Խորխե Բուկայ, «Ուզում եմ պատմել…»

Էլի մի հատված Խորխե Բուկայի «Ուզում եմ պատմել…» գրքից

-Ես ափերից դուրս եմ գալիս:
-Քեզ ի՞նչ է պատահել:
-Ինքդ դատիր. այստեղից պետք է գնամ համակուրսեցուս մոտ, պետք է նրան դասախոսությունների համառոտագրումները տանեմ, որոնք նրան շատ պետք են. . . իսկ նա այնքան հեռու է ապրում:
-Լսիր, Դեմիան. . .
-Այո, գիտեմ,-ընդհատեցի նրան,-ուզում ես ինձ ասել, որ ոչինչ էլ «պարտք» չեմ, որ դա անում եմ սեփական ցանկությամբ, որ դա իմ ընտրությունն է և այլն. . . ամեն ինչ գիտեմ:
-Հասկանալի է, որ քո ընտրությունն է:
-Այո, իմ ընտրությունն է: Բայց ես ինձ պարտական եմ զգում:
-Շատ լավ: Չեմ կասկածում, որ քեզ պարտական ես զգում և հասկանում եմ՝ ինչու: Բայց կասկածում եմ, որ գիտես, թե ինչու ես քեզ պարտական զգում:
-Գիտեմ, թե ինչու եմ ինձ պարտական զգում. Խուանը հրաշալի տղա է, և, եթե ինձ ինչ որ բան պետք է, նա միշտ օգնության է հասնում: Կարծում եմ, որ չեմ կարող նրան մերժել:
-Գիտես, կարողը կարող ես: Բայց հարցն այն է. . .
-. . . որ ինձ հուզում է, թե ինչ կմտածի իմ մասին Խուանը:
-Չէ, ավելի վատ: Քեզ հուզում է, թե ինչ կմտածես դու քո մասին:
-Ե՞ս: Ես կմտածեի, որ ամոթ է:
-Կապ չունի, թե դու ինչ կզգաս, կամ չես զգա՝ չուզենալով տանել համոռատագրումները. Միթե՞ արդեն ամոթ չես զգում, որ ալարում ես:
-Կարծում եմ, այո:
-Հասկանում ես, հենց այստեղ է մեղքի զգացողության հարցը: Մարդկությունը տառապում և իր կյանքը թունավորում է, քանի որ օրվա ընթացքում տասներկու ժամ իրեն մեղավոր է զգում սեփական գոյության համար. . . իսկ մնացած տասներկու ժամը թունավորում է մոտիկների կյանքը՝ հրահանգելով, թե նրանք ինչ են պարտավոր անել:
-Ահա, թե ինչ: Արդեն ոչինչ չեմ հասկանում:
-Լսիր, Դեմիան, կլիներ հիանալի, եթե համառոտագրերը տանեիր ընկերոջդ, կատարյալ, եթե դա անեիր հաճույքով, հասկանալի, եթե տանեիր առանց որևէ զգացմունքի, բայց այսպիսի վատ տրամադրությա՞մբ: Չեմ կարծում, որ Խուանը կարող է հանձնել քննությունը՝ պարապելով այդ համառոտագրերով:
-Դա էստեղ ի՞նչ կապ ունի:
-Բանի տեղ մի դիր, կատակ էր: Մտացեցի բախտը «չբերելու» մասին, ինպես դուք եք ասում:
-Չեմ հասկանում՝ ինչ զզվելին ես: Ասացի, որ կտանեմ համառոտագրերը:
-Այո, զզվելի եմ, բայց նրա համար, որ հասկանաս, թե ինչպես ես հայտնվում այդպիսի վիճակներում: Մի հեքիաթ պատմեմ:

Մի անգամ, իր իմաստությամբ հայտնի մահարաջայի հարյուրամյակն էր լրանում: Բոլորը ուրախ էին այդ առիթով, քանի որ շատ էին սիրում իրենց տիրակալին: Այդ օրվա երեկոյան մեծ տոնախմբություն էր նախատեսված, որին հրավիրված էին թագավորության և ուրիշ երկրների ազդեցիկ մարդիկ:
Այդ օրը հասավ, և այն դահլիճի դռների մոտ, որտեղ մահաջարան պետք է հյուրերին ընդուներ, նվերների հսկա սար էր գոյացել:
Ընթրիքի ժամանակ մահաջարան խնդրեց իր ծառաներին նվերները երկու մասի բաժանել՝ կախված այն բանից՝  նվեր բերողի անունը հայտնի, թե ոչ:
Երբ բերեցին աղանդները, տիրակալը հրամայեց ներս բերել երկու կույտերը: 

Մի կույտում հարյուրավոր և թանկ նվերներ էին, իսկմյուսում՝ ավելի փոքրում, մի տասնայակի չափ:
Մահաջարան սկսեց բացել առաջին կույտի նվերները և գահի մոտ հրավիրել նվիրողին: Յուրաքանչյուրին նա ասում էր. «Շնորհակալ եմ քեզ նվերի համար, այն վերադարձնում եմ և մենք իրար պարտք չենք»: Եվ նա վերադարձնում էր նվերը, ինչ էլ որ այն լիներ:
Երբ նա վերջացրեց առաջին կույտը, մոտեցավ երկրորդին ու ասաց. «Այս նվերները ես կընդունեմ, քանի որ սրանց ուղարկողները հայտնի չեն, և ինձ ոչ մի բանի չեն պարտավորեցնում, իսկ իմ տարիքում պարտքեր կուտակել արդեն չարժե»:
Ամեն անգամ, Դեմիան, երբ նվեր ես ստանում, այն կարող է պարտքի վերածվել, կախված նվիրողի կամ քո տրամադրվածությունից: Եթե միշտ է այդպես լինելու, ավելի լավ է ընդհանրապես նվեր չստանաս:
Բայց, եթե կարող ես նվիրել, առանց որևէ պատասխանի սպասելու, և նվեր ստանալ, առանց քեզ պարտական զգալու, ապա կարող ես նվիրել կամ ոչ, կարող ես նվերներ ստանալ կամ ոչ, բայց երբեք քեզ պարտական չես զգա: Եվ ամենակարևորը, ոչ ոք չի կարող քեզ պարտք վերադարձնել, քանի որ ոչ մեկը երբեք քեզ պարտական չի լինի:
Խորխեի խոսքերից հետո վատ տրամադրությունս անցավ: Հասկացա, որ պարտավոր չեմ համառատոգրերը տանել ընկերոջս: Հասկացա, որ Խուանը ինձ օգնել է՝ առանց պատասխանի սպասելու: Դեռ ավելին, եթե նա այդ արել է որևէ պատասխան ակնկալելով, նա ցածր մարդ է, ով արժանի չէ իմ օգնությանը: Այսպիսով, ես ոչինչ պարտական չէի և կարող էի անել այն, ինչ ցանկանայի: Ես հրաժեշտ տվեցի Խորխեին և համառոտագրերը տարա Խուանին: 

Թարգմանությունը` Գևորգ Հակոբյանի

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

4 комментария на «Խորխե Բուկայ, «Ուզում եմ պատմել…»»

  1. Уведомление: Խորխե Բուկայ, «Ցանկանում եմ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Խորխե Բուկայ, «Մտադրության ուժի մասին» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Տվեք ձեզ ազատություն լինելու… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Խորխե Բուկայ «Տվեք ձեզ ազատություն լինելու…» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s