Անվերնագիր…առայժմ

rek

Թռչելը թթու թան չի, ամեն մարդու բան չի

Վերնագիրը` Էլեն Հովհաննիսյանի, 7.2 դաս.

Առաջադրանք

 1. Հորինիր ծիծաղաշարժ պատմություն լուսանկարում պատկերվածի մասին:

2. Վերնագրիր ինչպես պատմությունդ, այնպես էլ լուսանկարը:

3. Աշխատանքդ տեղադրիր նյութի քոմենտ բաժնում:

Ամենասրամիտ պատմությունը և ամենադիպուկ վերնագիրը խոստանում եմ տեղադրել իմ բլոգում, բնականաբար, ձեր հեղիանակային իրավունքները պահելով:

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիակրթություն. Добавьте в закладки постоянную ссылку.

23 комментария на «Անվերնագիր…առայժմ»

  1. Harut Galustyan:

    ՄԻ օր տղաներով գրազ եկանք, որ մեզանից մեկը այնպիսի բան պետք է անի, որ բոլորին ծիծաղեցնի: Հայկը ասաց, որ կթռցնի իր տատիկի կիսաշրջազգեստը, բլուզն ու գլխարկը, պապիկի էլ ճտքավոր կոշիկներն ու ձեռնոցները: Երբ հագավ այդ ամենը, նմանվեց հեքիաթների պառավ ջադուին: Խմեց պապի քաշած օղին և հարևանի բակից էլ թռցրեց ցախավելն ու տատիկի օժիտը հին թեյնիկը: Սկսեց պտտվել, ձայներ հանել, ցախավելը ձեռքին մեր ետևից վազվզել, հետո գրազ եկավ, որ ինքն ու կատուն ցախավելի վրա նստած կբարձրանան ծառի կատարը՝ արագիլների հետ նախաճաշելու: Թեյնիկը լցրեց եռման ջրով և կախեց ցախավելի ծայրից: Բարձրանալիս այն պոկվեց և ընկավ ցած: Այդ պահին հայտնվեց ավտոտեսուչը և տուգանեց նրան՝ ցախավելը խմած քշելու համար: Հայկը չուզեց իջնել, որոշեց վեր բարձրանալ, ավտոտեսուչն էլ նրա ետևից:Բայց Հայկի ոտքը սայթաքեց, և նա ու կատուն ընկան միլիցիոների գլխին: Երկուսով թրմփացին և հայտնվեցին ցեխաջրում: Զայրացած միլիցիոները տուգանեց Հայկին: Իսկ մենք ընկերներով մի լավ ծիծաղեցինք Հայկի և միլիցիոների վրա: Դրանից հետո էլ Հայկը գրազ չեկավ:

  2. Աջը ձախից չտարբերող Բաբա Եգան

    Կար-չկար մի Բաբա Եգա կար: Էս Բաբա Եգան աջը ձախից չէր տարբերում
    //Վեռնագրից պարզ էր//: Ինչ էի ասում հ~ա… Ուրեմն մի օր ես Պառավ ջ…, վա~յ չե Բաբա ջադուն վ~այ, Բաբա Եգան գնում է ման գալու //Դե իհարկե առանց իրա ավելի էլ ո~ւր//: Գնում է, վայ ներողություն թռչում է իր եղբոր մոտ//Բացի նրանից ,որ աջը ձախից չի տարբերում գումարած գույներն ու մարդկանց էլ է խառնում//:Գնում է, վա~յ խառնեցի թռչում է և դեմ դիմաց հպվում է ծառին //ով, որ չհասկացավ մեր լեզվով ասեմ հագնում է ծառին//: Լավ է նա անմահ է թե չէ…
    Թռչում մտնում է եղբոր տուն ասում է.
    -Բարև քույրիկ ջան,-ասում է եղբորը:
    Եղբայրն էլ, որ հոգնել էր այդ ամենից ասում է // գնա//:Մեր Պառավ ջա…. էլի խառնեցի, մեր Բաբա Եգան գնում է այսինքն թռչում է իր տուն և էլի ճանապարհին հաքնում է ծառին: Հասնում է տուն թե չե մտածում է//Ես տեղ էի գնացել//: Պարզվում է, որ նա հիշողության հետ էլ խնդիր ունի:

  3. Անժուր Մերի:

    կույր կախարդը
    Շատ տարիներ առաջ երբ բացի ծառերից, մեկ անտեսանելի սյունից և մի կախարդից ոչմեկ չէր ապրում, ամեն ինչ անտեսալելի էր, բացի կախարդից: Եվ ամեն անգամ կախարդը այտեղից անցնելուց ծեխվում էր սյունին, իսկ հետո մեկ ամբողջ անտառ ծառեր էին նրան սպասում: Այդպես մի քանի դար շարունակ և մի օր կախարդը որոշեց, որ կոտք է գնա այդ երկրից և որպեսզի հայտնի դառնա նա որոշեց երկիրը ջրով պատել: Նա իր ցախավելի պոչով փորեց այնքան, որ գետնի տակից ջուր դուրս եկավ: Նա հասավ իր ուզածին և դարձավ հայտնի, և իր արածի համար նրա մասին շատ են պատմում հոքրաթներում: Եվ ասում են, թե նրա հայտնագործությունը անվանում են խաղաղ օվկիանոս:

  4. Մի փայտե մարդուկ է լինում: Նա շատ է սիրում ուտել: Բայց նա մի խնդիր ուներ: Նա ամեն բառ ասելիս ,բառի սկզբում ավելացնում էր չ տառը: Երբ նա սոված էր իր մորը ասում էր.
    -Մայրիկ, ես չսոված եմ:
    -Եվ մայրիկը առանց իրեն ուտում է ,որովհետև կարծում է որ նա սոված չէ:
    Երբ նա գնում էր դպրոց նա իր դասատուին ասում էր որ դասերը չէ արել և իր շատ ջղայն դասատուն նրան շպրտեց պատի դռնից դուրս: Նա գնաց տուն և սկսեց կարդալ ընկեր Փանչունիի գիրը և միտք ծագեց որ եթե գրի իր ուզածը իր մոր համար իր ուզածը կստանա:

  5. lilit eghyan 7-2:

    1.մի օր մի կախարդ ուզում էր երկնքում ճախրել:Նա մի կախարդական ավել ուներ:Նա նստեց կախարդական ավելի վրա և սլացավ դեպի երկինք:սակայն մոռացել էր, որ երբ նա ցերեկը տանից դուրս է գալիս քարանում է:շուտով նա քարացավ:Երբ գիշեր եկավ
    նա շարունակեց իր ճանապարհը դեպի երկինք:Երկնքում նա ճախրեց և լուսաբացին գնաց տուն:

    2.Անհաջող թրիչք:

  6. jora10:

    Հառբած պառավը
    Երկու օր//մի օր էս պառավը գնում է հանգստանալու//է լողալու//փու որսի հիշեցի:Երբ հասնում է անտառատեղի//վա՜յ գազանանոց ասում է կենդանիների արքային// է տնորենին.
    -Եկել եմ մի կենդանի տփեմ//է հա է խբեմ ես տնորենն էլ ասում է.
    -Խբում չի//վա՜յ հա;
    Խփումէ թե չէ//է՜ խբում է,թե չէ ընկնում է գնացքի մեջ:
    Գնացքի մեջ քարքարոտում է//վա՜յ քարուքանդ է անում,որպեսզի գտնի իր տաջիկին//է դեղնած կապիկին:
    Մետրոն կանգնում է բոլորն իջնում են,երբ դուրս է գալիս հարբած,որսորդ,քարուքանդ անող պառավը հայտնվում է Ընկեր Փանջունի գրքի մեջ և նա այնքան ճլտուզ էր//է՜ փոքր էր որոշեց շրջագայել և այդպես վերադարցավ տուն,և դառցավ հին հառբած պառավը վեռնագրի:

  7. Լինում է,չի լինում մի գյուղացի է լինում:Իր դաշտում նա ունենում է մի խրտվիլակ:Ամեն անգամ,երբ գնում էր դաշտ աշխատելու սկսում էր խոսել խրտվիլակի հետ և նրա հետ միասին նստում է և միասին հաց են ուտում:Ուտելու ժամանակ նա խրտվիլակին նաև գինի էր հյուրասիրում:Մի օր, երբ եկավ դաշտ աշխատելու տեսավ,որ խրտվիլակը վերցրել է ցախավել և ուզում է գնալ քաղաք զբոսնելու:Գյուղացին շատ զարմացավ,երբ իմացավ,որ խրտվիլակը ուզում է գնալ դիսկոտեկ պարելու,որովհետև իրեն ագռավները հրավիրել էին<>:Նա գյուղացուն մնաս բարով ասեց,նստեց իր <>և սլացավ դեպի քաղաք:Քաղաքում նրան հանդիպեց պարոն ագռավը և նրան տարավ դիսկոտեկ:Մի լավ պարել,ուրախանալուց մի հսկայական տակառով գինի խմելուց հետո <>դուրս եկավ դիսկոտեկից և որոշեց,որ վե՜րջ այլևս երբեք դաշտում չի կանգնելու,որովհետև քաղաքը շատ հրաշք տեղ է,այստեղ ապրելը հետաքրքիր է:Նա այնքան էր խմել, որ ոտքի վրա չէր կարողանում կանգնել,նստեց իր <> և պետք էր թռնել,բայց թռիչքը ձախողվեց,ալե-հոպ միանգամից հանդիպեց երկաթե ձողին:Մոտ հինգ ժամ գլխացավով պառկելուց հետո,նա նստեց իր ցախավելը և գնաց անհայտ ուղությամբ ԱՌԱՅԺՄ:

  8. Grigor 7.2:

    Ռեպիստ պառավ
    Մի պառավ որոշում է նստել իր ձին է՜ մոտոցիկլը և գնալ լողավազան Է՜ Հայաստան:Հենց վոր ճանապարհ է ընկնում գնում գնում գնում է հանդիպում է մի ծառի է՜ բախվում է մի ծառի,մի անգամ ասել եմ է՜ հազար անգամ ասել ենք կամանց քշեք է՜ կամանց վարեք: ԵՎ տանում են նրան հիվանդանոց ձին էլ հետը է՜ մոտոցիկլետը հետը: Մոտոցիկլետը վեր է կալում է՜ վերցնում է իր մոտոցիկլետը և գնում ռեպ հորինելու: Նա դառնում է ռեպիստ պառավ նրա երգերը լսում են բոլոր աշխարհը: Նրան ճանանչում են որպես ռեպիստ պառավ

  9. Էլեն Հովհաննիսյան:

    Թռչելը թթու թան չէ, ամեն մարդու բան չէ

    Կար չկար մի կախարդ կար:Ցախավելով թռչելու, թռչկոտելու համար խելքն իրենը չէր:Առավոտից իրիկուն թռչում էր, հա թռչում, թռչկոտում էր, հա թռչկոտում:Նրան ճանաչում էին որպես Թռչմռչիկ կախարդ:Նա ցախավելի մի մեծ հավաքածու ուներ:Օրեցօր, է~ ամեն օր մեկով թռչում էր:Ի՞նչ էի ասում, հա~, հիշեցի ,Թռչմռչ կախարդին այդքան էլ չէին սիրում, քանի որ ինչ-որ վատ բան պարտադիր պիտի աներ, թէ չէ սիրտը կտրաքեր:Նրա համար անընդհատ թակարդ էին լարում, եթե թակարդ չլարեին,ապա այս անգամ նրանց սիրտը կտրաքեր:
    Է~հ,ինչ ձեր գլուխը տանեմ, էս Թռչմռչիկի քույրը` Մռչթռչիկը ,ճիշտ Թռչմռչիկի հակապատկերն էր:Թռչմռչիկը միշտ դուրս էր գալիս թակարդից, իսկ Մrչթռչիկը միշտ միամտորեն,կամ, ի՞նչ միամտորեն, հիմարաբար թակարդն էր ընկնում:Մի օր էլ նրանք գնացին հերթական զբոսանքի, թե՞ որսի ,չէ , հաստատ զբոսանքի : Թռչմռչիկը նկատեց,որ այստեղ ինչ-որ բան այն չէ: Դե, ինչպես միշտ հիմարիկ Մռչթռչիկը չէր նկատել: Մեկ էլ Մռչթռչիկը իր ճռճռան ցախավելով թռավ դեպի սյունը :Թե ի՞նչ էր խելքին փչել:
    Իսկ էս Թռչմռչիկը չհասցրեց անգամ զգուշացնել.
    «Այ քեզ հիմար»-մտածես նա:

  10. Հարբած վհուկները

    Մի օր կախարդ վհուկները հավաքվում են նշելու իրենց համերաշխությունր: Նրանք այնքան են խմում,որ որոշում են մրցույթ կազմակերպել,թե ով ավելի արագ կթռնի իր ցախավելով: Կախարդներից ամենահարբածը չհասկանալով,թե ինչ արագությամբ է գնում`դոփում է մոտակա սյանը ու ջարդում գլուխը:

  11. Մոլորված Ջեկը
    Լինում է չի լինում,մի մարդ է լինում,անունը Ջեկ: Էս մարդը շատ է սիրում դիտել արկածաին կինոներ: Ինչ դժվար և անհնար իրադարձություններ որ կատարվում էր կինոներում նա փորձում էր այդ իրադարձությունները իրականեցնել: Մի օր տուն էր այրում և դրա համար բանտ էր նետվում: Բանտից դուրս գալուց հետո գնում մի նոր կինո եր նայում և նորից մի ապուշություն էր անում:
    Այս անգամ Ջեկը կինոյում,մի կախարդ է տեսնում,որը ցախ ավելի վրա նստելով թռչում էր: Ջեկը նույնպես ցանկանում եր կատարել դա:Նա վերցնում է մի ցախ ավել,ավելը դնում է իր ոտքերի արանքն ու սկսում է վազել,հույս ունենալով որ կկարողանա թռչել:Վազում է վազում մեկ էլ շեղվում է և վազելով մտնում է հարևանի բակը ու փչացնելով այդ մարդկանց նախաճաշի սեղանը շարունակում է վազել, թեյնիկը ավելից կախ ընկած:Մոլորված Ջեկը,մոլորված հավի պես,շատ ուժեղ թափով բախվում է գերանին:
    Այդ օրվանից հետո,նա էլ այդպիսի գործողություններ չէր կատարում որովհետև նա կորցրել էր իր հիշողությունը:

  12. Էլեկտրիկ Ջադուկը Լինում են նաև այսպիսի՝ ժամանակակից էլեկտրիկ ջադուկներ: Հովհարաձև անջատումների ժամանակ նրանք բարձրանում էին սյուների վրա և հոսանք գողանում: Հիմա սա երակ է մտել՝ իր…ինտերնետի համար գիծ քաշելու նպատակներով: Դե պառավ կնիկ է, սերիալ-մերիալ կնայի, լուրեր կկարդա, կամ ինչ-որ վհուկային դասընթացներ: Իսկ ահա ավելը նրա մոտ փոխարինում է ածվյորկային և աքցանին… Շատ անդաստիարակ էլեկտրիկ ջադուկ է. այ եթե ժամանակին գա տեսուչը և սրա կաշին քերթի: Ասենք, որ հագի շորերն էլ մի բան չեն, այնքան էլ մի տեսակ ժամանակակից չեն: Գոնե ծակ-ծակ ջինս հագնի, մոդայիկ: Եվ ժամանակն է, որ ավելը փոխարինի փոշեկուլով, ավելի արագ կսլանա: Ահա այսպիսի ժամանակակից ջադուկ…

  13. 8-2 դասարանի Անժուր Մերին և Անուշ Աղաջանյանը ուղղում են սխալներ`
    Բառը , գիրքը:

  14. ekishyaninga:

    Չարաճճի Կախարդը

    Անտառում ապրում էր մի չարաճճի կախարդ :
    Ամեն անգամ, երբ անտառ այցելում էին որսորդները,
    կախարդը դրանից առիթավորվում էր ու որսոդների համար զվարճանալու ծուղակներ էր պատրաստում: Մի օր կախարդը որոշում է, որ մի ծառի տակ մեծ փոս փորի և ծածկի տերևներով , որ որսորդները գան ու ընկնեն փոսի մեջ:Առավոտյան որսորդները գալիս են որս անելու : Կախարդը նրանց գաղտնի հետևում է ու անհամբեր սպասում թե երբ են անցնելու այդ ծառի տակով , որ ընկնեն այդ փոսը:Որսորդերը գլխի են ընկնում ու այնպես են անցնում որ չընկնեն: Կախարդը զայրանում է և ուզում է թռչել նրանց հետևից:Նստում է իր կախարդական ցախավելի վրա , բարձրանում է վերև ու բախվում է այդ հսկա ծառին ու ընկնում իր փորած փոսը: Ճիշտ են ասել ուրիշի համար փոս փորողը ինքը կնկնի:

  15. Տնային աշխատանք 10.12.12

    1. Ի՞նչ ես կարծում, դու վախենու՞մ ես սեփական զգացմունքներից:

    Երբեմն մարդիկ անկախ իրենց բանականությունից սիրում են անառժան մարդկանց և կորցնում են սթափ դատելու կարողությունը: Երբ մարդ սիրում է, նրա աչքին իր ընտրյալը կատարյալ է թվում, և նույնիսկ նրա ակնհայտ սխալ քայլերը նրա աչքին չեն երևում և նա կամա թե ակամ թուլանում է, տրվում զգացմունքներին, ինչը շատ վատ է: Իմ համար ամենակարևորը մարդու բանականությունն է, իսկ սիրահարված մարդը կյանքին նայում է ոչ ռեալ, վարդագույն ակնոցներով, բայց երբեմն մենք անզոր ենք մեր զգացմնունքերի դեմ: Ով ենք մենք, երբ սիրում է մեր սիրտը, ինչ կարող ենք մենք անել նրա դեմ: Ես վախենում եմ իմ սրտից, որը երբեմն առանց իմ բանականության հիմարություններ է անում, ու ստիպում ինձ հիմարանալ:

    2. Հորինիր պատմություն իր ստվերից վախեցող մարդու մասին:

    Մութ քաղաքի, կենտրոնական փողոցներից մեկում մի շատ հարուստ մարդ էր ապրում: Բոլորը նախանձում էին նրան, և առաջին հայացքից նա աշխարհի ամենաերջանիկ մարդն էր: Նա ուներ ամեն ինչ, շատ փող, գեղեցիկ կին, երեխաներ, մի խոսքով ամեն ինչ երջանիկ լինելու համար, բայց նա չուներ ամենակարևորը: Այդքան բարիքների մեջ նա չէր կարողանում գտնել հոգևոր հանգստություն: Դե դրա պատճառը նրա անսահման մեղքերն էին, որ նա գործել էր նախքան միլիոնատեր դառնալը, և ամեն մի պահ, նա մտածում էր իր դատաստանի մասին: Մի անգամ նա տանը մենակ էր, իր երեխաներին և կնոջը ուղարկել էր հանգստանալու, իսկ նա մնացել էր իմ մթության հետ միայնակ: Բակում մի հիանալի խնձորենի ուներ, որը միշտ շատ մեծ կարմիր խնձորներով լի էր լինում: Դուրս եկավ բակ, հիշելով իր արած բազմաաթիվ մեղքերը և կիսախավար այգում նկատեց իր ետեից մի մարդու, որը կարծես ցանկանար սպանել իրեն:

    Սա իմ վերջն է, մտածեց նա, և որոշեց պտտվել, որ գոնե տեսնի իրեն սպանողին: Պտտվեց և ինչ, տեսավ որ իր ետևում ընդամենը մի մեծ խնձոր էր, որը կարծես մարդու գլուխ լիներ, և ծառի ճյուղ, որն էլ ձեռքերի տեսք էր ապահովում: Այդ դեպքից հետո նա երկար ժամանակ դեռ ուշքի չէր գալիս:

  16. Уведомление: Կիսամյա գործունեության ամփոփում | Մեդիամանկավարժական բլոգ

  17. Уведомление: Իմ Հաշվետվությունը « Աննա Հարությունյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s