Ամանորի նախօրեին մաքրում էին բնակարանը և հնարավորինս դուրս էին նետում անպետք իրերը: Ըստ պատկերացումների, հնացած իրերը դեպի իրենց են ձգում չարին, իսկ ձեռբազատվել հնամաշ իրերից` նշանակում է հեռու վանել չարը: Բացի այդ, նորոգվում էին տան քանդված մասերը:
Մաքրվում էր տան կահ-կարասին և լվացվում էր սպիտակեղենը:
Տունը մաքրելուց հետո ընտանիքի բոլոր անդամները լողանում էին և հագնում տոնական հագուստ, ցանկալի է` նոր հագուստ:
Ընդունված էր գժտվածներին հաշտեցնել թե տանը, թե հասարակական միջավայրում:
Նախ, այդ օրը խուսափում էին որևէ մեկին փոխ տալ, հատկապես` թթխմոր, դրամ, առհասարակ ծախս չէին անում:
Առավոտյան տան դուռը առաջինը տան մեծն էր բացում, որպեսզի նա շատ տարիներ իր տանից անպակաս լիներ:
Առավոտյան վաղ նոր բերած ջուրը հեղում էին տան անկյուններում` տան առատությունը ապահովելու համար:Միմյանց նվերներ էին տալիս, հատկապես մեծերը` փոքրերին: Տանը դուռը երբեք չէր փակվում:
Ամանորյա մաղթանքներ
Տունը շեն իլի,
Բարաքյաթ իլի,
Միշտ ջոմարդ իլեք
Մեզ էլ միշտ հիշեք:
Շնորհավոր նոր տարի,
Ձեր տունը շեն իլի,
Պարով նոր հագնեք,
Միշտ ուրախ իլեք:
Լիքը հորեր շատ ունենաք,
Կարմիր օրեր շատ ունենաք,
Կարմիր օրով, կարմիր շորով,
Ուրախ կենաք միշտ կուշտ փորով:
Շնորհավոր ձեր նոր տարին, առատ, ուրախ, անկորուստ տարի լինի, բարով հասնեք մեկ էլ էս օրվան, առողջ, երջանիկ լինեք, բոլոր պանդուխտները վերադառնան:
Հրանուշ Խառատյան
Уведомление: Շնորհավոր ամանոր և Սուրբ Ծնունդ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Կաղանդ, ամանոր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հայրենագիտական Ամանոր. ուսումնական նախագիծ | ՄԱՍՐԵՆԻ
Уведомление: Հայրենագիտական Ամանոր. ուսումնական նախագիծ — ՄԱՍՐԵՆԻ
Уведомление: Հայրենագիտություն — Էդուարդա Խաչիկյանի Ուսումնական Բլոգ
Уведомление: Ծիսական սովորույթներ, մաղթանքներ — Գրիգորյան Մարիանա