Ուսուցման նախագծերի մեթոդ

NuneՆախագծերի մեթոդն ունի մի շարք առավելություններ՝  սովորողների մոտ առավել լավ են բացահայտվում հետազոտական հմտությունները,  իրականացվում է տեղեկատվության ինքնուրույն փնտրում ու փաստերի համադրում, տեքստի վերլուծություն և եզրահանգումների ձևակերպում: Այս մեթոդով աշխատելիս զարգանում են նաև այնպիսի կարողություններ, ինչպիսիք են՝  ինքնագնահատման կարողությունը, համագործակցման աշխատանքի հմտությունը, փոխօգնության պատրաստակամությունը, բանավիճելու ունակությունը, սեփական կարծիքի արտահայտման հաստատակամությունն ու խոսքի հիմնավորումը:

Ուսուցման նախագծային մեթոդը թույլ է տալիս իրականացնել միջառարկայական, համագործակցային ուսուցում և դասավանդման ընթացքում ենթադրում է ՏՀՏ-ի օգտագործում:

Կարճաժամկետ և երկարաժամկետ նախագծերում աշխատելիս սովորողները ձեռք են բերում նոր գիտելիքներ ու հմտություններ: Նրանք ստանում են այս կամ այն առաջադրանքը, ձևավորում խմբեր, ապա դասարանում և տանը՝  առկա, առցանց կերպով, կազմակերպում են նախագծի կատարման աշխատանքները: Որպես նախագծի ամփոփում՝ ներկայացնում են կոնկրետ արդյունքներ՝ տեսանյութ, աշխատանքի ցուցադրություն, համակարգչային ծրագրի յուրացում, հետազոտության փորձ և այլն: Նախագծի կատարման ընթացքը վերահսկվում է  դասավանդողի կողմից, ով առկա և առցանց հետևում և մասնակցում է աշխատանքներին: Նախագծային աշխատանք կատարելը հարմար է հատկապես նախագծեր իրականացնելիս, որովհետև ժամանակ կա ուսումնասիրություն անելու։

Վերջնական արդյունքները հրապարակվում են կայքի «Նախագիծ» ենթաբաժնում, ենթակայքում, սովորողների բլոգներում:

Անցյալ տարվա քիչումիչ փորձն ունենալով՝ արդեն այս տարի «Վիկտոր Համբարձումյան» նախագիծն իրականացվեց բացառապես բլոգների միջոցով: Ինչո՞ւ բլոգների, որովհետև հատկապես նախագծային աշխատանքի ընթացքում բլոգները՝ որպես կրթական գործիքներ, շատ հարմար են. կատարված աշխատանքը, ամբողջական փաթեթի տեսքով, տեսանելի է ու թափանցիկ: Բնականաբար, աշխատանքի ընթացքում կարիք զգացվեց հստակեցնելու սովորողի բլոգի վարմանը ներկայացվող պահանջները: Ահա դրանք.

  • տեսանելի է հեղինակային դիրքորոշումը. նյութերը բովանդակային առումով ամբողջական են և թարմացվում են հաճախակի
  • նյութերը մատուցվում են հնարավորինս գրագետ կերպով. կոպիտ ուղղագրական-կետադրական սխալներ, ընդհանուր առմամբ, չկան, տեքստերը զերծ են ոչ հայեցի կետադրական նշաններից և ինտերնետային այլևայլ սիմվոլներից
  • զգացվում է համացանցային մշակույթի առկայություն. պահպանվում են հեղինակային իրավունքի նորմերը, էթիկայի կանոնները:

Նախագծին  ներկայացվող պահանջներ

  • նախագիծը պիտի ունենա  թեմա և ուսումնասիրման ենթակա թեմայի հետ կապված հարցադրումներ
  • աշխատաքի փուլեր (նախնական պլանավորում, գործողությունների ծրագիր, ժամկետներ, միջանկյալ հաշվետվություններ)
  • աշխատանքի վերջնաժամկետ
  • ակնկալվող արդյունք (հրապարակախոսություն, տեսաֆիլմ, ձեռնարկ, փաթեթ, շտեմարան, հոդված, ներկայացում, և այլն)

Նախագիծն իրականացնելիս պարզվեց, որ պիտի հստակեցվի նաև սովորողների հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջները: Ահա դրանք.

  • տեքստի վերլուծում, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում
  • ասված խոսքի հիմնավորում, ստեղծական մտածողության առկայություն
  • մասնագիտական բառարանների, գիտահանրամատչելի, հանրագիտարանային գրականության, Վիքիդարանի և հանրագիտարանային հայալեզու, ինչպես նաև օտարալեզու կայքերի գործածում
  • կարդացած տեքստերի համադրում, դրանց տարբերությունների քննարկում, եզրակացություն-հետևություն անելու առնվազն փորձ։

Ինչպես սկսել նախագիծը

Նախագիծը սկսվում է մասնակիցների մոտիվացիայից։ Մասնակիցներին հնարավորոթյուն տվեք զգալու՝ ինչ ասել է իսկական թիմ, գրի առեք և քննարկեք  յուրաքանչյուր մասնակցի արտահայտած գաղափար կամ միտք: Նախագծային աշխատանքներ իրականացնելու ընթացքում այդ երկխոսությունը անհրաժեշտ պայման է։ Սովորողի կարծիքը հաշվի առնելը սկզբունք է, որն անպայման հարկավոր է հաշվի առնել։ Սովորողների հետ միասին աշխատանքային ուղեցույց ստեղծեք, աշխատեք համատեղ ստեղծված աշխատանքային կանոնների համաձայն: Ընդհանուր համաձայնության եկեք աշխատանքի ընթացքում առաջացած դժվարությունները հաղթահարելիս։ Հաշվի առնելով մասնակիցների նախասիրություններն ու բնական հատկությունները՝  կատարեք աշխատանքի հնարավորինս հստակ բաժանում։

Նախագծի  ղեկավարը  կատարում է նախագծի նախնական պլանավորում, ապահովում է առաջնային գիտելիք պարունակող տեղեկատվությունը, որը կողմնորոշում է սովորողներին՝ ինչպես, ինչ ուղղությամբ սկսել աշխատանքը, տալիս է համացանցային հղումներ, գրքերի անուններ և այլ անհրաժեշտ նախնական տեղեկություն: Հետևում է նախագծի աշխատանքի ընթացքին և ավարտին է հասցնում նախագիծը՝  վերջնական արտադրանքի տեսքով:

Առարկայական  ուսուցիչը  ապահովում է սովորողի մասնագիտական խորհրդատավությունը: Օգնում է  որոնել տեղեկատվական գրականություն, այլ նյութեր, մեդիանյութեր, օգնում է կոնկրետ հարցեր լուծելիս առաջացած դժվարությունները հաղթահարել, փոխանցել համապատասխան հմտություններ: Օրինակ՝ «Վիկտոր Համբարձումյան» նախագծի աշխատանքի ընթացքում, երբ 9.2 դասարանի Էրիկն ու Զավենը առաջադրանք ստացան Համբարձումյանի «Կտակը» դիտարկել որպես իրավաբանական փաստաթուղթ, կարիք զգացվեց դիմելու տիար Տիգրանյանի խորհրդատվությանը:

Նախագծային աշխատանքը հետաքրքիր է նաև նրանով, որ ընդհանուր գործ կատարելիս սովորողներն էլ ավելի են մտերմանում, փորձում են օգտակար լինել իրար, ընկերանում են, իրար ուսումնասիրում-բացահայտում են, իրարից սովորում են, գնահատում են «ընկերություն» կոչվածը, հասկանում են դրա առավելությունները: Մի խոսքով՝  նախագծի վրա աշխատելու ընթացքում առավել ցայտուն են դառնում սովորողի ունակությունները:

Նախագծային աշխատանքի առաջին փուլ

Ստեղծվում են աշխատանքային խմբեր: Նախագիծը իրականացնում են խմբով, անդամների միջև աշխատանքի բաժանում է լինում, խումբը ունենում է ղեկավար, որը նաև համակարգում է մյուսների աշխատանքը: Նախագծի կատարումը վերահսկելու համար կազմում են աշխատանքային ժամանակացույց՝ միջանկյալ արդյունքներով:

  • գրանցվում են արդյունքին ներկայացվող պահանջները
  • նախագծի խնդիրները արդյունքին հասնելու ճանապարհին հանդիպող դժվարություններն են։

Աշխատանքի երկրորդ փուլ

  • նախագծի իրականացման ընթացքում կատարվում են հետազոտական աշխատանքներ
  • նախագծի արդյունքի ներկայացում (արդյունքը պետք է ունենա հասարակական արժեք)
  • աշխատանքների գնահատում
  • ստացված արդյունքի համապատասխանությունը սկզբնական պահանջներին։

Աշխատանքի երրորդ փուլ

  • նախագիծը ենթադրում է վերանայում
  • ծրագրի կիրառման արդյունքում նկատված թերությունների, ստացված դիտողությունների, առաջարկությունների քննարկում և համապատասխան փոփոխությունների կատարում

Կատարված աշխատանքի ներկայացում

Սովորողը պիտի կարողանա.

  • ներկայանալ և ներկայացնել
  • համառոտ նկարագրել կատարված աշխատանքը. ինչ խնդիր են դրել, ինչպիսին է աշխատանքի արդյունքը, ինչու են ընտրել հենց այդ թեման, որն է նախագծի արդյունավետությունը
  • խոսի նախագծի ընթացքում ծագած դժվարությունների կամ հակառակը՝  դյուրությամբ արված աշխատանքի մասին: Պիտի կարողանա հիմնավորել՝ աշխատանքի ընթացքում ինչն են համարում անարդյունավետ, իսկ ինչը՝  օգտակար:
  • կոնկրետ ներկայացնողի համար որքանով է օգտակար այդ նախագծին մասնակցելը, ինչ սովորեց, ինչը ճշտեց, ինչ է կարողանում ավելի լավ անել աշխատանքը կատարելուց հետո, ինչը ինքը կկիրառի հետագայում:

Իրական նախագծային աշխատանքի արդյունքում սովորողները ձեռքբերում պիտի  ունենան՝ միասին ստեղծելով շոշափելի արդյունք։

Դասավանդողը սովորողների հետ միասին, նախագծերի արդյունքում, ուսումնական տարվա ընթացքում ստեղծում է ուսումնական նյութեր, առաջադրանքների և հարցաշարերի շտեմարան, ուղեցույցներ, ուսումնական մեդիափաթեթներ, ուսուցման այլ նյութեր, տեսանյութեր՝ դրանք հրապարակելով  բլոգում, որպեսզի հասանելի լինի բոլորին:

Project based method of teaching

Nunae Movsisyan

Working on short and long term educational projects learners gain new knowledge and skills. After having been given different tasks they form working groups and organize project work in class or online at home. Project work is completed by presenting final products in the form of videos, power point presentations, assimilation of computer programs, attempts of research work and so on. The project work process is controlled by the teacher who observes the work and takes part in it in class or online. The project final products are published in the subsection “Project” of mskh.am, the school sub website, and the learners’ blogs.      

Having last year’s initial experience, this year the project “Victor Hambartsumyan” was realized exclusively by using blogs. We did it with blogs, because when doing project work, blogs as educational tools, are very convenient: the whole process of work and the final result are visible and transparent in a complete set.       

In the process of project work I had to clarify the demands for the learner’s blog running methods. Here they are:

The author’s point of view is visible; the content of each blog entry is complete and it is often refreshed.

The blog articles are as literate as possible; there should not be rough spelling and punctuation mistakes, the texts are lack of any punctuation marks which are not typical to the Armenian language and of various useless Internet symbols.

The learners should keep the Internet etiquette rules and author rights.

The demands for the project

A project should have:

A theme and a set of theme related questions;

The stages of project work (preliminary planning, plan of actions, dates, current reports), the deadline of project work;

Expected final result (publicism, video film, a handbook of teaching materials, a package of electronic materials, computer data base related to the theme, an article, presentation)

When we were carrying on the project, it turned out that we have to clarify the demands for the learners’ research work.

Here they are:

Text analyses, content discussion, summarizing the conclusion, justifying the speech, presence of creative thinking;

The use of specialized dictionaries, popular science and encyclopedic literature in Armenian and foreign language websites, comparing different texts related to the same topic and discussing their differences, an attempt to make a summary and conclusion.

How to begin the project

The project begins with stimulation of learners’ motivation. The learners are given a chance to feel what a real working team is. Any idea expressed by each learner is written down and the teacher-student or student-student dialogue is of utmost importance at this stage.

Taking into account the learner’s opinion is a mandatory principle. The teacher and learners work according to the jointly compiled and adopted working regulations.  Task distribution should be done taking into account the participants’ preferences and capabilities.

The preliminary project planning is done by the teacher- supervisor. The teacher-supervisor also provides the learners with information for scaffold thinking, directs the learners work, gives some useful Internet links, book names and other necessary initial information, watches the process of project work and takes part in it as a supervisor up to the stage of making the final product.

Teachers of different school subjects provide the learners with specialized advice, help to search for reference literature, help to overcome difficulties with the given specialty and transfer appropriate skills. For example, while carrying on the project “Victor Hambartsumyan, learners of Grade 9.2 Erik and Zaven had to turn to Ashot Tigranyan for advice when they were given a task to view Hambartsumyan’s “Will” as a legal document.   

Project work also bears some excitement as being engaged in group work learners get to know each other better, try to be helpful to each other, make friends, evaluate friendship and realize its advantages.

The first stage of project work

Working groups are formed. There takes place distribution of tasks among the working group members. Each group has a leader who coordinates the others’ work. To control the process of project work a working timetable is formed with expected intermediate results.

  •          The demands for the intermediate results are defined.
  •          Overcoming the difficulties in the process of project work becomes the key objective of working groups

The second stage of project work

  •          While carrying on project research work is done
  •          Presentation of project result (the result should have a social value)
  •          Evaluation of work
  •          Matching the results with the initial project demands

The third stage of project work

  •          The project is supposed to be looked over
  •          Discussion of spotted drawbacks and the supervisor’s remarks and making appropriate changes

Presentation of  the project work

The learners should be able to introduce themselves and present their work:

  •          To give a brief description of their work: what problem has been set, why they have chosen that theme, what the result is, what the effectiveness of the project is
  •          To speak about the difficulties and support which they had during the project process, to justify what they consider to be ineffective and what they consider to be useful  in their work
  •          To express their attitude towards usefulness in joining in the project work, what they can do better after project work, what project skills can have further application

In the result of real project work learners should have achievements creating tangible results together.

In the result of project work the teacher with his/her learners creates teaching materials, tasks, data base of questionnaires, guidebooks, educational media packages, video films publishing them in blogs to be accessible for everybody.

Աղբյուրը՝   http://dpir.mskh.am/en/node/585

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր,   «Դպիր» մանկավարժական հանդես

Հեղինակ՝  Նունե Մովսիսյան

Թարգմանիչ՝  Յուրա Գանջալյան

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիակրթություն. Добавьте в закладки постоянную ссылку.

17 отзывов на “Ուսուցման նախագծերի մեթոդ

  1. Նունե Մովսիսյան:

    Շնորհակալություն իմ լավ ընկերոջը՝ Հասմիկ Ղազարյանին՝ խորհրդատվության և արժեքավոր դիտարկումներ անելու համար:

    Нравится

  2. Уведомление: Գնահատման կարգ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Սեպտեմբեր-հոկտեմբերի պարապմունքների ծրագիր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Դիջիպատում 2013-2014 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Դիջիտեքի նյութեր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Ծրագիր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Մեթոդաբանական մշակումներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Նունե Մովսիսյան:

    Հավելված

    Ըստ գործունեության լինում են՝

             Գործնական
             Տեղեկատվական
             Ստեղծագործական
    Ըստ առարկաների՝

             Ներառարկայական
             Միջառարկայական
    Ըստ տարածքի՝

             Միջդպրոցական
             Քաղաքային
             Շրջանային
             Միջազգային
    Ըստ մասնակիցների՝

             Անհատական
             Զույգերով
             Խմբային
    Ըստ շարունակելիության

             Կարճաժամկետ
             Երկարաժամկետ

    Нравится

  9. Уведомление: Առարկայական նախագծից անդին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  10. Уведомление: 2014-2015 ուս.տարվա նախագծեր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  11. Уведомление: Ծրագիր (ընդհանուր դրույթներ) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  12. Уведомление: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր աշխատանքի դիմած մասնագետների վերապատրաստում — Դասավանդողի մեդիադարակ

  13. Уведомление: Հեղինակային կրթական ծրագրով հանրապետության մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ — Դասավանդողի մեդիադարակ

  14. Уведомление: Մանկավարժական նորարարության բաց ճամբար — Դասավանդողի մեդիադարակ

  15. Уведомление: Մանկավարժական աշխատողների վերապատրաստում — Դասավանդողի մեդիադարակ

  16. Уведомление: Հունիսյան վերապատրաստումներ — Դասավանդողի մեդիադարակ

  17. Уведомление: Հունիսյան վերապատրաստում. մոդուլներ — Դասավանդողի մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s