Միջինք (լրացված)

Եկեղեցական օրացույցում առանձնահատուկ տեղ ունի Մեծ Պահքի 24-րդ օրը, որը կիսում է պահեցողության շրջանը և կոչվում Միջինք:

Ժողովրդական սովորության համաձայն` այդ օրը բաղարջից պահոց գաթա են պատրաստում: Այն ունի կլոր կամ ուռուցիկ ձև և պատրաստվում է ձեթով, մեղրաջրով, ընկույզով և քիշմիշով: Դրա մեջ դնում են մետաղադրամ կամ ուլունք և թխում: Կտրելիս հավասար բաժանում են տան անդամների, կենդանիների և հողի միջև: Որ բաժնից դուրս գա ուլունքը կամ դրամը, այդ տարվա ընթացքում հաջողությունը նրանն է լինելու:

Հնում Միջինքի մեջ դնում էին նաև փոքրիկ թղթիկների վրա գրված սաղմոսներ: Այն շատ նման է տարեհացին: Միջինքի բաղարջը թխել են ողջ համայնքով: Հավաքվել են, հանգանակել մթերքներ, հետո միասին էլ համտես են արել:

Ըստ Մաղաքիա Օրմանյանի` Միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի:  Պահքը այդ օրը չեն ընդհատում: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք, հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:

Միջինքը նաև բնության զարթոնքի և գարնան ավետման տոն է եղել: Այդ օրը ընտանիքներով դաշտ են դուրս եկել, ողջունել են արտերին` ասելով. «Աշխարհին լույս տվողը թող քեզ էլ լիություն տա»: Դաշտերից հավաքել են նոր դուրս եկած բանջարը և ուտեստներ պատրաստել:

Ձեզ ենք ներկայացնում այդ օրը պատրաստվող «Թթվեպաս» կոչվող ճաշատեսակի բաղադրատոմսը:

Թթվեպաս

1/2 բ. լոբի
1/2 բ. սիսեռ
1/2 բ. ոսպ
1/2 բ. ձավար
1/2 բ. արիշտա
1/2 բ. չամիչ
1/2 բ. սալորաչիր
1/2 բ. քացախ
2 կապ սպանախ
աղ

Արմտիքը խաշելուց հետո ավելացնել արիշտան, չամիչը, սալորաչիրն ու սպանախը: Մատուցել քացախով:

Աղբյուր՝  Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվան, Qahana.am-ի ֆեյսբուքյան էջ

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

5 отзывов на “Միջինք (լրացված)

  1. Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Միջինք | zaraavetisyan

  3. Уведомление: Ավագ շաբաթվա ծիսակարգ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Միջինք — Երգ Երգոց

  5. Уведомление: Սուրբ Հարության տոն. Զատիկ — Սեբաստացիական մեդիադարակ

Оставьте комментарий