Պայծառակերպութիւն Տեառն մերոյ Քրիստոսի (Վարդավառ)

vardavarՀիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը հայտնի է նաև Վարդավառ անունով, Հայոց եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Պայծառակերպություն նշանակում է պայծառ կերպարանք, պայծառ տեսք ունենալ:

Հայոց ավանդական տոնակարգում Վարդավառն ամառային ամենամեծ տոնն է, որը, ըստ Հայ եկեղեցու տոնացույցի, տոնվել է Զատիկից 14 շաբաթ հետո։ Հայաստանյայց եկեղեցին այն կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ: Պայծառակերպության տոնը նախապես տոնվել է Հայոց տոմարի Նավասարդ ամսի առաջին օրը`օգոստոսի 11-ին (ըստ Աբեղյանի՝ այն տոնվել է օգոստոսի 6-ին):
Հետագայում, երբ 551թ. Մովսես Բ Եղիվարդեցի կաթողիկոսի կողմից կատարվեց հայոց տոմարի նորոգությունը, փոփոխվեց և տոնի կատարման ժամանակը:

Ավելի ուշ, Գրիգոր Լուսավորչի մեկնությամբ, Վարդավառի տոնը քրիստոնեական եկեղեցին հայտարարել է Թաբոր լեռան վրա Քրիստոսի պայծառակերպության երևույթին նվիրված տոն, ինչի համար և այն հայտնի է նաև Պայծառակերպություն կամ Այլակերպություն անվամբ:

vardavar1Քրիստոսի Պայծառակերպության մասին վկայում են Մատթևոս, Մարկոս, Ղուկաս ավետարանիչները. «Եւ նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը, եւ նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը»: Եվ մինչ նա դեռ խոսում էր, ահա մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ. ամպից մի ձայն եկավ ու ասաց. «Դա՜ է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, դրա՜ն լսեցեք»:

«Մեր նախնիները այս տոնը վարդավառ անվանեցին, որովհետև վարդը քանի դեռ կոկոն է, ոչ իր գեղեցկությունը և ոչ էլ իր անուշահոտությունն է հայտնում, իսկ ժամանակի լրանալուն պես, քաղցրությունից շարժվելով, փթթում է և իր գույնով ու անուշահոտությամբ մարդկանց ուրախացնում: Ինչպես վարդն է ծածկված լինում որպես կոկոն, այդպես էլ Տերը նախքան իր պայծառակերպվելը պահում էր Իր մեջ Աստվածության պայծառությունը:

Եվ ինչպես վարդը բացվելով հայտնապես երևում է, այնպես էլ Տերն այսօր պայծառակերպվելով հայտնում է Իր Աստվածությունը», -գրում է Գրիգոր  Տաթևացին:

Հավատում էին, որ Վարդավառի գիշերը սրբերի վրա լույս էր իջնում, և ով տեսներ այդ լույսը, կկատարվեր նրա նվիրական ցանկությունը:

Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է:

Աղբյուրը` Արամ Դիլանյան, «Տերունի տոներ»

Արտակ Արքեպիսկոպոս Մանուկյան, «Հայ եկեղեցու տոները»

«Հայ եկեղեցու պատմություն», դասագիրք

Պայծառակերպության տոնի խորհուրդը (Վարդավառ) ըստ Հայսմավուրքի

Այս տոնի խորհուրդը Քրիստոսի երկրորդ Գալստյան և մեր նորոգման օրինակը ունի, երբ Քրիստոս կգա աստվածային փառքով և նրա հետ` աստվածացեալ սրբերը: Որպես և ասաց Տերը. «Այնժամ մարդու որդիները կծագեն իբրև արեգակը Երկնքի արքայության մեջ»: Ինչպես տեսան 3 ընտրյալները` Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը, որոնք Նրա հետ էին լեռան վրա: Քրիստոս Աստված, քո հրաշալի և սուրբ պայծառակերպության շնորհիվ ողորմի´ր բոլոր հավատացյալներին`  մանավանդ այս գիրը կարդացողներին:

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

3 комментария на «Պայծառակերպութիւն Տեառն մերոյ Քրիստոսի (Վարդավառ)»

  1. Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Ապրես Նունե ջան: Սիրով ընթերցում և դիտում եմ քո նյութերը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s