Ուխտագնացությունից հետո

Ի սկզբանե, Մայրավանքի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք եմ ունեցել: Հավանաբար նաև այն պատճառով, որ մկրտվել եմ Էջմիածնի Մայր տաճարում:

Ուխտագնացությունը հրաշալի առիթ դարձավ ամբողջացնելու այն ամենը, ինչ գիտեի Մայր տաճարի մասին: Իսկ այն, ինչը չգիտեի` փորձեցի իմանալ:

Ներկայացնում եմ իմ մի քանի ժամվա որոնումների արդյունքները, կարծում եմ` հետաքրքիր է:

Ըստ ազգային ավանդության` Համաշխարհային ջրհեղեղից հետո Նոյ նահապետը այդտեղ է սեղան կանգնեցրել և գոհունակության պատարագ մատուցել:

Էջմիածնի Մայր տաճարի Ավագ խորանում Գրիգոր Ա Լուսավորիչը սեղան է կանգնեցրել և օծել Շողակաթ սուրբ Աստվածածին անունով: Մինչև XV դարը  Էջմիածնի Մայր տաճարը հայտնի է եղել Վաղարշապատի Սուրբ Կաթողիկե եկեղեցի,  Շողակաթ Սուրբ Աստվածածին եկեղեցի անուններով:

«Էջմիածին» անունը տաճարի համար առաջին անգամ կիրառել է Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանը` XIII դ.-ում:

Էջմիածնի Մայր տաճարում են պահվում Հայ առաքելական եկեղեցու կարևորագույն սրբությունները`սուրբ Գեղարդը, Թադեոս  առաքյալի Աջը, Գետարգելի սուրբ Նշանը, Նոյյան տապանից և Կենաց փայտից մասնիկներ, Հովհաննես Կարապետի, Պետրոս և Անդրեաս առաքյալների, Մատթեոս և Մարկոս ավետարանիչների, սուրբ Հռիփսիմեի և սուրբ Գայանեի մասունքները, սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի Աջը, սուրբ Արիստակես Ա Պարթևի Աջը, սուրբ Գևորգ Զորավարի, սուրբ Նիկողայոս Հրաշագործի մասունքները:

Մայր տաճարը, ի սկզբանե լինելով գմբեթավոր, աշխարհում առաջին գմբեթավոր եկեղեցին է: Մայր տաճարի խաչաձև-կենտրոնագմբեթ, քառամույթ, քառախորան այս հորինվածքը հայկական եկեղեցական ճարտարապետության մեծ ավանդն է ողջ քրիստոնեության ճարտարապետության մեջ:

Մայրավանքի նմանությամբ կամ «էջմիածնատիպ» կառույցները Եվրոպայում տարածվեցին 8-9 դդ-ում : Էջմիածին-Բագարան տիպին են պատկանում Սեն Շապելը, Սեն-Ֆիլիբեր դը Գրանլյո եկեղեցին (Ֆրանսիա), Սեն-Բազիլ դղյակային մատուռը (Բելգիա) և Միլանի Սան Սատիրոն (Իտալիա) :

Ի դեպ, Սբ. Զատիկից 64 օր հետո կամ Հոգեգալստյան կիրակիին հաջորդող երկրորդ կիրակին` հունիսի 10-ին,  նշվում է Կաթողիկե Սբ. Էջմիածնի տոնը:

Նյութը պատրաստեց Նունե Մովսիսյանը

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ, Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s