Ծուլությունը հաղթահարելու 10 կանոն

Ծուլությունը  մարդու ամենամեծ թշնամիներից է: Մեզ համար դժվար է ինչ-որ բան անել, եթե ծուլությունը պատել է մեզ: Ծուլությունը չի ենթադրում միայն ոչինչ չանել: Ծուլություն է նաև մշտական շարժման մեջ գտնվելը, որը ուղղված չէ ձեր նպատակին հասնելուն: Շատերին ծանոթ է այս իրավիճակը, այդ իսկ պատճառով կփորձենք ներկայացնել ծուլության հաղթահարման մի քանի կանոններ:

1. Արեք դա: Երբեմն Դուք զգում եք, որ Ձեր էներգիան չի բավականացնում  ինչ-որ բան անելու համար: Հավաքեք Ձեզ և պարզապես սկսեք գործել: Շուտով Դուք այդ աշխատանքից կստանաք նոր լիցքեր:

2. Հանգստացեք: Ձեր ծուլության պատճառը կարող է լինել հոգնածությունը: Ինչ նոր գործի մասին կարող է խոսք լինել, եթե դուք հանգստի կարիք եք զգում: Ուրեմն հանգստացեք, ինչպես հարկն է:

3. Սահմանեք աշխատանքը սկսվելու մինիմալ ժամանակ: Աշխատանքի մեջ ամենաբարդը այն սկսելն է, քանի որ սկսելու դեպքում ամեն ինչ իր հունով կգնա: Տրամադրեք Ձեզ, որ անպայման արթնանալու եք ինչ-որ ժամի և ոչ մի դեպքում մի ձգեք ժամանակը:

4. Սահմանեք աշխատանքի վերջնաժամկետներ:  Որպեսզի ամեն օր չհետաձգեք Ձեր գործերը, ապա անհրաժեշտ է սահմանել վերջնաժամկետներ, որպեսզի միշտ հիշեք, որ պետք է շտապել գործը անել, քանի որ Դուք պարզապես ժամանակ չունեք:

5. Հիշեք խրախուսման մասին: Ձեզ համար սահմանեք ինչ-որ ցանկալի բան, որը կունենաք, եթե կատարեք ձեր առջև դրված գործերը: Այդ միտքը Ձեզ անընդհատ առաջ կմղի:

6. Պատկերացրեք` ինչ կլինի, եթե դուք չանեք այդ աշխատանքը: Ոչ միայն խրախուսումները, այլ նաև անցանկալի իրավիճակների մասին ենթադրությունները կարող են խթան հանդիսանալ Ձեզ համար: Քանի որ պատկերացնելով միայն այն` ինչ կլինի, եթե դուք չանեք դա, ապա հավատացեք, որ այդ միտքը կստիպի  Ձեզ աշխատել:

7. Գտեք համակիրներ: Ի տարբերություն ներքին ազդակների, արտաքին ազդակները կարող են ավելի մեծ ազդեցություն ունենալ Ձեզ վրա, քանի որ այդ դեպքում Դուք պատասխանատու եք ոչ միայն Ձեր, այլ նաև ուրիշների առջև:

8. Պլանավորեք յուրաքանչյուր հաջորդ քայլը:  Որպեսզի որոշակի աշխատանք կատարելուց հետո Դուք չհայտնվեք անորոշ իրավիճակում, ապա յուրաքանչյուր հաջորդ քայլից առաջ պլանավորեք Ձեր անելիքը:

9. Գրանցեք առաջընթացը: Ինչ-որ աշխատանք կատարելուց հետո անպայման վերլուծեք արդյունքները` ինչ չափով  կարողացաք կատարել այն, որքանով եք գոհ Ձեր աշխատանքից, որքանով` ոչ:

10. Գտեք օգնական: Հաճախ մենք չենք կարող գործը մենակ գլուխ բերել: Այդ իսկ պատճառով մեզ անհրաժեշտ է մեկը, որպեսզի օգնի, ինչպես ֆիզիկապես, այնպես էլ խորհուրդներով:

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s