Ծիսական հաց, ջուր, կրակ


DCIM103MEDIAՆոր տարին պետք էր նոր հացով սկսել

Նոր տարվա  համար թխվող հացի ալյուրից մի քանի բուռ 8-10 տարեկան մի անմեղ աղջնակ շաղում էր` առանց թթխմոր խառնելու. այն պետք է ինքնաբերաբար թթվեր և դառնար նոր տարվա առաջին թթխմորը:

Ջուր կաղանդելու  սովորույթ

Կեսգիշերին երիտասարդները գնում էին ջրի,իսկ տարեց կանայք ջրի մեջ հատիկներ ու հացի, խմորեղենի կտորներ էին գցում, այնուհետև` հմայական, շնորհավորական խոսքեր ասում:

Այդ գիշեր ջրի տակ թրջած հացի մի քանի կտոր ամբարի մեջ պահում էին մինչև տարվա վերջ, որպեսզի հացը առատ լիներ, իսկ «Հացի հոր» կոչվող կլոր, ծակ թխվածքը կախում էին տան պատից:

Գիշերը թրջած խոտը, ինչպես նաև տան կենդանիների, երկրագործական գործիքների պատկերներով թխված հացիկները «կաղանդած» ջրում առավոտյան թրջելուց հետո  ուտեցնում էին կենդանիներին:Ուտեցնելու այդ պահը ուղեկցվում էր բարեմաղթություններով:

Բացի այդ, Ամանորին Հայաստանում ընդունված էր շնորհավորել անգամ անշունչ առարկաներին:

Շնորհավորում էին նաև տան ոգիներին, ասելով`«Ովքեր չեն երևում, շնորհավոր նոր տարին»:

Հացից ու ջրից զատ նորոգվում էր նաև կրակը

Հին ժամանակներում գերանը հանդիսացել է ընտանիքի ամրության խորհրդանիշ. տան մեծերը մեծ գերան են դրել կրակի մեջ, որը վառվել է մինչև Սուրբ ծնունդ: Այդ կրակի վրա էլ պատրաստվել են Ծննդյան բոլոր կերակուրները:

Գերանը , որը վառում էին Նոր տարվա նախորդ իրիկունը, կոչվում էր Տարեմտի քյոթուկ, որի առկայծող կտորները հետո թաղում էին հանդերում, որպեսզի ապահովեին բերքի առատությունը և կանխեին կորուստը: Այդ  քոթուկը  դնում էին օջախի մեջ, որպեսզի մինչև Ծնունդ կրակն անմար մնար:Բոլոր դեպքերում անմար էր պահվում Նոր տարվա գիշերվա և հաջորդ օրվաա` հունվարի մեկի օջախը:

Տնեցիներից ով էլ այդ օրը տուն մտներ, նույնիսկ օրվա ընթացքում մի քանի անգամ, անպայման հետը թեկուզ մի փայտ էր ներս բերում և դնում օջախը`մի տեսակ շնորհավորելով տոնի առթիվ:

Օջախը վառ պահելը շատ կարևոր է եղել հայի համար, որովհետև, ըստ պատկերացումների, օջախի մեջ են ապրում տան նախնիների հոգիները:

Ավանդական սովորության համաձայն, Կաղանդի գիշերը շատերի տներում ճրագ էր վառվում, որպեսզի  տան հաջողությունը չփախչեր:

Աղբյուրը`  Հրանուշ Խառատյան

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Ծիսական հաց, ջուր, կրակ

  1. Уведомление: Շնորհավոր ամանոր և Սուրբ Ծնունդ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Կաղանդ, ամանոր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s