Միայնակ լինել կնշանակի՝ ինքզինքը լինել

Միայնակ լինել կնշանակի՝  ինքզինքը լինել, չէ՞ որ այդժամ դու կարող ես ազատ զարգանալ` ոչ մեկին աչք չածելով: Լիակատար մենությունը բացառիկ վիճակ է, իսկ մենությունը տանելու ընդունակությունը դրանից էլ հազվադեպ է պատահում: Ես միշտ նախանձել եմ ինքնաբավ մարդկանց` միայն դա է անկախություն պարգևում: Բոլորը պնդում են, թե ազատության կարիք ունեն, բայց իրականում վախենում են դրանից: Աշխարհում ամենից շատ մարդիկ վախենում են մենությունից: Միայնակ մնալով, նրանք արդեն մի քանի րոպե անց շրջապատ են փնտրում` ցանկացած, միայն թե դատարկությունը լցնեն: Նրանք վախենում են լռությունից, այն լռությունից, երբ մեն-մենակ ես մնում քո մտքերի հետ՝ անվերջանալի ներքին մենախոսություն վարելով: Չէ՞ որ այդ ժամանակ ստիպված կլինես սիրելու սեփական շրջապատդ: Բայց դա ունի նաև իր առավելությունը` դու կարիք չունես ինքդ քեզ ջարդելու, որպեսզի համակերպվես օտար մարդկանց գաղափարներին կամ պարզապես նրանց սիրաշահես:

Ֆեդերիկո Ֆելինի

Ֆեդերիկո Ֆելինի, «Ֆանտազիան միակ իրականությունն է»

Ֆեդերիկո Ֆելինի,  «Ճանապահ»

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

9 Responses to Միայնակ լինել կնշանակի՝ ինքզինքը լինել

  1. Ես այնքան էլ համամիտ չեմ այն մտքի հետ, որ երբ մենակությունից հետո շրջապատ ես գտնում, հարմարվում ես միանգամից: Եթե շրջապատումդ կան այնպիսի մարդիկ, որոնցից միշտ զզվել ես, ապա հիմա էլ դժվար սիրես:

    Нравится

    • Аватар kerlingarfjoll nareghalamkaryan:

      Դիանա, մենակությունից հետո մարդու կարոտ ես լինում, ինչքան էլ մենակությունն առավելություններ ունենա, ու երբ հայտնվում ես մարդկանց մեջ հասկանում ես, որ մարդիկ հարազատ արարածներ են, ու հոգուդ խորքում սկսում ես նույնիսկ էն ատելի մարդկանց սիրել:

      Нравится

  2. Փաստրեն, ես չգիտեի, որ մարդիկ վախենում են ազատությունից: Ազատության մեջ մտնող ճնշող լռությունը, իմ կարծիքով, ամենաերանելին է: Բայց ասելով ազատություն ես այնքան էլ չեմ հասկանում մենություն, մեկուսացում: Ազատությունը, դա նույնիսկ կենտրոնացնում է մտքերդ:

    Нравится

  3. Аватар Lusine Mlke-Galstyan Lusine Mlke-Galstyan:

    Տեքստը ինձ համար շատ հարազատ էր…Կարծես անձամբ մտքերը լինեյն:Հռտաքրքիր էր…տեքստը,,,կարևորը ճշմարիտ էր ինձ համար:Չգիտեմ ոչինչ չունեմ գրելու…ամեն ինչ ասված է:

    Нравится

  4. Когда ты остаешься дома один и никого нет рядом, ты сам выбираешь — одиночество это, или свобода… Ազատ լինել չի նշանակում առանձնանալ բոլորից մի անտեսանելի պատով, ազատությունը դա մի բան է, որը վեր է մեր հասկացողությունից: Նրա համար, որպեսզի մենք հասկանանք, թե ազատությունը ինչ է, սկզբից պետք է այն կորցնել… Մարդ արարածը չի հասկանում, թե ինչ է ազատություն քանի չի կորցնում այն, և քանի նա այն չի կորցնում, նա շարունակում է ծովախոզուկի նման պտտվել այդ հիմար ցիկլում: Իմ խորհուրդը ձեզ — գոհ եղեք նրանով, ինչ որ ունեք: Ինձ սխալ մի հասկացեք, ես չեմ ասում մի ուզեք ավելին, եթե ուզում եք — ուզեք և փորձեք անել ամեն ինչ, որպեսզի հասնեք դրան: Ես ասում եմ. շնորակալ և գոհ եղեք:

    Нравится

    • Տարօրինակ բան է այսօր հետս կատարվում. ես անընդհատ թեմայից շեղվում եմ… Բայց իմ ասածը, եթե լավ մտածենք, շատ մեծ կապ ունի նյութի հետ: Ինչքան ել մարդը ֆիզիկապես ազատ չլինի, այստեղ` խոսքը հոգևոր ազատության մասին է գնում…. Ցանկացած դեպքում էլ մարդը միշտ կարող է հոգեպես ազատ լինել: Let your mind be free.

      Нравится

  5. Аватар Ռոբերտ Կարապետյան Ռոբերտ Կարապետյան:

    Ես որոշ չափով համաձայն եմ, որոշ չափով ոչ: Ես համաձայն եմ, որ լռությունից վախ կա, բայց ես համաձայն չեմ նրանում, որ միանգամից մեկին ուզում ես գտնել: Օրինակ եթե ես մեկի հետ կռված լինեի, ես չեի ուզենայի նրա հետ շփվել:

    Нравится

  6. Համաձայն եմ, չէ՞ որ լռությունն էլ իր ձայնն ունի: Երբ մենակ չեմ՝ վախենում եմ, որ ինչ-որ մեկը մտքերս կլսի, իսկ երբ մենակ եմ՝ կարող եմ հանգիստ մտածել չվախենալով, որ ինչ-որ մեկը մտքերս կլսի:

    Нравится

  7. Аватар Սոնա Խաչատրյան 8-1 Սոնա Խաչատրյան 8-1:

    Ես համաձայն եմ Դիանայի հետ…նա շատ ճիշտ ասաց..թե ինչ որ մեկից զզվում ես դճվար կարողանաս նրան սիրեկ և Նարեի հետ եմ համաձային:

    Нравится

Ответить на Դիանա Отменить ответ