Ստորև ներկայացնում ենք ինչպես սովորողի, այնպես էլ դասավանդողի աշխատանքին ներկայացվող պահանջները
Սովորողի աշխատանքին ներկայացվող պահանջներ
- ուսումնասիրություն (անհրաժեշտ նյութերի որոնում, ընտրություն)
- տեքստի վերլուծում, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում, ասված խոսքի հիմնավորում
- ստեղծական մտածողության առկայություն
- մասնագիտական բառարանների, գիտահանրամատչելի, հանրագիտարանային գրականության, Վիքիդարանի և հանրագիտարանային հայալեզու, ինչպես նաև օտարալեզու կայքերի գործածում
- կարդացած տեքստերի համադրում, դրանց տարբերությունների քննարկում, եզրակացություն-հետևություն անելու առնվազն փորձ
- օգտագործած գրականության, թարգմանության և այլ աղբյուրների ներկայացում (հղումներ)։
Դասավանդողի աշխատանքին ներկայացվող պահանջներ
Առարկայական նախագիծը պիտի ունենա՝
- թեմա և ուսումնասիրման ենթակա թեմայի հետ կապված հարցադրումներ, հիմնականում՝ ստեղծագործական բնույթի առաջադրանքներ
- աշխատանքի փուլեր (նախնական պլանավորում, գործողությունների ծրագիր, ժամկետներ)
- աշխատանքի վերջնաժամկետ
- նախագծի բաց լինելու ապահովում
- Կիրառելի արդյունք՝
- ռադիոնյութ, տեսանյութ
- ձեռնարկ
- փաթեթ
- շտեմարան
- հոդված
- ներկայացում
- համերգ
- ցուցահանդես
- ցուցադրություն և այլն։
Նախագիծը պիտի ունենա արդյունքների հրապարակային ներկայացում։
Բլոգավարությանը ներկայացվող պահանջներ
- տեսանելի է հեղինակային դիրքորոշումը. նյութերը բովանդակային առումով ամբողջական են և թարմացվում են հաճախակի
- նյութերը մատուցվում են հնարավորինս գրագետ կերպով
- տեքստերը զերծ են ոչ հայեցի կետադրական նշաններից և ինտերնետային այլևայլ սիմվոլներից
- զգացվում է համացանցային մշակույթի առկայություն. պահպանվում են հեղինակային իրավունքի նորմերը, էթիկայի կանոնները:
Լուսանկարը՝ mskh-ից
Նունե Մովսիսյան
Уведомление: Գնահատման համակարգ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ուսուցման կազմակերպումը տնային աշխատանք չլինելու դեպքում | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)