Ջուրը հիշողություն ունի
Իսկ դուք գիտե՞ք, որ ջուրը հիշողություն ունի, որն էլ ազդում է մարդկանց վրա:
Հիմա բացատրեմ:
Սովորական ջուրը ունի հաստատուն բյուրեղ, իսկ երբ ստանում է հիշողություն կամ ինֆորմացիա, ջուրը փոխում է իր բյուրեղի ձևը: Օրինակ` երբ սովորական ջուրը դնում ենք հեռուստացույցի մոտ և միացնում ենք որևէ ագրեսիվ ֆիլմ, ջրի բյուրեղը նմանվում է այլայլված սառցե բեկորի և երբ, ինչ որ մեկը խմում է այդ ջուրը, նրա մոտ կարող է գլխացավ առաջանալ: Իսկ, եթե ջուրը դնենք համակարգչի մոտ և միացնենք հանգիստ և մեղեդային երաժշտություն, ջուրը կարող է անցկացնել գլխացավը:
Ջուրը իր բաղադրությունը նաև փոփոխվում է տվյալ միջավայրում պատող տրամադրության հետ:
Սերը կամ անկեղծությունը ավելացնում են ջրի էներգետիկան, իսկ ագրեսիան կամ կռիվը կարող է տրամադրության կտուկ անկման պատճառ դառնալ:
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=cdNc_p9M25o
Թարգմանությունը` Աստղիկ Մամիկոնյանի
Ինքնավար մեքենա
Հանրահայտ Գուգլ ընկերությունը թողարկել է մի մեքենա, որը շարժվում է առանց վարորդի: Ինքնավար մեքենան ստեղծվել է կույրերի համար: Մեքենայի առաջին տերերեից մեկը Սթիվ Մահան է, ով ունի 95%-անոց կուրություն: Նա առանց որևէ մեկի միջամտությամբ կարողանում է գնալ սրճարան, խանութ, ընկերներին հյուր:
Մեքենան դիմապակու մոտ ունի երկու տեսախցիկ, որոնց շնորհիվ այն չի բախվում այլ մեքենաների կամ պատերի: Ինքնավար մեքենան ունի տեսախցիկ, որը շատ արագ պտտվում է` սկանավորելով մեքենայի շուրջբոլորը: Մեքենան ինքնուրույն կարողանում է երթևեկել, ուղղակի պետք է նշել` ուր ես ուզում գնալ: Եթե մեքենայի շարժվելու ժամանակ փողոցով մարդ է անցնում, մեքենան իսկույն կանգ է առնում, սպասում է մինչև մարդն անցնի, նոր միայն շարունակում է ճանապարհը:
2010 թվականին մեքենան առանց մարդու միջամտության կարողացել է երթևեկվել ավելի քան 1000 կմ, մարդու միջամտությամբ` 140000 կմ : Եվ այս հրաշալի ինքնավար մեքենան արժե 150,000 ամերիկյան դոլար:
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=Atmk07Otu9U
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=Atmk07Otu9U
http://www.youtube.com/watch?v=dO6JtncrY08&feature=related
http://www.youtube.com/watch?v=dO6JtncrY08&feature=related
http://www.youtube.com/watch?v=-cj375UZyaI&feature=relmfu
Թարգմանությունը` Նարեկ Սահակյանի
Խլադնիի պատկերները. ձայնի ազդեցությունը ավազի վրա
Գերմանացի ֆիզիկոս Էռնեստ Խլադնին, որն ապրել է 18-րդ դարում, հայտնաբերեց, որ տատանվող հարթության վրա գտնվող ավազը ձայնի ազդեցության տակ կառուցում է երկրչափական պատկերներ:
Ընդ որում, պատկերի ձևը կախված է ձայնի մաքրությունից: Պատկերները,որոնք առաջանում են ավազի փոքրագույն մասնիկների կուտակումից, հայտաբերողի անունով կոչվում են Խլադնիի պատկերներ:
Ձայնի ազդեցությամբ ուղեկցվող տատանումների ժամանակ` հարթության վրա, առաջանում են այդպես կոչված կանգնող ալիքներ: Ալիքներն ունեն հանգույցներ (կետեր, որոնք չեն տատանվում), և կետեր, որոնցում տատանումները հասնում են առավելագույնի: Ավազը այդ կետերից շարժվում է դեպի հանգույցները, որի հետևանքում էլ առաջանում են պատկերները:
Ընդհանուր պատկերի տեսքը կախված է հարթությունից, հենարաններից և տատանումներից, ինչպես նաև` ձայնային ալիքների մաքրությունից: Ձայնի և ձայնային ալիքների, ճնշումի և տատանումների ազդեցության տակ ավազը սկսում է կառուցել երկրաչափական պատկերներ:
Թարգմանությունը` Արսեն Կարապետյանի
Ակնոցը կարողանում է լուսանկարել, ձայնագրել, տեսագրել, Ճանապարհ ցույց տալ, զանգահարել, տեսազանգեր ընդունել և ուղարկել, տեղեկացնել եղանակի մասին, ժամանակը ցույց տալ, օգնել գտնել փնտրվող առարկան,
համացանցի միջոցով հաղորդագրություն կամ լուսանկար ուղարկել էլեկտրոնային անհատական հասցեին, ուտելիք պատվիրել և այլն:
Թարգմանությունը` Հմայակ Եղոյանի
500 դոլարանոց ինքնաշեն տիեզերական արբանյակ
«Բարի գործերի վարպետ» 34 տարեկան Սոնգ Խոհյունը սեփական ուժերով պատրաստել է տիեզերական արբանյակ: «Արբանյակ հավաքելը առանձնապես դժվարություն չի ներկայացնում, համենայն դեպս, բջջային հեռախոս հավաքելու համեմատ այնքան էլ դժվար չէ» — ասում է Սոնգ Խոհյունը: Ընդհանրապես, հեղինակն այն կարծիքին է, որ համացանցի և սոց-կայքերի շնորհիվ այսօր ինչ էլ ասես, կարելի է ստեղծել:
Սոնգ Խոհյունը բոլոր սարքավորումների համար ծախսվել է մոտ 500 դոլար: Ինքնաշեն տիեզերական արբանյակը հավաքելու համար նա աշխատել է
6 տարի: Արբանյակը կշռում է ընդհամենը 1 կգ. և կարողանում է տվյալներ փոխանցել մարտկոցների վիճակի և ջերմաստիճանի մասին:
Արբանյակը կփորձարկվի դեկտեմբերին` Բայկանուր տիեզերակայանից: Թռիչքի գլխավոր հովանավորը ֆրանսիական NovaNano ընկերությունն է: Եթե ամեն ինչ հաջող ընթանա, ապա ինքնաշեն տիեզերական արբանյակի կապը երկրի հետ կապահովվի նաև Մորզեի ռադիոեթերով:
Թարգմանությունը` Եվա Մարկոսյանի
Ինքնուրույն հարդարվող մահճակալ
Քնից հետո մահճակալը հարդարել, իհարկե, անհրաժեշտ է, բայց շատ հաճախ դա անելը ձանձրալի է: Եվ, ահա հատուկ նրանց համար, ովքեր ծուլանում են մահճակալը ինքնուրույն հարդարել, ընկերությունը ստեղծել է մի այնպիսի զարմանահրաշ մահճակալ, որը հարդարվում է ինքնուրույն: Ամեն ինչ արվում է պարզ ու հասարակ, միաժամանակ`հետաքրքիր ու զվարճալի: Այս մահճակալի հետ կարելի է մոռանալ ամենօրյա մեկ հոգս ևս:
Թարգմանությունը` Թելունց Մերի
Աղջիկ- ռոբոտը հանդես է եկել համերգով
Հոնկոնգում Գեմինոիդ Ֆ անունով ռոբոտ-աղջիկը հանդես է եկել համերգով: Նա պատրաստվել է Ճապոնիայի Օսակիի համալսարանում` Խիրոշի Իշիգուրոյի ղեկավարութամբ: Վերջինս ավելի վաղ ստեղծել էր անդրոիդներ, որոնք արժեն $1200000: Գեմինոիդ Ֆ-ը ավելի էժան է՝ ընդամենը $110000: Ռոբոտ-աղջիկը կարողանում է ժպտալ, բացել և փակել բերանը, թարթել աչքերը, երբեմն էլ այնպիսի տպավորույթուն է թողնում` կարծես մտածում է: Նա նույնիսկ կարողանում է խոսել, երգել, ձայնագրություններ կարդալ կամ կրկնօրինակել մարդկանց ձայներ: Գեմինոիդ Ֆ-ը հագեցած է 12 ավտոմատացված բռնակներով, որոնք աշխատում են օդի ճնշման տակ, որն էլ թույլ է տալիս նմանակել մարդկային դեմքի 65 արտահայտության: Նշենք նաև, որ պրոֆեսոր Իշիգուրոն մշակել է մարդանման/человекоподобных/ ռոբոտներ, այդ թվում `իր կրկնօրինակը: Գիտնականները կարծում են, որ կգա մի օր, երբ մարդիկ չեն կարողանա ռոբոտին տարբերել իրական մարդուց:
Թարգմանությունը` Նարեկ Սահակյանի
Լյութեր Ջորջ (Կարապետ) Սիմջյան
1934թ-ին Լյութեր Ջորջ (Կարապետ) Սիմջյանը ստացավ ռենտգեն սարքավորումների բարելավման բացառիկ իրավունք:
1939թ-ին նա հիմնադրեց “Reflekton Co” ֆիրման, որը գոյատևեց 65 տարի, մինչև որ ձեռք բերվեց “British Eurospace” ֆիրմայի կողմից 90 միլիոն դոլարով:
Լյութեր Սիմջյանի աշխատասիրությունը և հնարամտությունը, կարծես սահման չուներ:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սիմջյանն առաջարկեց նոր սարք, որը նախատեսված էր գիշերային թռիչքներ և այսպես կոչված <<կույր>> թռիչքներ իրականացնող օդաչուների համար:
Նա ստեղծել է նաև ուլտրաձայնով աշխատող բժշկական սարքեր:
Սիմջյանը ստեղծվել է նաև փոստային կապի հանգույցների հեռակառավարման աշխատանքներն ապահովող մի շարք սարքավորումներ: Նրա կողմից է ստեղծվել նաև մսի փափկեցման տեխնոլոգիան իրականացնող սարքավորումը:
60-ական թվականներին Սիմջյանը ստացել է գյուտերի 20 արտոնագիր: Քիչ ավելի ուշ հայտնագործել է մերսման հեծանիվը:
Ընդհանուր առմամբ, Սիմջյանի նորամուծությունները ընդգրկում են տեխնիկայի և գիտության ավելի քան 30 բնագավառ: Նրա մեծագույն նվաճումներից է համակարգային գյուտերն ու նորամուծությունները:
Սիմջյանը մինչև իր կյանքի վերջ զբաղվել է գյուտարարությամբ և զանազան հայտնագործություններով: Անգամ տեսողության խիստ վատթարացման ժամանակ նա չդադարեց իր` գյուտարարի գործունեությամբ զբաղվելը:
Նրա վերջին սարքը, որը արտոնագրվեց 1997թ մարտին, մի սարք է, որը բարելավվում է փայտե փողային գործիքների հնչողությունը:
Թարգմանությունը` Գեորգի Մնացականյանի
Թռչող հեծանիվ
Ինչ հեծանիվներ ասես չեն հորինում` սովորական, էլեկտրոնային, հիմա էլ `թռչող: Ի միջիայլոց դա ուղղակի հայեցակարգ կամ 3D մոդել չէ, այլ իրականություն: Նախագիշը ընթացքի մեջ է , իսկ փորրձակրվող թռիչքները նշանակված են օգոստոսին: Flying Bike անունով մոդելը ստեղծվում է միանգամից մի քանի կազմակերպությունների կողմից` Technodat, Evektor և Duratec: Սարքը բարձրացնելու համար կօգտագործվեն մի քանի շարժիչներ, որոնք միացված կլինեն էլեկտրական շարժիչին: Թռիչքը և վայրէջքը կիրականացվեն ոչ թե վարելու ընթացքում, այլ հանգստի վիճակում, իսկ օդում մաքսիմալ քաշը պետք է լինի մոտավորապես 170կգ: Ցավոք, այս մոդելը դժվար թե հասնի մինչև շուկա: Իրենք` նախագծի հեղինականերն են ասում, որ այս էտապը ավելի շուտ սխեմատիկ դիզայն է, նախատեսված նոր հնարավորությունների համար: Այդ ամենը երևում է հեծանվի տեսքից:Այն չի կարող երկար թռչել(ընդամենը հինգ րոպե 30-50րոպեների ընթացքում):
Թարգմանությունը` Ասյա Թադևոսյանի
Տեսա-ակնոցներ
Վերջին տարիներին շատ ընկերություններ սկսել են ստեղծել տեսա-ակնոցներ: Իսրայելական «Լուտուս» ընկերությունը ստեղծել է կիսաթափանցիկ ապակիներով տեսա-ակնոցներ: Այն հնարավորություն է տալիս դիտելու տեսաֆիլմեր (1280 × 720 փիքսել) ՝ չկտրվելով շրջակա միջավայրից:
Ըստ մշակողների ՝ այն շատ հարմար է օգտագործել շնորհանդեսների, ժողովների, տարաբնույթ միջոցառումների ժամանակ: Տեսա-ակնոցներով կարելի է ծանոթանալ ներկայացվող տեղեկատվությանը ՝ միաժանանակ տեսնելով ` ինչ է կատարվում շուրջը: Այն շատ հարմար է և արդյունավետ ցանկացած գործնական հանդիպման ժամանակ, քանի որ կարելի է հեշտությամբ միանալ համացանցին և ցանկացած պահի իմանալ անհրաժեշտ տեղեկությունները:
Թարգմանությունը` Միսակ Հովակիմյանի
Ավստրալիայի հետազոտողները փոխպատվաստել են կենսաբանական աչք
Ավստրալիայում «Բիոնիկ Վիժն Ավստրալիա» ընկերության հետազոտողները հաստատել են, որ իրենց առաջինն է հաջողվել փոխպատվաստել կենսաբանական աչքի նախատիպ` 24 էլեկտրոդներով:
Վիրահատությանը համաձայնվել է Դիանա Էշվորտը, որը տառապում էր ժառանգական հիվանդությամբ փոխանցվող տեսողության լուրջ կորուստով:
Այժմ հիվանդը կարողանում է տարբերել բաց և մուգ առարկաների սահմանները:
Կենսաբանական աչքի նախատիպը բաղկացած է 24 էլեկտրոդներից, որոնք ամրացվում են աչքի ցանցաթաղանթին: Այն բարակ թելով անցնում է ականջի ետևում տեղադրված սարքին, որն էլ իր հերթին միացված է կենսաբանական լաբորատորիայի տեղեկատվական մշակման ապարատին:
Սարքը նախագծող գիտնականները արդեն իսկ հանդես են եկել հայտարարությամբ, որ մտադիր են փորձարկել 98, իսկ ավելի ուշ՝ 1024 էլեկտրոդներից բաղկացած պատվաստանյութ:
Թարգմանությունը` Սոնա Խաչատրյանի
Nasa-ն մշակում է լուսնային վայրէջքային նոր մոդուլ
Nasa-յի տիեզերական կենտրոնի ինժեներական թիմը մշակել է լուսնի և Մարս մոլորակի վրա իրականացվող վայրէջքային նոր մոդուլ` Ջոնսանի անվամբ :
Այն իրենից ներկայացնում է հրթիռային հարթակ, բացի հիմնական գործառույթից, կարող է նաև վերահսկել մոլորակի մակերևույթի շուրջը իրականացվող թռիչքը: Որպես վառելիք օգտագործում են հեղուկ թթվածին և մեթան, որոնք համեմատաբար էժան են և անվտանգ:
Nasa-ն մոտ ապագայում գործարկելու է նաև հրթիռային նոր տիպի` Morpheus կոչվող վառելիքը:
Թարգմանությունը` Անի Մանուկյանի
Անօդաչու հետախույզ Phantom Eye –ի առաջին թռիչքը
Հունիսի 1-ին անօդաչու ինքնաթիռ-հետախույզ Phantom Eye-ը օդ բարձրացավ Edwards ավիաբազայի թռիչքային գծից ` հավաքելով 1243մ բարձրության: Թռիչքը տևել է չորս օր և հաջողությամբ ավարտվել:
Հետագայում մշակողները պատրաստվում են մեծացնել ապարատի ինքնուրույն աշխատանքի տևողությունը, որն էլ ավելի կընդլայնի հետախուզական աշխատանքների կատարման հնարավորությունները:
Թարգմանությունը` Հովհաննես Գևորգյանի
http://www.youtube.com/watch?v=To5fcvaC1eg
http://www.bolshoyvopros.ru/questions/47235-chto-takoe-suhaja-voda.html
Չոր ջուր
Չոր ջուրը հեղուկ է, որը հայտնի է Noves1230 անվամբ: Այս ջրի ֆորմուլան CF3CF2C(O)CF(CF3)2:
Չոր ջուրը ստեղծվել է ամերիկացի գիտնականների կողմից: Չոր ջրի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն չի թրջում: Դուք չոր ջրի մեջ կարող եք իջեցնել թուղթ, սակայն այն չի թրջվի:
Փորձերի արդյունքում պարզվել է, որ չոր ջուրը էլեկտրաէներգիա չի հաղորդում, նրա մեջ չեն լուծվում շաքարը, թեյը, սուրճը:
Չոր ջուրը սկսում է եռալ — 49 ° C ջերմաստիճանում: Կարելի է հանգիստ ձեռքերը մտցնել եռացրած չոր ջրի մեջ առանց վախենալու, որ այն կայրի: Բացի դրանից չոր ջուրը արագ գոլորշիանում է:
Նշենք նաև, որ չոր ջուրը վնասակար չէ:
Առաջին անգամ չոր ջուրը, որպես հրդեհը մարելու միջոց, ցուցադրվել է 2004 թվականին:
http://www.youtube.com/watch?v=PWdqtI_ZQiE
http://www.youtube.com/watch?v=WIVt66RSWNU&feature=related
Թարգմանությունը` Բելլա Մարտիրոսյանի, 8.2 դաս.
Քայլող տունը
Գոյություն ունի քայլող տուն, որը կարող է խուսափել բնական աղետներից: Այս զարմանալի գյուտը ստեղծվել է դանիական արվեստի <<N55>> խմբի կողմից: Տունը կարող է գնալ ամենուր՝ սնվելով միայն քամուց և արևից: Քայլող տունը ունի համակարգ, որի միջոցով կարողանում է հավաքել անձրևի ջուրը, ապա արևի էներգիայով տաքացնել:
Տունը հագեցած է ամեն ինչով՝ ունի խոհանոց, հյուրասենյակ, զուգարան, ննջասենյակ և նույնիսկ փայտի վառարան: Այս տունը շատ հարմար է այն մարդկանց համար, ովքեր ապրում են հաճախակի ջրհեղեղներ լինող տարածքներում, քանի որ տունն ունի ջրամեկուսիչ վեց ոտք:
Այս տան արժեքը 30 000 եվրո է, իսկ աղքատների համար մի փոքր քիչ:
Թարգմանությունը` Նարեկ Սահակյանի
Գտնվել է երկիր մոլորակի զույգը
Աստղագետները գտել են երկիր մոլորակի զույգին: Այն գտնվում է արեգակնային համակարգից դուրս:
Մոլորակին անվանել են Նիբրու: Աստղագետները առայժմ դժվարանում են տեղեկություններ հաղորդել մոլորակի մեծության մասին, բայց հաստատ պնդում են, որ Պլուտոնից մեծ է: Մոլորակի մեծությունը որոշելու համար աստղագետները պետք է չափեն մոլորակի պայծառությունը: Մյուս մոլորակների նման այս մոլորակը` Նիբրուն, ևս ունի որոշակի պայծառություն:
Նոր` թվով տասներորդ մոլորակը, գտել են աստղադիտակով,Սան-Դիեգոյում: Առաջին անգամ նկարվել է 2003թ. օգոստոսի 31-ին:
http://www.youtube.com/watch?v=nR6oLoP9eNw&feature=related
http://www.youtube.com/watch?v=BCA29XmZHxQ&feature=fvwrel
Թարգմանությունը` Սիմոնյան Էմիլյայի
Sky Wi-Fi Smartpen
Sky Wi-Fi Smartpen-ը ոչ միայն կարող է գրել, այլ նաև ձեր գրածը միանգամից` առցանց ուղարկել ցանկացած էլեկտրոնային հասցեի:
Livescribe-ի մշակած Sky Wi-Fi Smartpen-ը նախատեսված է նոթբուքից անլար ինտերնետով գրավոր և ձայնային հաղորդագրություններ ուղարկելու համար: Նրա մեջ ներառված է խոսափող, որը կարող է պահել 800 ժամ տևողությամբ ձայնագրություն:
Livescribe-ի մշակած յուրօրինակ թուղթը օգտագործելուց հետո Smartpen-ը կարող է գրավոր կամ ձայնային հաղորդագրությունները ուղարկել նշված հասցեին` էլեկտրոնային էջի տեսքով:
http://www.ideaconnection.com/new-inventions/smartpen-sends-written-words-to-the-cloud-06424.html
http://www.youtube.com/results?search_query=The+Sky+Wifi+Smartpen
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=3eyDe8lJePA
Թարգմանությունը` Եվա Մարկոսյանի
Խելացի աղբաման Smart Trashbox-ը
Ճապոնական առաջատար ռոբոտոտեխնիկը, որը հայտնի է ոմն FRP մականունով, ստեղծել է աղբաման, որն ինքնուրույն գտնում է գցած աղբը: Համակարգը կազմված է արագ պտտվող անիվային հարթակի վրա դրված զամբյուղից, KINECT ֆոտոխցիկից և կառավարման բլոկից, որը ակնթարթորեն ֆիքսում է առարկայի թռիչքի տարածությունը:
Խելացի աղբամանը ծրագրային ապահովումից սկսած մինչև ապրանքանիշային կնիքը բացառապես ստեղծվել է գյուտարարի կողմից:
http://oboffsem.ru/blog/hi-tech/1558.html
http://www.youtube.com/watch?v=qCqJOT-z3PQ
Թարգմանությունը` Մերի Թելունցի
Սպորտային համալիր Ցզինչժոու DUO + China National Sports Group-ից
DUO + China National Sports Group-ի ճարտարապետները չինական Ցզինչժոու քաղաքի համար նախագծել են Սպորտային հսկա համալիր:
Այս շինությունը նախատեսված է սպորտային խաղերի, առևտրի, համերգների և տոնավաճառների համար:
Շինությունը կազմված է երեք մասից, այն ներառում է սպորտային սրահ, ջրային սպորտաձևերի համար լողավազան և մարզական կենտրոն: Բոլորն էլ մեկ տանիքի տակ: Երեք մասերի միջև նախատեսվում է բացօթյա տարածություն:
Թարգմանությունը` Գոհար Սահակյանի
Արևային մարտկոցներով աշխատող ինքնաթիռը կկատարի միջմայրցամաքային թռիչք
Արևային մարտկոցներով աշխատող ինքնաթիռը փորձարարական թռիչք է կատարել Շվեցարիայից` իրականացնելով առաջին միջմայրցամաքային թռիչքը: Solar Impulse թռել է Մարոկո` հաղթահարելով 2.5 հազար կիլոմետր և վայրէջք է կատարել Իսպանիայի Մադրիդ քաղաքում: Ինքնաթիռը ճանապարհն անցել երկու օրվա ընթացքում` 3600 մետր բարձրությամբ և 93 կ\ժ արագությամբ:
Solar Impulse – ի ստեղծողները ինքնաթիռը նախապատրաստում են շուրջերկյա թռիչքի, որը պլանավորված է իրականացնել 2014թ.: Մինչև Մադրիդ ինքնաթիռը կկառավարի նրա ավիոկոնստրուկտորներից մեկը` Անդրե Բորշբերգը: Իսպանական քաղաքում նրան կփոխարինի շվեցարացի հոգեբույժ և օդաչու Բերտրան Պիկարը:
Նախագիծը մեկնարկել է 2003 թ., 10 տարվա ընթացքում նրա բյուջեն կկազմի 115 միլիոն: Առաջին տևական թռիչքը Solar Impulse կատարել է 2010 թ.: Այդ ժամանակ ինքնաթիռը օդում մնացել էր 26 ժամ: Ինքնաթիռը կարող է թռչել ոչ միայն ցերեկը, այլև գիշերը: Այն էներգիա է հավաքում հատուկ արևային մարտկոցներով: Solar Impulse- ի քաշը 1.6 տոննա է, թևերի երկարությունը 63.4 մետր է, որոնց վրա տեղակաևված են 12000 արևային մարտկոցներ:
Թարգմանությունը` Նշանյան Ստեփանի
Buuf labs-ը ստեղծել է հեռախոսի հզոր պաշտպանիչ շերտ, որը կարող է Սմարտֆոնի էկրանը պաշտպանել ոչ միայն խազերից, այլ նաև մուրճի ուժեղ հարվածից: Դուք կարող եք այդ պաշտպանիչ շերտը գնել ինտերնետային աճուրդային eBay.com- կայքից: Այն արժե 20-30 $:
Թարգմանությունը` Սարգիս Հովհաննիսյանի
Թրթուրավոր սկեյդբորդ
Այս ամենագնաց սկեյդբորդը, որի անունն է Rockboard Descender, անիվների փոխարեն ունի ռետինե չորս թրթուրներ, որոնք թույլ են տալիս շարժվել խոտով ծածկված զառիթափով: Բացի դրանից սարքը կարող է սահել նաև ձյան վրայով: Նորույթի արժեքը $ 120.է:
Թարգմանությունը` Հակոբ Հակոբյանի
http://oboffsem.ru/blog/hi-tech/1022.html
Մեքենա-ռոբոտը ստեղծում է գրաֆֆիտներ
Կալիֆորնիացի иллюстратор Ջեֆֆ Սոտոն զբաղվում է երաժշտական սկավառակների դիզայնով: Նա և Chevrolet բրենդը համատեղ ստեղծել են յուրօրինակ մեքենա-ռոբոտ, որը գրաֆֆիտ է անում: Փողոցային նկարիչների համար այս մեքենա-ռոբոտը իսկական մրացակից է:
Մեքենա- ռոբոտը օշտված է մեխանիկական ձեռքերով, որոնք կարողանում են պատի վրա նկարել: Մեքենայի գործողությունները կառավարվում են հեռակառավարման վահանակի օգնությամբ: Ջեֆֆ Սոտոն նկարահանել է կարճամետրաժ մի ֆիլմ,որը ցուցադրում է մեքենայի հնարովորությունները:
Թարգմանությունը` Գոհար Սահակյանի
Հոլանդական ճարտարապետական Hofman Dujardin ֆիրման ներկայացրել է իր յուրօրինակ արտադրանքը` Bloomframe պատուհանը, որը կոճակի մի սեղմումով դառնում է …պատշգամբ
Ներկայացնում է Արեգ Գևորգյանը
Աշխարհի ամենադիմացկուն գուլպաները
Աղբյուր` http://oboffsem.ru/blog/hi-tech/446.html
Թարգմանությունը` Շուշան Մկրտչյանի
Սուրծայր քարերի վրայով գուլպաներով քայլելը կամ անտառում վազելը, խոստովանեք` այնքան էլ խելքին մոտ բան չէ, և կարող է դառնալ լուրջ վնասվածքների պատճառ, քանի որ գուլպաները ոտքերին չեն տալիս բավարար պաշտպանություն:
Սակայն, ի տարբերություն սովորական գուլպաների, Swiss Protection Socks գուլպաները իրենց տիրոջը հնարավորություն են տալիս ակտիվ հանգիստ ունենալ և չվախենալ ոտքերը պաշտպանելուց: Այդ գուլպաները հիսուն տոկոսով պատրաստված են մի նյութից, որն օգտագործում են սպառազինության արտադրության մեջ:
Այսպիսի գուլպաներով կոշիկն էլ է ավելորդ …
Фигуры Хладни. Влияние звука на песок
http://www.youtube.com/watch?v=M6F5T6rKga8&feature=related
память воды
http://www.youtube.com/watch?v=A5zgDGnusnA&feature=related
Кристаллы воды. Влияние слов на кристаллы воды.
http://www.youtube.com/watch?v=WJFN85-LwVo&feature=related
Удивительные кристаллы воды Эмото Масару
http://www.youtube.com/watch?v=bu4rSNzerzI&feature=related
Эмоции и дети Эксперимент из документального фильма Вода
http://www.youtube.com/watch?v=XZAQVKyCLFw&feature=related
Масару Эмото — японский ПСЕВДОУЧЁНЫЙ, известный экспериментами, направленными на доказательство того, что вода якобы обладает способностью «воспринимать информацию» от окружающей среды.
Несколько лет назад японский ученый Эмото Масару огласил сенсационные результаты своих исследований:
Вода способна впитывать, хранить и передавать человеческие мысли, эмоции и любую внешнюю информацию — музыку, молитвы, разговоры, события. Молекулы воды объединяются в кластеры — ячейки памяти, в которые вода записывает все, что воспринимает. В одной молекуле насчитывается до 440 тысяч информационных панелей, которые образуют своего рода аналог компьютерной памяти.

Уведомление: Գիտահանրամատչելի TV ալիք` SmartTV.am « Մեդիամանկավարժական բլոգ
Уведомление: Կիսամյակային հաշվետվություն « amamikonyan