Smart TV.am

Ջուրը հիշողություն ունի

Իսկ դուք գիտե՞ք, որ ջուրը  հիշողություն ունի, որն էլ  ազդում է մարդկանց վրա:

Հիմա բացատրեմ:

Սովորական ջուրը ունի հաստատուն բյուրեղ, իսկ երբ ստանում է հիշողություն կամ ինֆորմացիա, ջուրը փոխում է իր բյուրեղի ձևը: Օրինակ` երբ սովորական ջուրը դնում ենք հեռուստացույցի մոտ և միացնում ենք որևէ ագրեսիվ ֆիլմ,  ջրի բյուրեղը նմանվում է  այլայլված սառցե բեկորի և երբ, ինչ որ մեկը խմում է այդ ջուրը, նրա մոտ կարող է  գլխացավ առաջանալ: Իսկ, եթե ջուրը դնենք համակարգչի մոտ և միացնենք հանգիստ և մեղեդային երաժշտություն, ջուրը կարող է անցկացնել գլխացավը:

Ջուրը իր բաղադրությունը  նաև փոփոխվում է տվյալ միջավայրում պատող տրամադրության հետ:

Սերը կամ անկեղծությունը ավելացնում են ջրի էներգետիկան, իսկ ագրեսիան կամ կռիվը կարող է տրամադրության կտուկ անկման պատճառ դառնալ:

Թարգմանությունը` Աստղիկ Մամիկոնյանի

Ինքնավար մեքենա

Հանրահայտ Գուգլ ընկերությունը թողարկել է մի մեքենա, որը շարժվում է առանց վարորդի: Ինքնավար մեքենան ստեղծվել է կույրերի համար: Մեքենայի առաջին տերերեից մեկը Սթիվ Մահան է, ով ունի 95%-անոց կուրություն: Նա առանց որևէ մեկի միջամտությամբ կարողանում է գնալ սրճարան, խանութ, ընկերներին հյուր:

Մեքենան դիմապակու մոտ ունի երկու տեսախցիկ, որոնց շնորհիվ այն չի բախվում այլ մեքենաների կամ պատերի: Ինքնավար մեքենան   ունի տեսախցիկ,  որը շատ արագ պտտվում է` սկանավորելով մեքենայի շուրջբոլորը: Մեքենան ինքնուրույն կարողանում է երթևեկել, ուղղակի պետք է նշել` ուր ես ուզում գնալ: Եթե  մեքենայի շարժվելու ժամանակ  փողոցով մարդ է անցնում, մեքենան իսկույն կանգ է առնում, սպասում է մինչև մարդն անցնի, նոր միայն շարունակում է ճանապարհը:

2010 թվականին մեքենան առանց մարդու միջամտության կարողացել է երթևեկվել ավելի քան 1000 կմ,  մարդու միջամտությամբ` 140000 կմ : Եվ այս հրաշալի ինքնավար մեքենան արժե 150,000 ամերիկյան դոլար:

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=Atmk07Otu9U

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=Atmk07Otu9U

http://www.youtube.com/watch?v=dO6JtncrY08&feature=related

http://www.youtube.com/watch?v=dO6JtncrY08&feature=related

http://www.youtube.com/watch?v=-cj375UZyaI&feature=relmfu

Թարգմանությունը` Նարեկ Սահակյանի

Խլադնիի պատկերները. ձայնի ազդեցությունը ավազի վրա

Գերմանացի ֆիզիկոս Էռնեստ Խլադնին, որն ապրել է  18-րդ դարում,  հայտնաբերեց, որ տատանվող հարթության վրա գտնվող ավազը ձայնի ազդեցության տակ կառուցում է երկրչափական պատկերներ:

Ընդ որում, պատկերի ձևը կախված է ձայնի մաքրությունից: Պատկերները,որոնք առաջանում են ավազի փոքրագույն մասնիկների կուտակումից, հայտաբերողի անունով կոչվում են  Խլադնիի պատկերներ:

Ձայնի ազդեցությամբ ուղեկցվող տատանումների ժամանակ` հարթության վրա, առաջանում են այդպես կոչված կանգնող ալիքներ: Ալիքներն ունեն հանգույցներ (կետեր, որոնք չեն տատանվում), և  կետեր, որոնցում տատանումները հասնում են առավելագույնի: Ավազը այդ կետերից շարժվում է դեպի հանգույցները, որի հետևանքում էլ առաջանում են պատկերները:

Ընդհանուր պատկերի տեսքը կախված է հարթությունից, հենարաններից և տատանումներից, ինչպես նաև` ձայնային ալիքների մաքրությունից:  Ձայնի և ձայնային ալիքների, ճնշումի և տատանումների ազդեցության տակ ավազը սկսում է կառուցել երկրաչափական պատկերներ:

Թարգմանությունը` Արսեն Կարապետյանի

Ակնոցը կարողանում է լուսանկարել, ձայնագրել, տեսագրել, Ճանապարհ ցույց տալ, զանգահարել, տեսազանգեր ընդունել և ուղարկել, տեղեկացնել եղանակի մասին, ժամանակը ցույց տալ, օգնել գտնել փնտրվող առարկան,
համացանցի միջոցով հաղորդագրություն կամ լուսանկար ուղարկել էլեկտրոնային անհատական հասցեին, ուտելիք պատվիրել և այլն:

Թարգմանությունը` Հմայակ Եղոյանի

500 դոլարանոց  ինքնաշեն տիեզերական արբանյակ

«Բարի գործերի վարպետ» 34 տարեկան Սոնգ Խոհյունը սեփական ուժերով պատրաստել է տիեզերական արբանյակ: «Արբանյակ հավաքելը առանձնապես դժվարություն չի ներկայացնում, համենայն դեպս, բջջային հեռախոս հավաքելու համեմատ այնքան էլ դժվար չէ» — ասում է Սոնգ Խոհյունը:  Ընդհանրապես, հեղինակն այն կարծիքին է, որ համացանցի  և սոց-կայքերի շնորհիվ այսօր ինչ էլ ասես, կարելի է ստեղծել:

Սոնգ Խոհյունը բոլոր սարքավորումների համար ծախսվել է մոտ 500 դոլար: Ինքնաշեն տիեզերական արբանյակը հավաքելու  համար նա աշխատել է

6 տարի: Արբանյակը կշռում է ընդհամենը 1 կգ. և կարողանում է տվյալներ փոխանցել մարտկոցների վիճակի և ջերմաստիճանի մասին:

Արբանյակը կփորձարկվի դեկտեմբերին` Բայկանուր տիեզերակայանից: Թռիչքի գլխավոր հովանավորը ֆրանսիական NovaNano ընկերությունն է: Եթե ամեն ինչ հաջող ընթանա, ապա ինքնաշեն տիեզերական արբանյակի կապը երկրի հետ կապահովվի նաև Մորզեի ռադիոեթերով:

Թարգմանությունը` Եվա Մարկոսյանի

Ինքնուրույն հարդարվող մահճակալ

Քնից հետո մահճակալը հարդարել, իհարկե, անհրաժեշտ է, բայց շատ հաճախ դա անելը ձանձրալի է: Եվ, ահա հատուկ նրանց համար, ովքեր ծուլանում են  մահճակալը ինքնուրույն հարդարել, ընկերությունը ստեղծել է մի այնպիսի զարմանահրաշ մահճակալ, որը հարդարվում է ինքնուրույն: Ամեն ինչ արվում է պարզ ու հասարակ, միաժամանակ`հետաքրքիր ու զվարճալի: Այս մահճակալի հետ կարելի է մոռանալ ամենօրյա մեկ հոգս ևս:

Թարգմանությունը` Թելունց  Մերի

Աղջիկ- ռոբոտը հանդես է եկել համերգով

Հոնկոնգում  Գեմինոիդ Ֆ անունով ռոբոտ-աղջիկը հանդես է եկել համերգով: Նա պատրաստվել է Ճապոնիայի  Օսակիի  համալսարանում` Խիրոշի Իշիգուրոյի ղեկավարութամբ: Վերջինս ավելի վաղ ստեղծել էր անդրոիդներ, որոնք արժեն $1200000: Գեմինոիդ Ֆ-ը ավելի էժան է՝ ընդամենը $110000: Ռոբոտ-աղջիկը կարողանում է  ժպտալ, բացել և փակել բերանը, թարթել աչքերը, երբեմն էլ այնպիսի տպավորույթուն է թողնում` կարծես մտածում է: Նա նույնիսկ կարողանում է խոսել, երգել, ձայնագրություններ կարդալ կամ կրկնօրինակել մարդկանց ձայներ: Գեմինոիդ Ֆ-ը հագեցած է 12 ավտոմատացված բռնակներով, որոնք աշխատում են օդի ճնշման տակ, որն էլ թույլ է տալիս նմանակել մարդկային դեմքի 65 արտահայտության: Նշենք նաև, որ պրոֆեսոր Իշիգուրոն մշակել է մարդանման/человекоподобных/ ռոբոտներ, այդ թվում `իր կրկնօրինակը: Գիտնականները կարծում են, որ կգա մի օր, երբ մարդիկ չեն կարողանա ռոբոտին տարբերել իրական մարդուց:

Թարգմանությունը` Նարեկ Սահակյանի

Լյութեր Ջորջ (Կարապետ) Սիմջյան

1934թ-ին Լյութեր Ջորջ (Կարապետ) Սիմջյանը ստացավ ռենտգեն սարքավորումների բարելավման բացառիկ իրավունք:

1939թ-ին նա հիմնադրեց “Reflekton Co” ֆիրման, որը գոյատևեց 65 տարի, մինչև որ ձեռք բերվեց “British Eurospace” ֆիրմայի կողմից 90 միլիոն դոլարով:

Լյութեր Սիմջյանի աշխատասիրությունը և հնարամտությունը, կարծես սահման չուներ:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սիմջյանն առաջարկեց նոր սարք, որը նախատեսված էր գիշերային թռիչքներ և այսպես կոչված <<կույր>> թռիչքներ իրականացնող օդաչուների համար:

Նա ստեղծել է նաև ուլտրաձայնով աշխատող բժշկական սարքեր:

Սիմջյանը ստեղծվել է նաև փոստային կապի հանգույցների հեռակառավարման աշխատանքներն ապահովող մի շարք սարքավորումներ: Նրա կողմից է ստեղծվել նաև մսի փափկեցման տեխնոլոգիան իրականացնող սարքավորումը:

60-ական թվականներին Սիմջյանը  ստացել է գյուտերի 20 արտոնագիր:  Քիչ ավելի ուշ հայտնագործել է մերսման հեծանիվը:

Ընդհանուր առմամբ, Սիմջյանի նորամուծությունները ընդգրկում են տեխնիկայի և գիտության ավելի քան 30 բնագավառ: Նրա մեծագույն նվաճումներից է համակարգային գյուտերն ու նորամուծությունները:

Սիմջյանը մինչև իր կյանքի վերջ զբաղվել է գյուտարարությամբ և զանազան հայտնագործություններով: Անգամ տեսողության խիստ վատթարացման ժամանակ նա չդադարեց իր` գյուտարարի գործունեությամբ զբաղվելը:

Նրա վերջին սարքը, որը արտոնագրվեց 1997թ մարտին, մի սարք է, որը բարելավվում է փայտե փողային գործիքների հնչողությունը:

http://forum.openarmenia.com/topic/25196-%D0%B8%D0%B7%D0%B2%D0%B5%D1%81%D1%82%D0%BD%D1%8B%D0%B5-%D0%B0%D1%80%D0%BC%D1%8F%D0%BD%D0%B5-%D0%BD%D0%B5-%D0%B8%D0%B7-%D0%B0%D1%80%D0%BC%D0%B5%D0%BD%D0%B8%D0%B8/page__st__80

Թարգմանությունը` Գեորգի Մնացականյանի

Թռչող հեծանիվ

Ինչ հեծանիվներ ասես չեն հորինում`  սովորական, էլեկտրոնային, հիմա էլ `թռչող: Ի միջիայլոց դա ուղղակի հայեցակարգ կամ 3D մոդել չէ, այլ իրականություն:  Նախագիշը ընթացքի մեջ է , իսկ փորրձակրվող թռիչքները նշանակված են օգոստոսին: Flying Bike անունով մոդելը ստեղծվում է միանգամից մի քանի կազմակերպությունների կողմից` Technodat, Evektor և Duratec: Սարքը բարձրացնելու համար կօգտագործվեն մի քանի շարժիչներ, որոնք միացված կլինեն էլեկտրական շարժիչին: Թռիչքը և վայրէջքը կիրականացվեն  ոչ թե վարելու ընթացքում, այլ հանգստի վիճակում, իսկ օդում մաքսիմալ քաշը պետք է լինի մոտավորապես 170կգ: Ցավոք, այս մոդելը դժվար թե հասնի մինչև շուկա: Իրենք` նախագծի հեղինականերն են ասում,  որ այս էտապը ավելի շուտ սխեմատիկ դիզայն է, նախատեսված նոր հնարավորությունների համար: Այդ ամենը երևում է հեծանվի տեսքից:Այն չի կարող երկար թռչել(ընդամենը հինգ րոպե 30-50րոպեների ընթացքում):

Թարգմանությունը` Ասյա Թադևոսյանի

Տեսա-ակնոցներ

Վերջին տարիներին շատ ընկերություններ սկսել են ստեղծել տեսա-ակնոցներ: Իսրայելական «Լուտուս» ընկերությունը ստեղծել է  կիսաթափանցիկ ապակիներով տեսա-ակնոցներ: Այն հնարավորություն է տալիս դիտելու տեսաֆիլմեր (1280 × 720 փիքսել) ՝ չկտրվելով շրջակա միջավայրից:

Ըստ մշակողների ՝ այն շատ հարմար է օգտագործել շնորհանդեսների, ժողովների, տարաբնույթ միջոցառումների ժամանակ: Տեսա-ակնոցներով կարելի է ծանոթանալ ներկայացվող տեղեկատվությանը ՝ միաժանանակ տեսնելով ` ինչ է կատարվում շուրջը: Այն շատ հարմար է և արդյունավետ ցանկացած գործնական հանդիպման ժամանակ, քանի որ կարելի է հեշտությամբ միանալ համացանցին և ցանկացած պահի իմանալ անհրաժեշտ տեղեկությունները:

Թարգմանությունը` Միսակ Հովակիմյանի

Ավստրալիայի հետազոտողները փոխպատվաստել են կենսաբանական աչք

Ավստրալիայում «Բիոնիկ Վիժն Ավստրալիա» ընկերության հետազոտողները հաստատել են, որ իրենց առաջինն է հաջողվել փոխպատվաստել կենսաբանական աչքի նախատիպ` 24 էլեկտրոդներով:

Վիրահատությանը համաձայնվել է Դիանա Էշվորտը, որը տառապում էր ժառանգական հիվանդությամբ փոխանցվող տեսողության լուրջ կորուստով:

Այժմ հիվանդը կարողանում է տարբերել բաց և մուգ առարկաների սահմանները:

Կենսաբանական  աչքի նախատիպը բաղկացած է 24 էլեկտրոդներից, որոնք ամրացվում են աչքի ցանցաթաղանթին: Այն բարակ թելով անցնում է  ականջի ետևում տեղադրված սարքին, որն էլ իր հերթին միացված է կենսաբանական լաբորատորիայի տեղեկատվական մշակման ապարատին:

Սարքը նախագծող գիտնականները արդեն իսկ հանդես են եկել հայտարարությամբ, որ  մտադիր են փորձարկել 98, իսկ ավելի ուշ՝ 1024 էլեկտրոդներից բաղկացած պատվաստանյութ:

Թարգմանությունը` Սոնա Խաչատրյանի

Nasa-ն մշակում է լուսնային վայրէջքային նոր մոդուլ

Nasa-յի տիեզերական կենտրոնի ինժեներական թիմը մշակել է լուսնի և Մարս մոլորակի վրա իրականացվող վայրէջքային նոր մոդուլ` Ջոնսանի անվամբ :

Այն իրենից ներկայացնում է հրթիռային հարթակ, բացի հիմնական գործառույթից,  կարող է նաև վերահսկել մոլորակի մակերևույթի շուրջը իրականացվող  թռիչքը: Որպես վառելիք օգտագործում են հեղուկ թթվածին և մեթան, որոնք համեմատաբար էժան են և անվտանգ:

Nasa-ն մոտ ապագայում գործարկելու է նաև  հրթիռային նոր տիպի` Morpheus կոչվող վառելիքը:

Թարգմանությունը` Անի Մանուկյանի

Անօդաչու հետախույզ Phantom Eye –ի առաջին թռիչքը

Հունիսի 1-ին անօդաչու ինքնաթիռ-հետախույզ Phantom Eye-ը օդ բարձրացավ  Edwards ավիաբազայի թռիչքային գծից ` հավաքելով 1243մ բարձրության: Թռիչքը տևել է չորս օր և հաջողությամբ ավարտվել:

Հետագայում մշակողները պատրաստվում են մեծացնել ապարատի ինքնուրույն աշխատանքի տևողությունը, որն էլ ավելի կընդլայնի հետախուզական աշխատանքների կատարման հնարավորությունները:

Թարգմանությունը` Հովհաննես Գևորգյանի 

http://www.youtube.com/watch?v=To5fcvaC1eg

http://www.bolshoyvopros.ru/questions/47235-chto-takoe-suhaja-voda.html

Չոր ջուր

Չոր ջուրը հեղուկ է, որը հայտնի է  Noves1230 անվամբ: Այս ջրի ֆորմուլան CF3CF2C(O)CF(CF3)2:

Չոր ջուրը ստեղծվել է ամերիկացի գիտնականների կողմից: Չոր ջրի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն չի թրջում: Դուք չոր ջրի մեջ կարող եք իջեցնել թուղթ, սակայն այն չի թրջվի:

Փորձերի արդյունքում պարզվել է,  որ չոր ջուրը էլեկտրաէներգիա չի հաղորդում, նրա մեջ չեն լուծվում շաքարը, թեյը, սուրճը:

Չոր ջուրը սկսում է եռալ — 49 ° C ջերմաստիճանում:  Կարելի է հանգիստ ձեռքերը մտցնել եռացրած չոր ջրի մեջ առանց վախենալու, որ այն կայրի: Բացի դրանից չոր ջուրը արագ գոլորշիանում է:

Նշենք նաև, որ չոր ջուրը վնասակար չէ:

Առաջին անգամ չոր ջուրը, որպես հրդեհը մարելու միջոց, ցուցադրվել է 2004 թվականին:

 http://www.youtube.com/watch?v=PWdqtI_ZQiE

http://www.youtube.com/watch?v=WIVt66RSWNU&feature=related

Թարգմանությունը` Բելլա Մարտիրոսյանի, 8.2 դաս.

Քայլող տունը

Գոյություն ունի քայլող տուն, որը կարող է խուսափել բնական աղետներից: Այս զարմանալի գյուտը ստեղծվել է դանիական արվեստի <<N55>> խմբի կողմից: Տունը կարող է գնալ ամենուր՝ սնվելով միայն քամուց և արևից: Քայլող տունը ունի համակարգ, որի միջոցով կարողանում է հավաքել անձրևի ջուրը, ապա արևի էներգիայով տաքացնել:

Տունը հագեցած է ամեն ինչով՝ ունի խոհանոց, հյուրասենյակ, զուգարան, ննջասենյակ և նույնիսկ փայտի վառարան: Այս տունը շատ հարմար է այն մարդկանց համար, ովքեր ապրում են հաճախակի ջրհեղեղներ լինող տարածքներում, քանի որ տունն ունի ջրամեկուսիչ վեց ոտք:

Այս տան արժեքը 30 000 եվրո է, իսկ աղքատների համար մի փոքր քիչ:

Թարգմանությունը` Նարեկ Սահակյանի

Գտնվել է երկիր մոլորակի զույգը

Աստղագետները գտել են երկիր մոլորակի զույգին: Այն գտնվում է արեգակնային համակարգից դուրս:

Մոլորակին  անվանել  են Նիբրու: Աստղագետները առայժմ դժվարանում են տեղեկություններ հաղորդել մոլորակի  մեծության մասին, բայց հաստատ պնդում են,  որ Պլուտոնից մեծ է: Մոլորակի մեծությունը որոշելու համար աստղագետները պետք է չափեն մոլորակի պայծառությունը: Մյուս մոլորակների նման այս մոլորակը` Նիբրուն, ևս  ունի որոշակի պայծառություն:

Նոր` թվով տասներորդ մոլորակը, գտել են աստղադիտակով,Սան-Դիեգոյում: Առաջին անգամ նկարվել է 2003թ. օգոստոսի 31-ին:

http://www.youtube.com/watch?v=nR6oLoP9eNw&feature=related

http://www.youtube.com/watch?v=BCA29XmZHxQ&feature=fvwrel

ԹարգմանությունըՍիմոնյան Էմիլյայի

Sky Wi-Fi Smartpen

Sky Wi-Fi Smartpen-ը ոչ միայն կարող է գրել, այլ նաև ձեր գրածը միանգամից` առցանց ուղարկել ցանկացած էլեկտրոնային հասցեի:

Livescribe-ի մշակած Sky Wi-Fi Smartpen-ը նախատեսված է նոթբուքից անլար ինտերնետով գրավոր և ձայնային հաղորդագրություններ ուղարկելու համար: Նրա մեջ ներառված է խոսափող, որը կարող է պահել 800 ժամ տևողությամբ ձայնագրություն:

Livescribe-ի մշակած յուրօրինակ թուղթը օգտագործելուց հետո Smartpen-ը կարող է գրավոր կամ ձայնային հաղորդագրությունները ուղարկել նշված հասցեին`  էլեկտրոնային էջի տեսքով:

http://www.ideaconnection.com/new-inventions/smartpen-sends-written-words-to-the-cloud-06424.html

http://www.youtube.com/results?search_query=The+Sky+Wifi+Smartpen

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=3eyDe8lJePA

Թարգմանությունը` Եվա Մարկոսյանի

Խելացի աղբաման Smart Trashbox-ը

Ճապոնական առաջատար ռոբոտոտեխնիկը, որը հայտնի է ոմն FRP մականունով, ստեղծել է աղբաման, որն ինքնուրույն գտնում է գցած աղբը: Համակարգը կազմված է արագ պտտվող անիվային հարթակի վրա դրված զամբյուղից, KINECT ֆոտոխցիկից և կառավարման բլոկից, որը ակնթարթորեն ֆիքսում է առարկայի թռիչքի տարածությունը:

Խելացի աղբամանը ծրագրային ապահովումից սկսած մինչև ապրանքանիշային կնիքը  բացառապես ստեղծվել է գյուտարարի կողմից:

http://oboffsem.ru/blog/hi-tech/1558.html

Թարգմանությունը` Մերի Թելունցի

Սպորտային համալիր Ցզինչժոու DUO + China National Sports Group-ից

DUO + China National Sports Group-ի ճարտարապետները չինական Ցզինչժոու քաղաքի համար նախագծել են  Սպորտային հսկա համալիր:

Այս շինությունը նախատեսված է սպորտային խաղերի, առևտրի, համերգների և տոնավաճառների համար:

Շինությունը կազմված է երեք մասից, այն  ներառում է սպորտային սրահ, ջրային սպորտաձևերի համար լողավազան և մարզական  կենտրոն: Բոլորն էլ մեկ տանիքի տակ: Երեք մասերի միջև նախատեսվում է բացօթյա տարածություն:

Թարգմանությունը` Գոհար Սահակյանի

Արևային մարտկոցներով աշխատող ինքնաթիռը կկատարի միջմայրցամաքային թռիչք

Արևային մարտկոցներով աշխատող ինքնաթիռը փորձարարական թռիչք է կատարել Շվեցարիայից` իրականացնելով առաջին միջմայրցամաքային թռիչքը: Solar Impulse թռել է Մարոկո` հաղթահարելով 2.5 հազար կիլոմետր և վայրէջք  է կատարել Իսպանիայի Մադրիդ քաղաքում: Ինքնաթիռը ճանապարհն անցել երկու օրվա ընթացքում` 3600 մետր բարձրությամբ և 93 կ\ժ արագությամբ:

Solar Impulse – ի ստեղծողները ինքնաթիռը նախապատրաստում են շուրջերկյա թռիչքի, որը պլանավորված է իրականացնել 2014թ.: Մինչև Մադրիդ ինքնաթիռը կկառավարի նրա ավիոկոնստրուկտորներից մեկը` Անդրե Բորշբերգը: Իսպանական քաղաքում նրան կփոխարինի շվեցարացի հոգեբույժ և օդաչու Բերտրան Պիկարը:

Նախագիծը մեկնարկել է 2003 թ., 10 տարվա ընթացքում նրա բյուջեն կկազմի 115 միլիոն: Առաջին տևական թռիչքը  Solar Impulse կատարել է 2010 թ.: Այդ ժամանակ ինքնաթիռը օդում մնացել էր 26 ժամ: Ինքնաթիռը կարող է թռչել ոչ միայն ցերեկը, այլև գիշերը: Այն էներգիա է հավաքում հատուկ արևային մարտկոցներով: Solar Impulse- ի քաշը 1.6 տոննա է, թևերի երկարությունը 63.4 մետր է, որոնց վրա տեղակաևված են 12000 արևային մարտկոցներ:

Թարգմանությունը` Նշանյան Ստեփանի

Buuf  labs ստեղծել է հեռախոսի  հզոր պաշտպանիչ շերտ, որը կարող է Սմարտֆոնի էկրանը պաշտպանել ոչ միայն խազերից, այլ նաև մուրճի ուժեղ հարվածից: Դուք կարող եք այդ պաշտպանիչ շերտը գնել ինտերնետային աճուրդային eBay.com- կայքից: Այն արժե 20-30 $:

Թարգմանությունը` Սարգիս Հովհաննիսյանի

Թրթուրավոր սկեյդբորդ

Այս ամենագնաց սկեյդբորդը, որի անունն է Rockboard Descender, անիվների փոխարեն ունի ռետինե չորս թրթուրներ, որոնք թույլ են տալիս շարժվել խոտով ծածկված  զառիթափով: Բացի դրանից սարքը կարող է  սահել նաև ձյան վրայով: Նորույթի արժեքը $ 120.է:

Թարգմանությունը` Հակոբ Հակոբյանի

http://oboffsem.ru/blog/hi-tech/1022.html

Մեքենա-ռոբոտը ստեղծում է գրաֆֆիտներ

Կալիֆորնիացի  иллюстратор Ջեֆֆ Սոտոն զբաղվում է երաժշտական սկավառակների դիզայնով: Նա  և Chevrolet բրենդը համատեղ ստեղծել են յուրօրինակ մեքենա-ռոբոտ, որը գրաֆֆիտ է անում: Փողոցային նկարիչների համար այս մեքենա-ռոբոտը իսկական մրացակից է:

Մեքենա- ռոբոտը օշտված է մեխանիկական ձեռքերով, որոնք կարողանում են պատի վրա նկարել: Մեքենայի գործողությունները կառավարվում են հեռակառավարման վահանակի օգնությամբ: Ջեֆֆ Սոտոն նկարահանել է կարճամետրաժ մի ֆիլմ,որը ցուցադրում է մեքենայի հնարովորությունները:

Թարգմանությունը` Գոհար Սահակյանի

Հոլանդական ճարտարապետական Hofman Dujardin ֆիրման ներկայացրել է իր յուրօրինակ արտադրանքը` Bloomframe պատուհանը, որը կոճակի մի սեղմումով դառնում է …պատշգամբ
Ներկայացնում է Արեգ Գևորգյանը

Աշխարհի ամենադիմացկուն գուլպաները

Աղբյուր` http://oboffsem.ru/blog/hi-tech/446.html

Թարգմանությունը` Շուշան Մկրտչյանի

Սուրծայր քարերի վրայով գուլպաներով քայլելը կամ  անտառում վազելը, խոստովանեք` այնքան էլ խելքին մոտ բան չէ, և կարող է դառնալ լուրջ վնասվածքների պատճառ, քանի որ գուլպաները ոտքերին չեն տալիս բավարար պաշտպանություն:

Սակայն, ի տարբերություն սովորական գուլպաների, Swiss Protection Socks գուլպաները իրենց տիրոջը հնարավորություն են տալիս ակտիվ հանգիստ ունենալ և չվախենալ  ոտքերը պաշտպանելուց: Այդ գուլպաները հիսուն տոկոսով պատրաստված են մի նյութից, որն օգտագործում են սպառազինության արտադրության մեջ:

Այսպիսի գուլպաներով կոշիկն էլ է ավելորդ …

Фигуры Хладни. Влияние звука на песок

http://www.youtube.com/watch?v=M6F5T6rKga8&feature=related
память воды
http://www.youtube.com/watch?v=A5zgDGnusnA&feature=related
Кристаллы воды. Влияние слов на кристаллы воды.
http://www.youtube.com/watch?v=WJFN85-LwVo&feature=related
Удивительные кристаллы воды Эмото Масару
http://www.youtube.com/watch?v=bu4rSNzerzI&feature=related
Эмоции и дети Эксперимент из документального фильма Вода
http://www.youtube.com/watch?v=XZAQVKyCLFw&feature=related
Масару Эмото — японский ПСЕВДОУЧЁНЫЙ, известный экспериментами, направленными на доказательство того, что вода якобы обладает способностью «воспринимать информацию» от окружающей среды.
Несколько лет назад японский ученый Эмото Масару огласил сенсационные результаты своих исследований:

Вода способна впитывать, хранить и передавать человеческие мысли, эмоции и любую внешнюю информацию — музыку, молитвы, разговоры, события. Молекулы воды объединяются в кластеры — ячейки памяти, в которые вода записывает все, что воспринимает. В одной молекуле насчитывается до 440 тысяч информационных панелей, которые образуют своего рода аналог компьютерной памяти.

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ. Добавьте в закладки постоянную ссылку.

2 комментария на «Smart TV.am»

  1. Уведомление: Գիտահանրամատչելի TV ալիք` SmartTV.am « Մեդիամանկավարժական բլոգ

  2. Уведомление: Կիսամյակային հաշվետվություն « amamikonyan

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s