Հայոց ծիսական ուտեստները նախ և առաջ ունեցել են բուժիչ կամ կանխարգելիչ հատկություններ այս կամ այն հիվանդությունների դեպքում
Մատաղ
Գառան կամ աքլորի միսը եփել, վրան խոշոր աղ ավելացնել ըստ ճաշակի:
Խորոված խնձոր
10 մանր խնձոր
½ բ. շաքարավազ
½ բ. ընկույզ
դարչին, մեխակ
Խնձորի պոչերը հեռացնել և փոս ընկած տեղից դանակով անցք բացել, մեջը լցնել մեխակ, ընկույզի խոշոր, ծեծած միջուկ և շաքարավազ: Փոքր կաթսայի մեջ երկու ճաշի գդալ շաքարավազի վրա ավելացնել կես բաժակ ջուր և լցոնված խնձորները դնել մեջը: Կաթսայի կափարիչը ծածկել և եփել մարմանդ կրակի վրա, 15 րոպե: Այնուհետ սառեցնել, խնձորի վրա շաքարավազ ցանել և մատուցել իբրև քաղցրավենիք:
Նազուկ
3 բ. ալյուր
50 գր կարագ
1 բ. շաքարավազ
1 բ. կաթ
5 ձու
2 թ. գ. թթխմոր
շաֆրան, դարչին
վանիլին, աղ
Հարել շաքարավազն ու ձուն, ավելացնել կարագը, ապա կաթն ու համեմունքը: Աստիճանաբար ավելացնել ալյուրը, հունցել: Խմորը ծածկել սրբիչով և մոտ 1 ժամ պահել տաք տեղում: Պատրաստի խմորը բաժանել 5 գնդի, յուրաքանչյուր գնդից ձևավորել 2 սմ հաստությամբ բլիթ: Բլիթները սրբիչով ծածկել, 15 րոպե անց թիթեղաթերթով դնել տաք ջեռոցը: Նազուկը պատրաստ կլինի 25-30 րոպեից:
Ագդակ
1 բ. ալյուր
1 ձու
50 գր կաթի սեր
1 թ. գ. սոդա
յուղ՝ տապակելու համար
Հունցել խմորը, թողնել հանգչի 25-30 րոպե: Ապա խմորը բաժանել գնդերի: Դրանք գլորելով երկարացնել` տալով գլանի ձև, մի փոքր տափակեցնել, բաժանել 5 սմ կտորների և տապակել տաք յուղի մեջ: Վրան մեղր լցնել և մատուցել տաք վիճակում:
Գառան մսով բանջարեղեն
1 կգ գառան միս
2 կարտոֆիլ
2 սմբուկ
2 լոլիկ
2 պղպեղ
2 սոխ
աղ
Շերտել բանջարեղենը, կտրատել միսը: Կաթսայի տակ շարել միսը, վրան լցնել լոլիկը, կարտոֆիլը, դարձյալ միսը, ապա` սոխը, սմբուկը, պղպեղը… այդպես, մինչև կաթսայի բերանը: Վերջում ավելացնել կես բաժակ ջուր, կաթսայի բերանը ամուր փակել և կախել մարմանդ թոնիրի մեջ:
Աղբյուրը` «Հայկական խոհանոց», http://ankakh.com/2012/07/225421/
Լուսանկարը՝ http://www.yerakouyn.com/?p=38875
Կարող եք ծանոթանալ նաև՝ «Վարդավառ» մեդիափաթեթին
Уведомление: Դաստիարկների լաբորատորիա.Վարդավառի ծես — 2-5 տարեկանների խնամքի և զարգացման ծրագիր
Уведомление: Դաստիարկների լաբորատորիա.Վարդավառի ծես — Նելի Արղության
Уведомление: Դաստիարկների լաբորատորիա.Վարդավառի ծես — 2-5 տարեկանների խնամքի և զարգացման ծրագիր
Уведомление: Դաստիարակների լաբորատորիա. Վարդավառի ծես | Լիլիթ Առաքելյան
Уведомление: Դաստիարկների լաբորատորիա.Վարդավառի ծես — Լիլիթ Հովհաննիսյան
Уведомление: Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ։Վարդավառ | Անուշ Բոյնարգյանի բլոգ
Уведомление: Բլեյան ցանցով աշխատանքներ Լճաշենի մանկապարտեզում — 2-5 տարեկանների խնամքի և զարգացման ծրագիր
Уведомление: Բլեյան ցանցով աշխատանքներ Լճաշենի մանկապարտեզում — 2-5 տարեկանների խնամքի և զարգացման ծրագիր
Уведомление: Բլեյան բաց ցանց․ Կապան | Սմբատյան Գոհար
Уведомление: Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ — Անուշ Բոյնարգյանի բլոգ
Уведомление: Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ — Ինգա Անտոնյան
Уведомление: Վարդավառ, Անձրևաբեր ծեսեր — 2-5 տարեկանների խնամքի և զարգացման ծրագիր
Уведомление: Վարդավառ ծեսի նախագիծ | Աննա Հայրոյանի բլոգը
Уведомление: Վարդավառ ծեսի նախագիծ — Աննա Հայրոյանի բլոգ