Հայրս

movsisyanR.

Հայրս բարեկիրթ էր ու արժանապատիվ,  նրբանկատ էր ու հոգատար,  էությամբ  արիստոկրատ էր (մոր կողմից Մուշի իշխանական տներից մեկի` Ասլանանց շառավիղներից էր), ուսումնատենչ էր, շատ էր կարդում (ես ու հայրս նույն տարում ընդունվեցինք և ավարտեցինք բուհը):  Ուներ հետաքրքրությունների շատ լայն շրջանակ. աերոդինամիկայից մինչև փիլիսոփայություն, բժշկությունից մինչև աստվածաբանություն: Հավասարակշիռ էր ու համբերատար:

Արագ կողոմորոշվելու ընդունակություն ուներ: Հեռատես էր ու հեռազգաց: Մի քանի քայլ առաջ կարողանում էր անսխալ տեսնել դեպքերի ու իրադարձությունների հետագա ընթացքը:

Օդաչու լինելու պատճառով հաճախակի բացակայում էր տնից, բայց բավական էր` հինգիցս մեկն ու մեկը հիվանդանար, նա զանգում էր ու հարցնում հատկապես նրանից, ով այդ պահին վատառողջ էր: Եղել են դեպքեր, երբ նա հեռվից զանգահարել է, կոնկրետ նշել այն տեղը, ուր գնալով` հայտաբերել ենք փորձանքի մեջ հայտնված եղբորս կամ  քույրիկներիցս մեկն ու մեկին: Մեզ համար դա նույնքան սովորական էր, որքան ասենք հիվանդ եղած ժամանակ Նարեկի զորությամբ ջերմություն իջնելու փաստը: Հիվանդանում էինք թե չէ, պապիկս բացում էր Նարեկը, գտնում համապատասխան գլուխը, կարդում հատվածը ու, որքան էլ զարմանալի էր` լավանում էինք:

Սիրում էր օգնել մարդկանց, ու երբեմն դա անում էր մեր` երեխաներիս հաշվին: Բանն այն էր որ, որպես օդաչուի զավակներ, մենք իրավունք ունեինք տարին մեկ անվճար գնալ որ երկիր` ուզում ենք: Բայց մինչև հերթը հասնում էր մեզ, պարզվում էր, որ հայրս արդեն լիուլի օգտվել էր արդ արտոնությունից` արտասահմանից Հայաստան վերադարձնելով անօթևան հայերի…

Սուր միտք ուներ,  նուրբ ու չվիրավորող հումոր:

Պարտաճանաչ էր, ամեն ինչի մասին  ամենայն մանրամասնությամբ նախապես պլանավորում էր, բայց, եթե  համենայն դեպս, լինում էին բաներ, որ իր ուզածի պես չէր լինում` առանց դույզն-ինչ նյարդայնանալու տեղի էր տալիս:

Երբեք ոչինչ չէր պարտադրում` վերջին խոսքի ու վճիռ կայացնելու իրավունքը միշտ թողնելով մեզ: Հինգիս էլ սիրում ու գուրգուրում էր` ամեն մեկին յուրովի: Սիրում էր կրկնել, որ ինքը աշխարհի ամենահարուստ մարդն է, որովհետև մեզ  ունի:

Նունե Մովսիսյան

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

18 комментариев на «Հայրս»

  1. курс шат узвеци апрес кахцрс

  2. Уведомление: Ինձ հանդիպած ամենաՍարգիսը. Ս. Սարգիս տոնին ընդառաջ | Մեդիամանկավարժական բլոգ

  3. Уведомление: Ինձ հանդիպած ամենաՍարգիսը. Ս. Սարգիս տոնին ընդառաջ | Մեդիամանկավարժական բլոգ

  4. Уведомление: Ինձ հանդիպած ամենաՍարգիսը | Մեդիամանկավարժական բլոգ

  5. Уведомление: Հիշողությունն էլ  գույն ու հոտ ունի… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Հիշողությունն էլ  գույն ու հոտ ունի… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Հիշողությունն էլ  գույն ու հոտ ունի… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Ձեր ունեցածը ձեզ մոտ պահեք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  9. Уведомление: Չարենցը՝ իմ ընտանիքի անդամ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  10. Уведомление: Համշենահայեր. ինքնություն և մշակույթ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  11. Уведомление: Հասկացողը կհասկանա | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  12. Уведомление: Հանկարծ ուրիշները չիմանան… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  13. Уведомление: Ինչ տվել եմ, քոնն է… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  14. Уведомление: Ուխտի իմ խորհրդանիշը. Մուշ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  15. Уведомление: Մուշի իմ խորհրդանիշը` տատս | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  16. Уведомление: Գովազդ «Հայկական կակաչի» եթերում | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  17. Уведомление: Ծննդյան օրվա աղոթք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s