Մայր Թերեզա, «Ձգվե՛ք դեպի մարդիկ»

TerezeԻրականում մյուսներից մեզ մեկուսացնում է մեր սեփական վարքը:

Մենք չգիտենք բացվել ուրիշների առաջ, չգիտենք սիրել, չենք կարողանում մյուսներին մի քանի ոգեշնչող ու ամոքիչ խոսքեր ասել: Մենք չենք կարողանում տալ, բայց միշտ սպասում ենք, որ ուրիշները մեզ մի բան տան: Իսկ այդ ուրիշները հաճախ լինում են զբաղված. նրանք էլ իրենց գործերն ու հոգսերն ունեն…

Հաճախ ստիպված ես լսել բողոքներ. «Ոչ ոք չի գալիս ինձ տեսնելու, ոչ ոք ինձ չի սիրում, ոչ ոք ինձանով չի հետաքրքրվում»: Բայց ինչո՞ւ միշտ ուրիշները պետք է հետաքրքրվեն ձեզանով, սիրեն ձեզ, այն դեպքում, երբ ինքներդ ոչինչ չեք ձեռնարկում:

Եթե դուք տառապում եք միայնությունից, պասիվ մի՛ եղեք: Այն բանի փոխարեն, որ նստեք մի անկյունում` զբաղվելով ինքներդ ձեզ ուտելով և սպասելով ուրիշների ուշադրությանը, արե՛ք առաջին քայլը, ձգվե՛ք դեպի մարդիկ: Ոչ մի պատճառ չկա միայնակ զգալու, երբ աշխարհում կա սեր և լույս:

Մոռացե՛ք ձեր մասին, թեկուզ մի փոքր ժամանակով, ու ինչ-որ բան արեք ուրիշների համար: Հաճախ մեր միայնության մեջ մեղավոր է մեր ստացած դաստիարակությունը: Ծնողները հաճախ են ասում իրենց երեխաներին. «Այդքան հիմար մի՛ եղիր, ընդառաջ գնալու առաջին քայլը մի՛ արա, թող ուրիշները ձգվեն դեպի քեզ»: Իհարկե, ուրիշները կգան ձեր մոտ, եթե դուք նրանց օգտակար լինեք: Եթե դուք հացթուխ եք, ձեր մոտ կգան հացի ետևից: Պետք է ի վիճակի լինել տալ մի բան, որպեսզի գան ձեր մոտ: Եթե դուք ոչինչ չունեք տալու մարդկանց, դուք չեք գրավի նրանց և կմնաք միայնության մեջ:

Եվ պետք չէ մեղադրել ուրիշներին, որ նրանք չեն գալիս գալիս ձեր մոտ: Դարձե՛ք պիտանի, և նրանք կգան: Նայեք փթթած վարդին: Այն հոտավետ է, բոլորը ձգվում են դեպի այն. և՛ մեղուները, և՛ թիթեռները, բոլորն ուզում են շնչել նրա բույրը: Եվ դա նրա համար, որ այն բացվել է: Իսկ ինչո՞ւ եք դուք մնում փակ և չեք բուրում:

Մարդիկ լինում են անհասկացող, անտրամաբանական ու եսակենտրոն, միևնույն է, ներե՛ք նրանց:

Եթե դուք բարություն եք գործել և մարդիկ մեղադրել են ձեզ ծածուկ եսասիրական մտադրությունների մեջ, միևնույն է, բարությո՛ւն գործեք:

Եթե դուք հաջողության եք հասել, ապա կարող են հայտնվել բազմաթիվ կեղծ ընկերներ և եսասիրական թշնամիներ, միևնույն է, ձգտե՛ք հաջողության:

Եթե դուք ազնիվ եք ու անկեղծ, մարդիկ կխաբեն ձեզ, միևնույն է, մնացե՛ք ազնիվ և անկեղծ:

Այն, ինչը որ դուք տարիներ շարունակ կառուցել եք, կարող է ավերվել մեկ ակնթարթում, միևնույն է, շարունակե՛ք կառուցել:

Եթե դուք գտել եք անխռով երջանկություն, ապա ձեզ կնախանձեն, միևնույն է, մնացե՛ք երջանիկ:

Այսօրվա ձեր գործած բարությունը մարդիկ վաղը կմոռանան, միևնույն է, բարիք գործե՛ք:

Կարևոր չէ, թե ով և ինչ է խոսում ձեր մասին, պարզապես վերաբերվեք ժպիտով և շարունակե՛ք կատարել ձեր գործը:

Եթե ձեր լավագույնը կիսեք մարդկանց հետ, մեկ է դա նրանց երբեք չի բավականացնի, միևնույն է, շարունակե՛ք կիսել նրանց հետ ձեր լավագույնը:

Աղոթեք միասին և մնացե՛ք միաբան:

Եվ ի վերջո դուք կհամոզվեք, որ այս ամենը եղել է Աստծո և ձեր միջև և երբեք չի եղել ձեր և մարդկանց միջև:

Կյանքը հնարավորություն է, օգտագործի՛ր:

Կյանքը գեղեցկություն է, հիացի՛ր:

Կյանքը երանություն է, ճաշակի՛ր:

Կյանքը երազ է, իրագործի՛ր:

Կյանքը մարտահրավեր է, դիմագրավի՛ր:

Կյանքը  պարտականություն է, կատարի՛ր:

Կյանքը խաղ է, խաղա՛:

Կյանքն թանկ է, գուրգուրի՛ր:

Կյանքը հարստություն է, պահի՛ր:

Կյանքը սեր է, վայելի՛ր:

Կյանքը խորհուրդ է, իմացի՛ր:

Կյանքը խոստում է, հարգի՛ր:

Կյանքը վիշտ է, հաղթահարի՛ր:

Կյանքը երգ է, երգի՛ր:

Կյանքը պայքար է, ընդունի՛ր:

Կյանքը ողբերգություն է, սրտապնդվի՛ր:

Կյանքը արկածախնդրություն է, հանդգնի՛ր:

Կյանքը կյանք է, կերտի՛ր:

Կյանքը շա~տ թանկ է, մի՛ կործանիր…

Մայր Թերեզա

Աղբյուր՝  Аyсор.am,  crossnews.am, invictory.org, qahana.am

Լուսանկարը՝  bs.francis.ru

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

8 комментариев на «Մայր Թերեզա, «Ձգվե՛ք դեպի մարդիկ»»

  1. Уведомление: Շնորհավոր ամանոր և Սուրբ Ծնունդ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Մայր Թերեզա «Ում կերպարանքով էլ Նա գա…» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Նունե Մովսիսյան:

    Մենք Տիրոջ երեսը տեսնում ենք յուրաքանչյուրի մեջ, ում ծառայում ենք,
    ամենուրեք և ամեն ինչում, ամեն վայրկյան: Մենք Նրա ձեռքը ճանաչում ենք այն ամենի մեջ, ինչ կատարվում է մեր շրջապատում: Խորհելիս, աշխատելիս, սովորելիս, զրուցելիս, ուտելիս և հանգստանալիս մենք ամեն բան անում ենք հանուն Հիսուսի, Հիսուսի հետ, Հիսուսի համար և Հիսուսին: Մենք մեզ վրա զգում ենք Արարչի սիրող հայացքը և միշտ օգնում ենք նրան, ում կերպարանքով էլ Նա գա մեզ մոտ: Հիսուսը լույսն է: Հիսուսը ճշմարտությունն է: Հիսուսը կյանքն է: Մենք նույնպես պետք է լինենք գթության լույս, խոնարհության ճանապարհ, սրբության կյանք:

  5. Уведомление: Երբ է գալիս Սուրբ Ծնունդը… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Մայր Թերեզա «Աստված խոսում է սրտի լռության մեջ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Մայր Թերեզայի Նոբելյան ճառը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Օգտվեք ժպիտի ուժից | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s