Բաղադրիչներ.
բրինձ – 1,7 կգ,
խնձոր – 1 կգ,
սերկևիլ – 1 կգ,
յուղ – 1 բաժակ,
չամիչ – 1 բաժակ,
սալորի չիր – 100 գ,
ծիրանի չիր, նուշ,
աղ
Բրինձն աղաջրում թրջել 30-40 րոպե: Երբ այն ուռչի, հանել ջրից, լցնել եռացող աղաջրի մեջ: Եփվելուց հետո քամել, շուռ տալ ափսեի մեջ բլրակի տեսք տալով: Բրնձի շուրջը շարել ջեռոցում խորոված խնձորներն ու սերկևիլները, արանքներում երկու թարմ խնձոր տեղադրել: Փլավի վրա լվնել յուղով տապակած չամիչ, սալորի և ծիրանի չրեր, ինչպես նաև լվացած, չորացրած նուշ:
Չորթանճաշ` քյալագյոշ
Բաղադրիչներ.
ոսպ – 1 բաժակ,
սոխ – 1 գլուխ,
աղ, կարմիր պղպեղ,
բուսայուղ,
չորացրած ծիթրոն,
քամած մածուն – 200 գ,
լավաշ -1 հատ
Երկու բաժակ ջուր եռացնել, ոսպը լցնել մեջը և եփել: Ապա քամել, աղ ցանել: Սոխը մանր կտրատել, սոխեռած անել բուսայուղով, համեմել աղով, պղպեղով, չորացրած ծիթրոն ավելացնել, խառնել: Սոխեռածից մի գդալ վերցնել զարդարելու համար: Ոսպն ու սոխեռածը խառնել: Մածունը ջրով բացել, աղ, չոր ծիթրոն ավելացնել: Լավաշը տապակի կամ կավե ամանի չափով տրել, երկու շերտ դնել ամանի տակ: Վրան լցնել ոսպը, ապա քամած մածունը, վերջում մի գդալ սոխեռած դնել: Քյալագլոշը հինգ րոպե դնել տաք ջեռոցի մեջ, ապա մատուցել:
Քյալագոշը զուտ հայկական ազգային կերակուր է: Այս կերակուրը եփել են Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում: Արցախում քյալագոշն անվանել են քելեգյոշ: Ամենահամեղը Նախիջևանի քյալագոշն է`շնորհիվ մարալոթիի: Մարալոթին կանաչի է, աճել է Նախիջևանում: Թուրքերենից թարգմանաբար նշանակում է եղնիկի խոտ:
_______________
Թաթարբորակի
Բաղադրիչներ.
ալյուր — 200 գ,
սոխ — 2 գլուխ,
յուղ — 6 ճ.գդ.,
մածուն — 100 մլ,
աղ
Ալյուրը մաղել: Մի փոքր ջրին աղ խառնել, լցնել ալյուրի վրա, խմոր հունցել: Խմորը պետք է թույլ չլինի: Բարակ բացել և փոքր քառակուսիներով կտրել: Ձեռքերն ալյուրոտել, խմորները վերցնել, լցնել սինու վրա, որին ալյուր է ցանված: Կաթսայի մեջ ջուր եռացնել, մի գդալ աղ խառնել, եռացնել: Խմորիկները եփել աղաջրում: Մանր կտրատած սոխը յուղով տապակել, մինչև թափանցիկ դառնա: Խմորները քամել: Ափսեի մեջ լցնել թաթարբորակին, վրան առատ սոխեռած լցնել, մատուցել մածունի հետ: Կարելի է մատուցել նաև առանց սոխի` պարզապես յուղով և մածունով:
Աղբյուր` http://armmenu.com/menu/?p=7694