Երկար-բարակ մտածելուց, գցել, բռնելուց հետո որոշեցի կրթահամալիրի տոնի առթիվ ինքս ինձ նվեր անել դոմեյնի տեսքով, այսինքն` ունենալ կայքի սեփական հասցե, այն է` movsisyannune.com:
Առայժմ ուսումնասիրում եմ դոմեյն կոչվածի հնարավորությունները: Հասցրել եմ պարզել, որ սա վճարովի ծառայությունների մի մասը հասանելի է դարձրել, մնացածի մասին` հետո:
Հուսով եմ` իմ նոր վիրտուալ տարածքը ձեզ դուր կգա: Անկեղծ լինեմ ու ասեմ, որ ինձ համար այն առայժմ մի փոքր անսովոր է:
Եվ վերջում` իմ խորհուրդը ինձ
Վիրտուալ տարածքներ գրավելը, ինչ խոսք, օգտակար զբաղմունք է, բայց խոսք տուր, որ դա երբեք չես անի քո հոգևոր տարածքները գրավելու հաշվին:
Уведомление: Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2016 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)