Վարդավառը հայ մատենագրության մեջ

vardavar7Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնին նախորդող շաբաթապահքը Հայ եկեղեցում կոչվում է Վարդավառի պահք: 

Պահքի վերջին շաբաթ օրը նավակատիք է, այսինքն` այդ օրը թույլատրվում է ձկնեղեն և կաթնեղեն օգտագործել:

Հայ մատենագրության մեջ Վարդավառին նվիրված առավել հայտնի երկերից են Մովսես Խորենացու  «Յաղագս Վարդավառին խորհրդոյ»,«Ի մեծի աւուր տապանակին…, որ ի Կարիաթարիմ, որ բերէ զտօն Վարդավառի» ներբողները, Գրիգոր Նարեկացու նշանավոր տաղը («Գոհար վարդն…»), Ներսես Շնորհալու տաղերը՝ «Արփիական լոյսն…»:

Շարակնոցում Վարդավառի Ա օրվա կանոնը («Որ ի լերինն այլակերպեալ») վերագրվում է Անանիա Շիրակացուն, իսկ Բ («Ճառագայթ փառաց») և Գ («Այսօր որ էն ի յերկինս բան») օրերի կանոնների երգերը հեղինակել է Ներսես Շնորհալին:

Գրչագիր Գանձարաններում ևս պահպանվել են Վարդավառին նվիրված մի շարք խազագրված տաղեր և մեղեդիներ, որոնցից մի քանիսը երգվում են առ այսօր: Դրանցից են՝ Գրիգոր Նարեկացու «Տաղ Վարդավառի», ինչպես նաև անանուն «Այսօր լեառն Թաոր» և «Լեառն ցնծա դու Թաբոր» տաղերը:

Գրիգոր Նարեկացի, «Տաղ Վարդավառի»

Գոհար վարդն վառ առեալ ի վեհից վարսիցն արփենից:
Ի վեր ի վերայ վարսից ծավալէր ծաղիկ ծովային:
Ի համատարած ծովէն պղպջէր գոյնն այն ծաղկին,
Երփին երփնունակ ծաղկին. շողշողէր պտուղն ի ճղին:
Քրքում վակասիր պտուղն սնանէր խուռն տերևով.
Տերևն տաւիղ տուողին, զոր երգէր Դաւիթ հրաշալին:
Ի փունջ խուռներամ վարդից գոյնզգոյն ծաղկունք ծաղկեցան:
Այդ սօս ու տօսախ ծառերդ վարդագոյն ոստս արձակեցին:
Այդ նոճ ու բողբոջ արօսդ զարդ առեալ վարդն շուշանին.
Շուշանն շողէր հովտին, շողշողէր դէմ արեգականն.
Այն հիւսիսային հովէն հով հարեալ գոհար շուշանին.
Յայն հարաւային լեռնէն քաղցր օդով ցօղէր շուշանին:
Շուշանն շաղով լցեալ,շող-շաղով և շար մարգարտով:
Ծաղկունքդ ամէն շաղ առին, շաղն յամպէն, ամպն յարեգակնէն.
Աստեղքդ ամէն շուրջ առին, դէմ լուսնին գունդ-գունդ բոլորին:
Գունդ-գունդ խաչաձև գնդակ, յօրինուած երկնից շուրջանակ:
Փառք Հօր և Որդւոյն յաւէտ, սուրբ Հոգւոյն այժմ և յաւիտեանս:

Աղբյուրը՝ http://www.armenianreligion.am/am/Encyclopedia_vardavar

Լուսանկարը՝ http://panorama.am/am/current_topics/2013/04/01/no-working-day/

Կարող եք ծանոթանալ նաև՝  «Վարդավառ» մեդիափաթեթին

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

9 комментариев на «Վարդավառը հայ մատենագրության մեջ»

  1. Уведомление: Վարդն ի բացվե Վարդեվորվան կիրակին… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Բարև Ձեզ ինչպես կապվեմ բլոգի ադմինի հետ ?

  3. Уведомление: Վարդն ի բացվե Վարդեվորվան կիրակին… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Վարդն ի բացվե Վարդեվորվան կիրակին… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Վարդավառը գալիս ա… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Վարդն ի բացվե Վարդեվորվան կիրակին… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Վարդավառը գալիս ա | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s