-Չգիտեմ, թե ինչ է կատարվում, Հաստլիկ: Համալսարանում գործերս այնպես չեն գնում, ինչպես կուզենայի:
-Ի՞նչը նկատի ունես:
-Տարվա սկզբից առաջադիմությունս նվազում է «դանդաղորեն, բայց հաստատորեն»: Սովորաբար ես ստանում էի յոթեր, ութեր, երբեմն իններ: Բայց վերջին քննաշրջանում ամենբարձր թվանշանս վեցն է եղել: Չգիտեմ, էլ ո´չ ուժ ունեմ, ո´չ ցանկություն, չեմ կարողանում կենտրոնանալ:
-Դե, Դեմիան, պետք է հաշվի առնես, որ արդեն տարեվերջ է: Հնարավոր է քեզ հանգիստ է պետք:
-Ուզում եմ հանգստանալ, բայց մինչև տարվա վերջը դեռ երկու ամիս կա, այնպես որ ինձ չեմ կարող արձակուրդ տալ:
-Երբեմն թվում է, թե քաղաքակրթությանը հաջողվել է մեզ խելքահան անել: Քնում ենք տասներկուսից մինչև ութը, ճաշում ենք տասներկուսից մինչև մեկը, ընթրում՝ իննից մինչև տասը. . .Ստացվում է, որ մեզ ղեկավարում է ժամացույցը, այլ ոչ թե մեր ցանկությունները: Կարծում եմ՝ ինչ որ հարցերում որոշակի կարգ անհրաժեշտ է, բայց մնացած դեպքերում անհասկանալի է, թե ինչու է պետք:
-Ինչ էլ որ ասես, հիմա ինձ ոչ մի կերպ չի կարելի հանգստանալ:
-Բայց դու պնդում ես, որ քո առաջադիմությունը ընկնում է:
— Պետք է, որ մի ուրշ ելք լինի:
Կար-չկար մի փայտահատ, ով ընդունվեց աշխատելու փայտամթերման աշխատանքներում: Աշխատանքի պայմանները լավն էին, աշխատավարձ նույնպես, այնպես որ նա որոշեց երեսը չսևացնել:
Առաջին օրը եկավ բրգադիրի մոտ, ով նրան տվեց կացին և հողաբաժին առանձնացրեց:
Խանդավառված փայտահատը անցավ գործի:
Այդ օրը նա տասնութ ծառ տապալեց:
-Շնորհավորում եմ, -նրան ասաց բրիգադիրը,- այդպես շարունակիր:
Բրիգադիրի գովեստից ոգևորված փայտահատը որոշեց մյուս օրն ավելի լավ աշխատել, դրա համար էլ երեկոյան շուտ պառկեց քնելու:
Առավոտյան առաջինն արթնացավ ու գնաց անտառ:
Չնայած բոլոր ջանքերին, նա տասնհինգ ծառ տապալեց:
«Հավանաբար հոգնել եմ» մտածեց փայտահատը և արևի մայր մտնելուն պես պառկեց քնելու:
Արևի առաջին ճառագայթների հետ նա վեր կացավ, լի վճռականությամբ, որ այդ օրը գերազանցելու է իր ռեկորդը՝ տասնութ ծառը: Բայց այդ օրը կեսն էլ չարեց:
Մյուս օրը նա յոթ ծառ կտրեց, հաջորդ օրը՝ հինգ, հետո ամբողջ երեկոն ծախսեց մի ծառի վրա:
Անհանգստանալով, թե ինչ կասի բրիգադիրը, նա պատմեց ամեն ինչ, միաժամանակ երդվելով, որ աշխատել է անբողջ թափով:
Բրիգադիրը հարցրեց.
-Ե՞րբ ես վերջին անգամ կացինդ սրել:
-Կացինը սրե՞լ: Դրա համար ես ժամանակ չունեի, շատ զբաղված էի ծառ կտրելով:
—Ի՞նչ օգուտ, Դեմիան գործը սկսել մեծ ջանքեր կիրառելով, որոնք շուտով անօգուտ կդառնան: Երբ ես շատ եմ լարվում, ինձ միշտ ժամանակը չի հերիքում ուժերս վերականգնելու:
Հանգստանալը, աշխատանքի տեսակը փոխելը, ուրիշ բանով զբաղվելը՝ հաճախ սրանք մեր աշխատանքային գործիքները սրելն է: Իսկ շարունակել ինչ որ բան անել ուժի միջոցով, հակառակը, անպտուղ փորձ է կամքի լարումով փոխհատուցել կյանքի ինչ որ պահին մարդու չարածը:
- Follow Հայկական կակաչ (Papaver Armeniacum) on WordPress.com
Ընդհանուր այցելություններ
- 1 399 637 այցելու
Նունե Մովսիսյան
Բարև, բարեկամ: Ծանոթանա՞նք, իմ անունը Նունե է: Ուրախ կլինեմ, եթե «Հայկական կակաչ» կայքը Ձեզ որևէ բանով օգտակար լինի: Միայն թե խնդրում եմ՝ նյութերը սոցցանցեր և այլ կայքեր տեղափոխելիս «Հայկական կակաչի» հղումը պահել և մեկնաբանությունները գրել հայատառ: © Շնորհակալություն:
Բաժիններ
Ամենաշատ ընթերցվել են
Բանալի բառեր
- Աստված
- Արտ. գրակ.
- Արևմտահայ գրակ.
- Բակունց
- Զատիկ
- Էնթոնի դե Մելլո
- Էրգիր
- Էքզյուպերի
- Թագոր
- Թումանյան
- Իմոնք
- Լեոնիդ Ենգիբարով
- Խորխե Բուկայ
- Կոելո
- Կոմիտաս
- Համբարձում
- Հեմինգուեյ
- Հենրի Նուվեն
- Հրանտ Մաթևոսյան
- Նիլ Դոնալդ Ուոլշ
- Շալվա Ամոնաշվիլի
- Չարենց
- Ս. Ծնունդ
- Սարոյան
- Սեբաստացի
- Սրբոց տոներ
- Վարդավառ
- Տերյան
- Օշո
- Ֆոստեր
- ամանոր
- առակ
- արվեստ
- գրաբար
- հայ գրակ.
- հայկական
- հոգեբանություն
- հոգևոր
- ճապոնական
- մանկավարժություն
- մեդիափաթեթ
- մշակույթ
- նամականի
- փիլիսոփայություն
Բլոգի հաշվիչ
(function (d, w, c) { (w[c] = w[c] || []).push(function() { try { w.yaCounter18347740 = new Ya.Metrika({id:18347740, webvisor:true, clickmap:true, trackLinks:true, accurateTrackBounce:true}); } catch(e) { } }); var n = d.getElementsByTagName("script")[0], s = d.createElement("script"), f = function () { n.parentNode.insertBefore(s, n); }; s.type = "text/javascript"; s.async = true; s.src = (d.location.protocol == "https:" ? "https:" : "http:") + "//mc.yandex.ru/metrika/watch.js"; if (w.opera == "[object Opera]") { d.addEventListener("DOMContentLoaded", f); } else { f(); } })(document, window, "yandex_metrika_callbacks");
Այստեղ ասվում է թե առանձ հանգստի գործդ չես կարող վեռջացնել: Այստեղ փայտահատը աշխատում էր առանց հանգստի ու մոռացել էր կացինը սրել:
НравитсяНравится
ինձ թվում է որ փայտահատը անուշադիր էր, այդ պատճառով էլ նա ամեն օր ավելի քիչ էր կտրում:
НравитсяНравится
Уведомление: Խորխե Բուկայ, «Ցանկանում եմ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Խորխե Բուկայ, «Մտադրության ուժի մասին» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Տվեք ձեզ ազատություն լինելու… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Խորխե Բուկայ «Տվեք ձեզ ազատություն լինելու…» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ամառային ճամբարի բացօթյա ընթերցողական նախագիծ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Ամառային ճամբարի ընթերցողական նախագիծ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Խորխե Բուկայ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Ժամանակակից արգենտինական գրականություն. Խորխե Բուկայ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Մտադրության ուժի մասին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հեռավար առցանց ուսուցում մարտի 30 — ապրիլի 14 – Նունե Գրիգորյան