Բարեկենդան Սուրբ Ծննդեան պահոց

Surb CnundՈրպես կանոն` Հայ Առաքելական Եկեղեցում Տաղավար տոներին նախորդում են պահոց օրեր:

Սուրբ Ծննդյան տոնի պահքը սկսվում է Սուրբ Ծննդից 7 օր առաջ` դեկտեմբերի 29-ի երեկոյան ժամերգությամբ եւ ավարտվում Սուրբ Ծննդյան տոնի նախընթաց օրը` հունվարի 5-ի երեկոյան Ճրագալույցի Պատարագով, երբ տրվում է Քրիստոսի Սուրբ Ծննդյան Ավետիսը:

«Պահք»-ը պահել բայից է, նշանակում է մասնակի կամ բացարձակ, ավելի կամ պակաս տևողությամբ, հրաժարում, ինքնազրկանք  որոշ ուտելիքներից կամ սնունդից: Ի՞նչ է պահքը:

Ըստ qahana.am կայքի, առաջին իմաստով այն կամավոր ինքնազրկումն ու զսպվածությունն է սննդի նկատմամբ:

Եկեղեցական ավանդության համաձայն` երեք տեսակի պահքեր գոյություն ունեն: Առաջինը սովորական պահքն է` կենդանական ծագում ունեցող սննդից (բացառությամբ՝ մեղրի) և ոգելից խմիչքներից հրաժարումը:

Երկրորդը սրբապահքն է` հրաժարումը նաև բուսական ծագման, սակայն ճոխ ու համադամ ուտելիքից` ընդհուպ մինչև սոսկ աղուհացով սնվելը:

Երրորդը ծոմն է`  միաժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից և անգամ ջրից:

Պահքի շրջանում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:

Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքին դառնալը:

Պահոց շրջանում կարևոր է հոգևոր շնորհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ, ինչպես Եզնիկ Կողբացին է ասում. «Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»: Այս պարագային կարևոր է նաև մեկ այլ ծայրահեղությունից զգուշանալը. պահք պահելը չպետք է պատճառ դառնա պահեցողության մեջ տկարացող մեր եղբայրակցին դատելու. «Ով ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է»:

«Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն՝ մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18):

Աղբյուր` araratian-tem.am, Եզնիկ Կողբացի, «Եղծ աղանդոց»

Լուսանկարում`  Գրիգոր Տաթևացի, «Սուրբ  Ծնունդ». մանրանկարիչ՝  Լուսինե Մովսիսյան

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

13 комментариев на «Բարեկենդան Սուրբ Ծննդեան պահոց»

  1. Уведомление: «Ամանոր և Սուրբ Ծնունդ». Ծիսակատարության ծրագիր | Մեդիամանկավարժական բլոգ

  2. Уведомление: «Ամանոր և Սուրբ Ծնունդ». Ծիսակատարության ծրագիր | Մեդիամանկավարժական բլոգ

  3. Уведомление: «Ամանոր և Սուրբ Ծնունդ» ծիսակատարության ծրագիր. նախագիծ | Մեդիամանկավարժական բլոգ

  4. Уведомление: «Ամանոր և Սուրբ Ծնունդ» ծիսակատարության ծրագիր | Մեդիամանկավարժական բլոգ

  5. Уведомление: Բարեկենդանի ծեսը Հայաստանում | Մեդիամանկավարժական բլոգ

  6. Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Շնորհավոր ամանոր և Սուրբ Ծնունդ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Շնորհավոր ամանոր և Սուրբ Ծնունդ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  9. Уведомление: Նաիրա Ավագյանի բլոգ

  10. Уведомление: Սուրբ Ծնունդը՝ Խորին Խորհուրդ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  11. Уведомление: Բարեկենդանի ծեսը հայաստանում | MaraMkrtchyan

  12. Уведомление: Բարեկենդան | Շուշան Փաշինյան

  13. Уведомление: Բարեկենդանի ծեսը Հայաստանում |

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s