Կոմիտաս, բանաստեղծություններ


komitasԱստվա՜ծ իմ

Սիրո սերմը զատեցիր,

Հրո ջերմը պատեցիր․

Հողին շունչդ փչելով՝

Հոգի կյանքդ կաթեցիր։

Եվ Արևդ լուսին մարմնես մաղեցավ,

Եվ իմ հոգին Հոգուդ ցողով շաղեցավ,

Իմ սրտիկի սերն ու բոցը, սիրո խոցը՝

Ամպերի մեջ, որպես կայծակ սահեցավ

Կյանք

Շառա՜չ, շառա՜չ․․․

Սարեն հեղե՛ղ փրթավ,

Վազո՛ւմ է առաջ ու շեշտակի․

Հողեն ծառեր ծամելով,

Հողեն քարեր քամելով,

Գետը լցավ ու գալարեց,

Սիրտը խցավ ու պալարեց․

Ցելա՜վ, ցելա՜վ․․․

Ամպեն արե՛վն ելավ,

Նազում է կանաչ ու հեշտակի․

Սարի խոցին ժպտելով,

Ծառի ծոցին ծպտելով,

Պաղաղ գետին ջե՜ր բերելու,

Խավար սրտին սե՜ր մերելու։

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,

Ոտի տակին դողալով,

Ճամփի ծայրին բուսել է

Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի

Այս ճանապարհն Անհունի․․․

Մարդու, բույսի, գազանի

Եվ թևավոր թռչունի։

Ոսկի-մեղաց

Ա՜յ, վա՛ռ աչեր.

Այն ի՞նչ ամպ էր

Սարի գագաթին,

Ճերմակ-ճակատին

Արծաթ աչեր տալով՝

Ցիր արավ։

Ճերմակ-ճակատին՝

Սարի փափագին,

Դարի պապակին

Շար մարգարիտ տեղաց,

Շար մարգարիտ տեղաց,

Լար մարգերդ բիլ արավ,

Ուսուն-հրով վառ մարգերդ ծիլ արավ.

Զառ մարգերդ ոսկի-մեղաց.

Ոսկի-մեղաց լուսուն-ջրով

Մկրտեցին քու մաճերդ։

Երկնի կայծեր

Երկնի կայծեր բյուրափառ՝

Հրո հովեն ցիրուցան,

Գիշեր-երկիր հյուրաբար՝

Լուսո ծովեն կաթեցան՝

Աչքին սոսուն,

Մտքին խոսուն։

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Դիտակ

Դու ինչե՜ր ես տեսնում, ինչե՜ր, ո՜վ դիտակ,
Որ մեր աչքին՝ աներևույթ, անգիտակ․
Երկնի օրը քեզանով ենք կատարում,
Երկրի խորը քեզանով ենք պատառում։

Դարձի՜ր, դարձի՜ր, ո՜վ իմ դիտակ լուսածին՝
Կյանքի, ջանքի, հուսո հնար ճարելով,
Զարթի՜ր, զարթի՜ր, ո՛վ իմ գիտակ հուսածին՝
Մտքի, հոգու սիրո քնար լարելով։

Ելավ շինական՝ ցանեց առավ

Բուռը լի ցորեն.

Անցավ դաշտեն ու ձորեն,
Բարձավ տասը լիր ցորեն։

Ելավ տերև՝ երև-երե կանաչ ծովանի,

Տարփուն-տարփուն կապույտ հովանի.
Ժպիտ քողով սրտիկ հովին ծռած,
Ծպիտ դողով սրիկ քովին դրած։

Երկիրը եռում է՝ կողիկը գոցելով՝ ծաղիկ-ծաղիկ,
Առվակը սիրում է՝ հովիկը խոցելով մաղիկ-մաղիկ․
Վարդիկը ջեռում է շողիկը բոցերով՝ լռիկ-լռիկ,
Հովիկը ծիրում է՝ լողիկը ծոցերով՝ ջրիկ-ջրիկ։

Իմ երազում

Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մետկեղ պարեցինք,
Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։
Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,
Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին։

Հով-սեր

Նուրբ հովի պես լարերով՝
Սուրբ ծովի պես պարելով,
Սերըդ սրտում պահեցիր,
Սրտիս խորքում գահեցիր։

Աշունն եկավ ծառին, սարին հևելով՝
Անձրև թելեր փոշի-փոշի թևելով․
Պտուկը ճոխ՝ առին տարին
Տաերևները կանաչ-ճանաչ պեղելով:

Ծաղին ու շաղի

Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

Կարմիր բոց

Կանաչ դաշտի կուրծքը պայթեցավ,

Գոգին հսկա ժայռը ճայթեցավ.
Ճայթեցավ ու ծառացավ,
Ծառացավ ու տեղում քարացավ։

Կապույտ երկնի ծոցը ծ՛ովացավ,
Կարմիր երկրի բոցը հովացավ.
Ծովացավ ու ծավալեց,
Ծավալեց ու հողմով թավալեց.

Բոց-մոց՝ կարմիր երկիր հովանալով,
Ծոց-ծոց կապույտ երկիր ծովանալով՝
Ծովանալով ու դողով ծավալելով,
Ծավալելով ու չորս կողմ թավալելով՝
Հողմը ծառացավ, ու բոցը հանգավ․․

Պատրանք

Սալահատակն ու ուղին

Հոգիս թիթեռ
Մի վայր, մի վեր
Հույս ծովերով թևելով՝
Հոգիս մի բեռ
Անմայր, անսեր,
Լույս հովերով հևելով․․․։

Սար ու քար

Սալահատակ-սալահատակ քալեցի,
Սալի վրա կյանք ու ջանքս հալեցի.
Ոսկի, արծաթ սալի սրտում սարերով,
Ծառ ու ծաղիկ սալի շրջում բարերով:
Սալը հեցած և ո՛չ մի բան չիմացավ,
Վրան հիմար կյանքի ուղին վիմացավ:
Ե՛վ ահավոր, և՛ կանաչ․

Ահա՛ սարը՝ ձորը բացել՝

Ահա՛ քարը՝ օրը գացել՝

Ե՛վ մահավոր, և՛ անաչ։

Սեր ու բեր

Գարուն սերն էր՝
Դալար-օրերում շոգիացավ սրտիս վրա՝
Ամպեր-ամպեր ծալ ու քաշ։

Կյանքի եռն էր՝
Ամառ-ձորերում ոգեցավ կրծիս վրա՝
Լուսին-լուսին հալ ու մաշ։

Աշուն-բերն էր՝
Պտղիկն էր հոգում ծառերով՝
Սրտիս բակին նուշիկ-նուշիկ բարդելով։

Այն ձմեռն էր՝

Ձյունիկն իր գոգում սարերով՝
Կրծիս տակին ուշիկ-ուշիկ զարթելով։

Սեր ու ջուր

Արևն այտեն
Ծիրան ցայտով,
Լուսիկ-լուսիկ ճրագեց,
Կագավ ոտեն
Վարդի հոտով,
Հուսիկ-հուսիկ կրակեց։

Ծառի քովեն

Սարի հովով,

«Զիս կսիրե՞ս» շրշնջեց.

Հոգուս խորեն,

Սիրու ձորով,

Զիս կսիրե՞ս, մրմնջեց.
Աչքի տակեն
Սրտիս ակով
Ծաղիկ-ծաղիկ ծիծաղեց,
Գոգի մարգեն
Բարակ զարկով
Գաղիկ-գաղիկ շաղ մաղեց։

Աղբեր քուրեն
Սառն աղբուրով
Տորոն-տորոն սեր փնջեց։
Հուր աչերեն
Լուռ պաչերով
Որոն-որոն ներշնչեց։

Սեր-հովիկ

Շնչե՛, հովիկ,

Դու թոթովիկ՝
Կյանքի սերը՝
Սրտի բերը՝
Պարուրելով,
Ծարուրելով՝
Ծովի ալքեն,
Ամպի ծալքեն,
Ալ ծաղկունաց
Հրո հալքեն,
Թող նա վառե՛ իմ ծոցիկին ոսկի լույս,
Հողմահարե՛ դու բոցիկին, որ իմ հույս՝
Լանջիս վրա
Հավետ եռա՛:

Վարդիկիս

Խցիկիս մոտ ջուր եմ արել մարգ ու մարգ,
Վարդիկիս հոտ հուր էր դառել բարկ ու բարկ․
Ելա անհոգ սարերի գոգ շրջելու,
Սիրու ամպեր բոլորեցին թրջելու։

Մահիճիս քով հուր եմ վառել դողունի,
Վարդիկիս հով դուռ էր ճարել գողունի․
Լանջես ի վեր սիրո շիթեր շաղելով՝
Երազ-հույսեր նվագեցին խաղալով։

Գիշեր գացավ՝ լուսին-լուսին հուսալի
Նոր օր բացավ՝ արևն լուսալի։

Մենավոր խցիկեն՝
Հուսո սարակ շավիղով
Աշխարհ մտա,
Վարդի բույրի գծիկեն՝
Հովի բարակ տավիղով՝
Քեզի գտա։

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

108 отзывов на “Կոմիտաս, բանաստեղծություններ

  1. Уведомление: Ծնունդդ շնորհավոր, Վարդապետ « Մեդիամանկավարժական բլոգ

  2. Blognews.am:

    Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն

    Нравится

  3. Уведомление: Առաջադրանքների փաթեթ (8-9-րդ դաս.-ներ) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Առաջադրանքների փաթեթ (8-9-րդ դաս.-ներ) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Առաջադրանքների փաթեթ (8-9-րդ դաս.-ներ) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Սեպտեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Լրացուցիչ փաթեթ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: «Ես կարողանում եմ» ստուգատես. հայոց լեզու; գրականություն | Գևորգյան Մանե

  9. Уведомление: Սեպտեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  10. Уведомление: Կոմիտաս, բանաստեղծություններ. | Աստղ Կիրակոսյանի բլոգ

  11. Уведомление: Աստղ Կիրակոսյանի բլոգ

  12. Уведомление: Գրականություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  13. Уведомление: 2016-2017 ուսումնական տարի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  14. Уведомление: 2016-2017 ուս. տարի — Մարգարիտ Հարությունյան

  15. Уведомление: 2016-2017 ուս. տարի — Մարգարիտ Հարությունյան

  16. Уведомление: Ուսումնական սեպտեմբեր. 9-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  17. Уведомление: Սեպտեմբեր ամսվա անելիքներ — Դասավանդողի մեդիադարակ

  18. Уведомление: Սեպտեմբեր ամսվա անելիքներ. 2016-2017 — Մարգարիտ Հարությունյան

  19. Уведомление: Սեպտեմբերի 23-հոկտեմբերի 7 2016 | MaraMkrtchyan

  20. Уведомление: Ուսումնական օրացույց — Մարգարիտ Հարությունյան

  21. Уведомление: Ուսումնական հոկտեմբեր. 9-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  22. Уведомление: Հոկտեմբեր 2016 — Դասավանդողի մեդիադարակ

  23. Уведомление: Սեպտեմբերի 22-հոկտեմբերի 7 Կոմիտասյան օրեր | Ջանիկյան Արթենի

  24. Уведомление: 1-ին ստուգում | Սաթենիկ Սահակյան

  25. Уведомление: Կոմիտասյան օրեր 22-30.09.2016 | MaraMkrtchyan

  26. Уведомление: Ուսումնական հոկտեմբեր. 9-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  27. Уведомление: Ուսումնական հոկտեմբեր — Դասավանդողի մեդիադարակ

  28. Уведомление: Նախագծեր և արդյունքներ — Մարգարիտ Հարությունյան

  29. Уведомление: Գրականանություն ՍԵՊՏԵՄԲԵՐ | ԴԱՆԻԵԼ ԲԼԵՅԱՆ

  30. Уведомление: Մայրենի – Հայկ Արշակյան

  31. Уведомление: Գրականություն ՍԵՊՏԵՄԲԵՐ | ԴԱՆԻԵԼ ԲԼԵՅԱՆ

  32. Уведомление: Գրականություն Հոկտեմբեր | ԴԱՆԻԵԼ ԲԼԵՅԱՆ

  33. Уведомление: Կոմիտաս (նախագիծ) — Դասավանդողի մեդիադարակ

  34. Уведомление: 9-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ

  35. Уведомление: 10-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ

  36. Уведомление: 11-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ

  37. Уведомление: 12-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ

  38. Уведомление: Կոմիտասյան օրեր — Միլենա Մարկոսյան

  39. Уведомление: 11-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  40. Уведомление: 12-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  41. Уведомление: 10-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  42. Уведомление: 9-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  43. Уведомление: Գրականություն- «Կոմիտասյան օրեր» նախագիծ 2 – Մելքոնյան Նարե

  44. Уведомление: Կոմիսասյան նախագիծ – Լուսինե Հակոբյան

  45. Уведомление: Գրականություն․ հեռավար ուսուցում — Սեբաստացիական մեդիադարակ

  46. Уведомление: Հեռավար ուսուցում․ գրականություն — Սեբաստացիական մեդիադարակ

  47. Уведомление: 9-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  48. Уведомление: 10-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  49. Уведомление: Կոմիտաս. Գրականություն | Լիրա Խաչատրյան

  50. Уведомление: Կոմիտաս. Գրականություն — Լևոն Սողոմոնյան

  51. Уведомление: Կոմիտասյան օրեր – Աննա Հարությունյան

  52. Уведомление: Կոմիտասյան օրեր — Լևոն Սողոմոնյան

  53. Уведомление: Կոմիտասյան օրեր — Նունե Հովհաննիսյանի Բլոգ

  54. Уведомление: Կոմիտաս — Ղազարյան Էդգար

  55. Уведомление: Կոմիտասյան օրեր կրթահամալիրում – Կառոլինա Գրիգորյան

  56. Уведомление: Կոմիտասյան Օրեր – Միշել Քոչարյան

  57. Уведомление: Նարօտ Դավթյան

  58. Уведомление: Հարցեր և առաջադրանքներ (Կոմիտաս) – Նանե Մոմչյան

  59. Уведомление: Հարցեր և առաջադրանքներ (Կոմիտաս) — Լևոն Սողոմոնյան

  60. Уведомление: Կոմիտասյան օրեր կրթահամալիրում 5-14 – Գարիկ Բարխուդարյան

  61. Уведомление: Կոմիտասյան Օրեր նախագիծ | Շարադրություն — Գոռ Կնյազյանի

  62. Уведомление: 9-րդ դասարան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  63. Уведомление: 10-րդ դասարան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  64. Уведомление: 10-րդ դասարան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  65. Уведомление: 10-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  66. Уведомление: Կոմիտաս… – Նարօտ Դավթյան

  67. Уведомление: Կոմիտասյան առաջադրանքներ – Նանե Մոմչյան

  68. Уведомление: Գրականություն. Կոմիտաս – Նարօտ Դավթյան

  69. Уведомление: Գրականություն

  70. Уведомление: Կոմիտասյան օրեր (9/22-30) – Վիկտորիա Միկաիլ

  71. Уведомление: Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն — Ֆլորա Դավթյան

  72. Уведомление: Կոմիտասի թանգարան-ինստիտուտ. ճամփորդության ուղեցույց | Մարինե Ամիրջանյան

  73. Уведомление: Կոմիտասի թանգարան-ինստիտուտ. ճամփորդության ուղեցույց – Մանկավարժության լաբորատորիա

  74. Уведомление: Գրականություն սեպտեմբերի 26-30 – Հայկ Պետրոսյան

  75. Уведомление: Կոմիտադյան օրեր։ Դասարանական աշխատանք — Անգելինա Ղազարյան

  76. Уведомление: Կոմիտաս — Название сайта

  77. Уведомление: Կոմիտասյան օրեր — Հայկ Ղազարյանի բլոգ

  78. Уведомление: Կոմիտասյան օրեր — Ավագ դպրոց, 9-7դասարան

  79. Уведомление: Կոմիտասյան օրեր — Մաքս Սինհա, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Ավագ դպրոց 9-7 դասարան

  80. Уведомление: Կոմիտասյան օրեր – Մկրտչյան Ժաննա

  81. Уведомление: Կոմիատասյան օրեր – Աբել Բաբայան

  82. Уведомление: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Ավագ դպրոց 9.7 դասարան, Ալբերտ Նալբանդյան

  83. Уведомление: կոմիտասյան օրեր — Տիգրան Միրզաի

  84. Уведомление: Կոմիտասյան օրերի ամփոփում — Կարինե Գրիգորյանի բլոգ

  85. Уведомление: Կոմիտասյան օրեր — Ադամյան Արամ

  86. Уведомление: Գրականություն 10 — Կոմիտասյան օրեր | 🎞😈Տարոն🎞🕷Անտոնյանի✏📖մոլորակ🖊📚

  87. Уведомление: Կոմիտասյան օրեր — Սեբաստացիական մեդիադարակ

  88. Уведомление: Կոմիտաս – Անի Սմբաթյան

  89. Уведомление: Կոմիտասյան օրեր — Կարապետ Նշանյան

  90. Уведомление: Կոմիտասյան օրեր — Հայկ Ղազարյանի բլոգ

  91. Уведомление: Կոմիտասյան օրեր․ նախագծի ամփոփում – Աստղ Հակոբյան

  92. Уведомление: Կոմիտասյան օրեր — Ամալյա Ազատյանի ուսումնական բլոգ

  93. Уведомление: Աիդա Ուզունյան

  94. Уведомление: 3 | Հովսեփ Հակոբյան, Միջին դպրոց, 9-2 դասարան

  95. Уведомление: Կոմիտասյան օրեր — Մաքսիմ Սահրադյան 9 — 2 դասարան

  96. Уведомление: Միրզոյան Գոռ

  97. Уведомление: Կոմիտասյան օրեր – Միքաելա Մարաշլյան

  98. Уведомление: Կոմիտասյան օրեր – Էլեն Հովհաննիսյան

  99. Уведомление: Կոմիտասյան օրեր | Արսեն Հովհաննիսյան 11 դասարան

  100. Уведомление: Կոմիտասյան օրեր/Նախագծի ամփոփում — {Սեդա Հովհաննիսյան, 11-1 դասարան}

  101. Уведомление: «Կոմիտասյան օրեր» | գրականություն – Աբել Բաբայան

  102. Уведомление: «Կոմիտասյան օրեր» | գրականություն – Աբել Բաբայան

  103. Уведомление: Կոմիտաս, բանաստեղծություններ — Նարեկ Հակոբյան

  104. Уведомление: Կոմիտասյան օրեր — Թովմասյան Մոնիկա

  105. Уведомление: Կոմիտաս օրեր — Ավագ դպրոց

  106. Уведомление: Կոմիտասյան օրեր | Գայանե Սարգսյան Ավագ դպրոց 9-2 դասարան

  107. Уведомление: Կոմիտասյան օրեր — Եվա Սահրադյան

Оставьте комментарий