճահանդեսի էին վերածվում, երբ ճոճվողների շուրջ հավաքված բազմության առաջ տվյալ պահին ճոճվողի ոտքերին ճիպոտով հարվածելով պահանջում էին որևէ գաղտնիք ասել: Առավել տարածված էր` ստիպել սիրած տղայի անունը բարձրաձայն ասել: Ճոճախաղերը հաճախ վեր էին ածվում մրցախաղերի` ով ավելի մեծ կորագծով կճոճվի:

Բարեկենդանի խոհանոց

Բարեկենդանին նախապատվությունը տրվում էր մսեղենի, կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու: Բարեկենդանի կերակուր են համարվել` փաթիլան, սըռոն, բխբխիկը:

Փաթիլան պատրաստել են հետևյալ կերպ. լավաշի հաստությամբ խմորի վրա քսել են պանիր կամ ղավուրմա, բարակ հացով ծածկել են, տապակել, ապա իրար վրա դարսելով կտրատել են, վրան լցրել հալած յուղ:

Բխբխիկ

Բխբխիկը ալյուրով, ձվի դեղնուցով ու կաթով եփել են յուղի մեջ: Մատուցելուց առաջ վրան լցրել են մեղր:

Սըռոն

Բարակ բացված հացը կտրտել են, լցրել սխտորած մածնաթանի մեջ, հետո հանել են, վրան յուղ լցրել ու կերել:

barekendan5Օգտագործված գրականություն

Հրանուշ Խառատյան «Հայ ժողովրդական տոներ»

Արտակ Արքեպիսկոպոս Մանուկյան «Հայ եկեղեցու տոները»

 

 

Լուսանկարները` Արմինե Թոփչյանի

Տեսանյութերը՝  Մարինե Մկրտչյանի

Կարող եք ծանոթանալ նաև` «Բարեկենդանը` քրիստոնեական տոն»

Նյութը պատրաստեց Նունե Մովսիսյանը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

52 отзыва на “Բարեկենդանի ծեսը Հայաստանում (լրացված)

  1. Уведомление: Նաիրա Ավագյանի բլոգ

  2. Уведомление: Բարեկենդան | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

  3. Уведомление: Բարեկենդանի ծես | ՄԱՍՐԵՆԻ

  4. Уведомление: Բուն Բարեկենդանի ծեսը Արևելյան դպրոցում | Արմինե Մնացականյանի բլոգ

  5. Уведомление: Փետրվարի 7. մասնախմբի պարապմունք — Դասավանդողի մեդիադարակ

  6. Уведомление: Փետրվարի 7. մասնախմբի պարապմունք — Դասավանդողի մեդիադարակ

  7. Уведомление: Ձեզ՝ Բարեկենդան, մեզ՝ բարի Զատիկ — Ընթերցանության մեդիափաթեթ

  8. Уведомление: Փետրվար ամսվա առաջադրանքներ. 7-րդ դասարան | Հռիփսիմե Գալստյանի բլոգ

  9. Уведомление: Փետրվար ամսվա առաջադրանքներ. 8-րդ դասարան | Հռիփսիմե Գալստյանի բլոգ

  10. Уведомление: Բարեկենդան փաթեթ․․․ – Մերի Թոռունյան

  11. Уведомление: 9-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ

  12. Уведомление: 10-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ

  13. Уведомление: 11-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ

  14. Уведомление: Ձեզ՝ Բարեկենդան, մեզ՝ բարի Զատիկ | Արշակ Առուստամյան

  15. Уведомление: Տնային աշխատանք մայրենիից 05.02.2018 | Ռոզա Խաչատրյանի բլոգ

  16. Уведомление: Ձեզ՝ բարեկենդան, մեզ՝ բարի զատիկ… – Սվետլանա Մելքումյան

  17. Уведомление: Ձեզ՝ Բարեկենդան, մեզ՝ բարի Զատիկ | Գրիգոր Գրիգորյան

  18. Уведомление: Բարեկենդան- կենդանություն, բարի կյանք | Հռիփսիմե Գալստյանի բլոգ

  19. Уведомление: Ձեզ՝ Բարեկենդան, մեզ՝ բարի Զատիկ — Հրաչ Ղալամքարյան

  20. Уведомление: Ձեզ՝ Բարեկենդան, մեզ՝ բարի Զատիկ | Միջին դպրոց 6-2 դասարան

  21. Уведомление: Բարեկենդան – Գևորգ Հովհաննիսյան

  22. Уведомление: «Ուսումնական Արագածոտն» նախագիծ  — Դասավանդողի մեդիադարակ

  23. Уведомление: «Ուսումնական Արագածոտն» նախագիծ  — Դասավանդողի մեդիադարակ

  24. Уведомление: Բարեկենդան — 🌃Մանե Հակոբջանյանի բլոգ🌌

  25. Уведомление: Բարեկենդան — ՆԱՐԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

  26. Уведомление: Ձեզ՝ Բարեկենդան, մեզ՝ բարի Զատիկ — ՆԱՐԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

  27. Уведомление: Ձեզ՝ Բարեկենդան, մեզ՝ բարի Զատիկ — Յանա Նահապետյանի բլոգ

  28. Уведомление: 11-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ

  29. Уведомление: 9-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ

  30. Уведомление: Ձեզ՝ Բարեկենդան, մեզ՝ բարի Զատիկ — Նանե Այնթաբյանի բլոգ

  31. Уведомление: Բարեկենդանի ընթերցարան | Արմինե Աբրահամյանի բլոգ

  32. Уведомление: Բարեկենդանի ծես | Տիգրան | Մարջանյան

  33. Уведомление: Բարեկենդան — Գոհար Արղության

  34. Уведомление: Բուն Բարեկենդան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  35. Уведомление: «Ուսումնական Արագածոտն» նախագիծ  — Դասավանդողի մեդիադարակ

  36. Уведомление: Նանե Վարդումյան

  37. Уведомление: Բարեկենդանի ծեսը — ԱՐՄԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԲԼՈԳԸ

  38. Уведомление: «Հայոց ազգի օրեր». Բարեկենդան 2020 – Ծեսերի լաբորատորիա

  39. Уведомление: Բարեկենդան օրեր են 🌞🌞 — Արմինե Մովսիսյան

  40. Уведомление: Բարեկենդանի ծեսը նախակրթարանում — Աննա Հայրոյանի բլոգ

  41. Уведомление: Բարեկենդանի ծեսը նախակրթարանում — Աննա Հայրոյանի բլոգ

  42. Уведомление: Բարեկենդանի ծեսը — Սեբաստացիական մեդիադարակ

  43. Уведомление: Բարեկենդանի ծես – ՌՈՒԲԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

  44. Уведомление: Փետրվարի 21-25-ի աշխատանքների պլանավորում — Հռիփսիմե Առաքելյանի բլոգ

  45. Уведомление: Բարեկենդանի ծես — Մարի Հարությունյանի Ուսումնական Բլոգ

  46. Уведомление: Բարեկենդանի ծես

  47. Уведомление: Բարեկաենդան — Դասվարի բլոգ

  48. Уведомление: Փետրվարի 28-ից մարտի 4-ի աշխատանքների պլանավորում — Հռիփսիմե Առաքելյանի բլոգ

  49. Уведомление: «Բարեկենդան» նախագիծ — «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր

  50. Уведомление: Բարեկենդանի ծես — Անի Ենգոյան

Оставьте комментарий