Հիսունական թվականների կեսերն էին: ԽՄԿԿ 20-րդ համագումարից հետո սկսվել էր անհատի պաշտամունքի սուր քննադատությունը և ստալինլան բռնապետության զոհերի ռեաբիլիտացիան: Եղիշե Չարենցի բարի անունը, որ անողոք ժամանակաշրջանն անգամ անզոր եղավ ստվերել, արդեն վերադաոնում էր ժողովրդին, որպեսզի նրա հետ ապրեր իր անմահությունը:
Կենտկոմում կազմվում էր նրա ժողովածուն: Հանրապետությունը պատրաստվում էր նշելու իր մեծ զավակի 60-ամյակը: ժողովածուն կազմելիս աոաջացավ նրբին մի հարց: Ինչպես վարվել Եղիշե Չարենցի «էլեգիա գրված Վենետիկում» պոեմի հետ, ուր հեղինակը քննադատում էր Ավետիք Իսահակյանին, նրա հին և, այսպես կոչված, մանր-բուրժուական հայացքները: Որոշվեց ձեռնպահ մնալ այս գործից, որպեսզի ցավ չպատճառվեր 80-ամյա մեր դասականին:
Այս լուրը հասել էր Ավ. Իսահակյանին, որի վերաբերմունքը պոեմը ժողովածուից հանելու մասին բավական բուռն եղավ: Մի օր Կենտկոմի աշխատողներս լսեցինք, որ Վարպետը դուրս է եկել գրողների միությունից ե գալիս է Կենտկոմ: Լուրը արագ հասավ Կենտկոմի աոաջին քարտուղար Սուրեն Թովմասյանին, որը բանաստեղծին դիմավորեց հիմնարկի շքամուտքի առջև և ուղեկցեց դեպի իր ընդունարանը: Հանդիպումը բանաստեղծի հետ տևեց մեկ ժամ, որից հետո Ավ. Իսահակյանին մեքենան տարավ գրողների տուն, իսկ մեզ` մշակույթի բաժնի աշխատողներիս, հրավիրեցին աոաջին քարտուղարի մոտ:
— Մեծ մարդ է Վարպետը,— խոսեց Սուրեն Թովմասյանը,— նա խոր վիրավորանք է ապրում, որ Չարենցի ժողովածուից հանվել է «էլեգիա գրված Վենետիկում» ստեղծագործությունը: Նա ասաց, որ միանգամայն ճիշտ է Չարենցը իր գնահատականներում. «Եթե չարենցյան ժողովածուից այդ գործը հանվի, դուք ինձ՝ ութսունամյա ծերուկիս, բարոյական մեծ հարված հասցրած կլինեք, խնդրում եմ «էլեգիան…» վերադարձրեք ժողովածու»:
Ես կարծում եմ,— այնուհետև ասաց Սուրեն Թովմապանը,— մենք իրավունք չունենք նեղացնելու Վարպետին և հարկավոր է անհապաղ վերականգնել «էլեգիան…»:
Մկրտիչ Սարգսյանի հուշերից
Աղբյուր` http://vahagnakanch.files.wordpress.com/2011/04/agama-yerkidapaner.pdf
Չարենցի նվերը
Արեւելյան մշակույթով Եղիշե Չարենցի եւ Ավետիք Իսահակյանի հրապուրված լինելու մասին է վկայում Չարենցի նվերն ավագ ընկերոջը:
Չարենցի դեմ սկսված հալածանքներից ու կալանքներից հետո երկու մեծ հայ գերողները չեն դադարել հանդիպել: Չարենցը կյանքի վերջին ամիսների տնային կալանքի տակ էր, իսկ Ավետիք Իսահակյանն ու նրա ընտանիքի անդամները փորձում էին կապը պահել: Իսահակյանի հարսը՝ դերասանուհի Բելլա Իսահակյանը, ձերբակալությունից առաջ գնում է Չարենցին տեսակցության, հանդիպման ավարտին Չարենցը նրան խնդրում է մի փոքր սպասել: Նա հայացքը գցում է իր սեղանին եղած արձանիկներին, վերցնում Չինական օճառաքարե արձանիկն ու մեխով դրա տակ փորագրում. «Սիրելի Ավետիքին, Չարենց , 24 / VI 1937 թ.»:
Սա համարվում է Չարենցի հրաժեշտի նվերն Իսահակյանին:
Աղբյուրը՝ mediamax.am
Եղիշե Չարենցի վերջին բանաստեղծությունը
Միակը ժամանակակիցներից, որ չվախեցավ Չարենցի հետ հանդիպումներից, բանաստեղծ Ավետիք Իսահակյանն էր, ով Հայաստան գալուց անմիջապես հետո, 1936թ. դեկտեմբերին, մշտապես հանդիպում էր Չարենցի հետ, մինչև նրա ձերբակալությունը: Իսահակյանը և Չարենցը սերտ բարեկամությունը հաստատվել է 1924թ.: Երբ Իսահակյանը որպես քաղաքական վտարանդի, 1920թ.-ից մշտապես ապրում էր Վենետիկում, իսկ երիտասարդ, բայց արդեն հայտնի բանաստեղծ Չարենցը, անկեղծորեն հրապուրված հոկտեմբերյան գաղափարներով, կյանքում առաջին անգամ ստեղծագործական գործուղման էր ուղարկվել Եվրոպայի մշակութային կենտրոններ: Եվ առաջին հերթին նա մեկնեց Վենետիկ, ուր ապրում էր Իսահակյանը:
Իսահակյանը ծանր էր տանում Չարենցի ձերբակալությունը: Այն տան պատշգամբից, որտեղ նա ապրում էր այն տարիներին, երևում էր Չարենցի տան տանիքը: Տների արանքում աղմկում էր հին այգին, ուր մինչև ուշ գիշեր Իսահակյանը շրջում էր Չարենցի հետ` նրա տնային կալանքի ժամանակ: Նրանց անպայման ուղեկցում էր Իսահակյանի սիրելի շունը` «Ջեկի» անունով սետերը:
Տարիներ անց, երբ պատերազմն ավարտվեց և շատ բան այլ լույսով էր երևում, Իսահակյանը բացեց 1937թ. հոկտեմբերին Իզաբելայի վերջին այցելության գաղտնիքը:
Պարզվում է, երբ Իզաբելան բանտում ստացել է Չարենցի սպիտակեղենը` լվանալու համար, պահնորդներից մեկը ծածուկ նրան է փոխանցել Չարենցի նամակը: Այն նախատեսված էր Իսահակյանի համար և գրված էր մատիտով, սպիտակ թաշկինակի վրա: Այդ նամակն էր բերել Իզաբելան: Իսահակյանն այն պահում էր որպես ամենաթանկ մասունք` երբեմն այն հանելով և ցույց տալով ամենահուսալի մարդկանց: Այդ թաշկինակն այսօր էլ պահվում է Իսահակյան ընտանիքի ձեռագրերի հավաքածուում, բայց թաշկինակի գլխավոր արժեքն այն է, որ նրա վրա գրված է Չարենցի վերջին բանաստեղծությունը: Եվ այն նվիրված է Ավետիք Իսահակյանին: Չարենցը գրում է. «Սիրելի Ավետիք, ներքևում երգում էին քո երգը, սիրտս լցվեց, և ես գրեցի հետևյալ ստիխը. ընդունիր իբրև ձոն և ողջույն»:
Որքան գնում – այնքան խոնարհ,
Այնքան անհուն և այնքան ջերմ
Ես խոնարհում եմ քո առջև
Ե´վ սեր, և´ սիրտ, և´ քնար:
Արդեն ցնորք է անհնար`
Ունենալ երգ այնքան նայիվ,
Որ հմայե երեխային
Եվ ծերունու սրտում մնա:
Սիրտդ կարող է վեհանալ,
Որ անսալով նրա սրտին`
Երգ ես տվել ժողովրդին,
Որ իր երգով անմահանա:
Ա~խ, կուզեի ես ունենալ
Գոնե մի երգ այնքան ջերմին,
Որ գրեի խուղիս որմին –
Եվ նա հավետ այնտեղ մնար:
Եվ սերունդենր այսպես գային,
Եվ կարդային խուղիս որմին
Սրտիս միակ երգը ջերմին,-
Եվ երգս այդ ես քեզ տայի:
1937.27.IX. բանտ, գիշեր
Բանաստեղծությանը հաջորդում էր բանաստեղծի հետևյալ վերջին խոստովանությունը. «Այս է, սիրելի Ավետիք: Ոգով պայծառ եմ և առույգ, ընտանիքիս հոգսն է միայն ինձ հոգեպես ընկճում և հոշոտում: Այդ էլ թողնում եմ ալլահին և հայ ժողովրդին: 1937.6.X. բանտ»:
Уведомление: Հոկտեմբերի 30-ին ծնվել է Ավ. Իսահակյանը « Մեդիամանկավարժական բլոգ
Уведомление: «Ավետիք Իսահակյան» մեդիափաթեթ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ավ. Իսահակյան, «Ես ձեզ ասում եմ` կըգա Ոգու սով…» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հոկտեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ավ. Իսահակյան, բանաստեղծություններ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ավ. Իսահակյան «Հիշատակարան» (հատվածներ) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Նոյեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ավետիք Իսահակյան և Եղիշե Չարենց | Հուրի Իսկանյան
Уведомление: Մեր Վարպետը՝ Ավետիք Իսահակյան | Մերի Երանոսյան
Уведомление: Գրականություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ուսումնական հոկտեմբեր — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Ուսումնական նոյեմբեր — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Գրականություն․ հեռավար ուսուցում — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Հեռավար ուսուցում․ գրականություն — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Ավ. Իսահակյան, բանաստեղծություններ — Հայկ Ավագյանի 7-3 ուսումնական բլոգ