Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի արխիվները. Կոմիտաս

komitas

Հոդվածի հեղինակը Լիլիթ Եփրեմյանն է: Հոդվածը առաջին անգամ տպագրվել է 10.10.2001թ.-ին՝  «Նովոյե Վրեմյա» թերթում, ռուսերեն լեզվով:

Ֆրանիսայում գործում է օրենք առ այն, որ  հոգեկան հիվանդի ծնունդից 150 տարի պետք է անցնի, որպեսզի նրա հիվանդություն թղթածրարը հնարավոր լինի օգտագործել: Սակայն շնորհիվ Վազգեն Ա. կաթողիկոսի միջամտության, հնարավոր էր դարձել թույլտվություն ստանալ՝ ուսումնասիրելու Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի Կոմիտասի արխիվները:

Ստորև ներկայացնում ենք ուսումնասիրության արդյունքները

1991 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիային կից փարիզյան բժշկական համալսարանում Փարիզի երկու հոգեբուժարանների առաջատար մասնագետ, բժշկագիտության դոկտոր Լուիզ Ֆով-Հովհաննիսյանը Կոմիտասի հիվանդության եւ մահվան թեմայով դիսերտացիա պաշտպանեց` ապացուցելով, որ կոմպոզիտորը հոգեկան հիվանդ չի եղել եւ չի տառապել մտագարությամբ:

Երբ գիտության եւ մշակույթի ութ գործիչների հետ Կոմիտասը վերադարձավ Թուրքիայի հարավից` աքսորից, նա գտնվում էր հոգեբանորեն խիստ ճնշված վիճակում: Կոմպոզիտորի մոտ հիվանդության ախտանիշներ չէին նկատվում, ինչի մասին վկայում է նաեւ նրա հետ աքսորում եղած, ՙԲյուզանդ՚ թերթի խմբագիր Բյուզանդ Քոչյանը: Նրա հավաստմամբ, նույնիսկ ամենածանր պահերին Կոմիտասը նրանց համար հանդիսանում էր հույսի եւ փրկության ՙաղբյուր՚` զարմացնելով իր ֆիզիկական ամրությամբ եւ ուժեղ կամքով:
Սակայն, վերադարձից հետո կոմպոզիտորի մոտ սկսեց նկատվել անկումային վիճակի խորացում: 1916 թվականի գարնանը նրա առողջությունը մի փոքր լավացավ. Կոմիտասը, նույնիսկ, վերսկսեց իր կոմպոզիտորական գործունեությունը` ստեղծելով դաշնամուրային մի քանի պար: Ցավոք, աշնանը նա կրկին ընկավ դեպրեսիայի մեջ, եւ նրան տեղափոխեցին Կոստանդնուպոլսի թուրքական զինվորական հոսպիտալ, իսկ 1919 թվականին` Փարիզի Վիլ-Էվրարի հոգեբուժարան: Այնուհետեւ, 1922 թվականի օգոստոսին Կոմիտասին տեղափոխեցին Վիլ-Ժուիֆ հոգեբուժարան, որտեղ պայմաններն ավելի համեստ էին, իսկ բուժման ծախսերը` քիչ: Այստեղ էլ, 1935 թվականին կոմպոզիտորը կնքեց իր մահկանացուն:
Լուիզ Ֆով-Հովհաննիսյանի կարծիքով, թե` Կոստանդնուպոլսում, թե` Փարիզում Կոմիտասին խաբեությամբ են տեղափոխել հոգեբուժարան: Թուրքական կառավարության իրականացրած կոտորածը տեսնելուց հետո նա ընկնում է հիվանդանոց, որտեղ բուժվում է թուրք բժշկի մոտ… Արդեն իսկ այդ փաստը բավական էր, որպեսզի նրա վիճակը վատթարանար: Ինչպե՞ս կարող էր Կոմիտասը Եղեռնի մասին խոսել թուրքի հետ… Երբ, այսպես կոչված, Օգնության կոմիտեն խաբեց կոմպոզիտորին` ասելով, թե Միջազգային երաժշտական ընկերությունը նրան հրավիրում է Փարիզ` կոնգրեսի, Կոմիտասը շոգենավով ուղեւորվեց Ֆրանսիա: Նույն շոգենավով ճամփորդող Կոմիտասին անծանոթ մի ուսանող կոմիտեի ղեկավարության հանձնարարությամբ խաբեությամբ ուղեկցեց նրան հոգեբուժարան…
Փարիզյան հիվանդանոցում ուսումնասիրում էին կոմպոզիտորի ջղային համակարգը, վերջինիս գրգռվածության աստիճանը: Ականատեսների վկայությամբ, Կոմիտասն ամենեւին էլ անմեղսագիտակ վիճակում չէր. նա ոչինչ չէր խնդրում, չէր պահանջում:
Կոմիտասի հիվանդության պատմության մեջ անճշտություն կա: Այնտեղ ասվում է, որ նախկինում կոմպոզիտորը բազմիցս ստացիոնար բուժում է ստացել Թուրքիայում եւ Ռուսաստանում եւ առաջին անգամ հոգեբուժարան է ընկել դեռեւս 1898 թվականին: Սա չի կարող համապատասխանել իրականությանը, քանի որ ըստ վավերագիր տվյալների, այդ շրջանում նա սովորում էր Գերմանիայում:
Իրականում Կոմիտասին հոգեբուժարան են տեղափոխել քառասունութ տարեկանում, իսկ շիզոֆրենիան այդ տարիքում գրեթե չի զարգանում: Ըստ երեւույթին, թյուր ախտորոշումն հաստատելու համար ինչ-որ մեկը նենգափոխել է փաստերը…
Կոմիտասի վարքագծում չափից ավելի լռակյացությունը մտորելու տեղիք էր տալիս: Բժիշկ Մորիս Դյուկոստեի կարծիքով, վարդապետի լռությունը հիվանդության ախտանիշ չէր: Նա ոչ թե լռում էր, այլ չէր ցանկանում խոսել: Կոմիտասն ինքն էր որոշում` խոսե՞լ այցելուի հետ, թե՞ ոչ:
Բացի դրանից, կոմպոզիտորը դժվարությամբ էր արտահայտվում ֆրանսերեն, իսկ հոգեբուժությունում հիվանդի եւ բժշկի միջեւ լիակատար հաղորդակցությունը պարտադիր էր: Ահա թե ինչով էր արդարացվում բժշկական անձնակազմի եւ հիվանդների հետ նրա շփման բացակայությունը:
Հայտնի է նաեւ, որ Օգնության կոմիտեի պահանջով առանց իրենց թույլտվության ոչ ոք չպետք է այցելեր Կոմիտասին:
Այս փաստը Լուիզ Ֆով-Հովհաննիսյանին դրդեց մտորելու. ի՞նչ իրավունքով եւ ինչի՞ց էին խուսափում կոմիտեի ներկայացուցիչները, եթե համոզված էին, որ կոմպոզիտորն հոգեկան հիվանդ էր:
Մինչեւ կյանքի վերջ Կոմիտասը չբաժանվեց հոգեւորականի իր փարաջայից:
Տարիներ շարունակ լինելով մեկուսացած, չընթերցելով թերթեր, չօգտվելով ժամացույցից եւ օրացույցից` նա անվրեպ կերպով կռահում էր պահքի սկիզբը եւ հետեւողականորեն պահում այն:

Ելնելով այս փաստարկներից` Լուիզ Ֆով-Հովհաննիսյանը Կոմիտասի հիվանդությունն ախտորոշում է որպես պոստ-տրավմատիկ խանգարում, որն հնարավոր է բուժել կոմպոզիտորին նորմալ միջավայր վերադարձնելով, վերականգնելով նրա կյանքի ռիթմը, ստեղծագործական աշխատանքը, շփումը հասարակության հետ:
Կոմիտասի մահվան պատճառ է հանդիսացել ոսկրաբորբը: Բանը նրանում է, որ հոգեբուժարանի հիվանդներն հագնում էին կոպիտ ոտնամաններ: Դա նպաստեց կոմպոզիտորի ոտքի բորբոքմանը` առաջացնելով ոսկրաբորբ: Իսկ հակաբորբոքային միջոցները ստեղծվեցին 1948-1950-ական թվականներին: Ուրեմն Կոմիտասը չուներ ոչ մի փրկություն…

Աղբյուր` https://www.facebook.com/vahanartsruni

Արխիվային բացահայտումներ. Կոմիտաս

1935 թվականին  հոգեբուժարան այցելած  Հովսեփ եպիսկոպոս Կարապետյանը գրում է. «Հստակ պայծառատեսությամբ հորդորեց մեզ, որ գուրգուրանք հայ ազգի զավակաց ամբողջության վրա՝ Սիրեցեք, շատ սիրեցեք զիրար, որպեսզի ապրեք»։

Կարող եք կարդալ նաև`  Մելինե Գարագաշյանի «Կոմիտաս` հոգեբանական վերլուծում մը» աշխատությունն ու Խաչիկ Բադիկյանի «Կոմիտասը` ինչպիսին եղել է» գիրքը:

 

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

85 отзывов на “Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի արխիվները. Կոմիտաս

  1. Уведомление: Արխիվային բացահայտումներ. Կոմիտաս | Մեդիամանկավարժական բլոգ

  2. Уведомление: Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի արխիվները.Կոմիտասի մահվան վարկածներից մեկը | ԷՈՒԹՒՈՒՆ... ՄՏԱՑ... ԱՐԱՐԻՉ

  3. Уведомление: Սեպտեմբերի 26-ին ծնվել է Կոմիտասը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Lilit Yepremyan:

    Ուշադրություն, այս հոդվածում չի նշված իրական աղբյուրը, այն է. իմ` Լիլիթ Եփրեմյանիս կողմից «Նովոյե Վրեմյա» թերթում դեռևս 2000 թվականին /հետագայում այն քանիցս վերատպվել է/ տպագրված հարցազրույցը Լուիզ Ֆով-Հովհաննիսյանի հետ /ռուսերեն/: Այս հոդվածը իմ հոդվածի բառացի թարգմանությունն է: Խնդրում եմ վերականգնել իմ և «Նովոյե Վրեմյա» թերթի հեղինակային իրավունքները:

    Нравится

    • Նունե Մովսիսյան:

      Հարգելի Լիլիթ Եփրեմյան, ես նյութը վերցրել եմ Վահան Արծրունու ֆեյսբուքյան էջից՝ դա նշելով որպես աղբյուր: Իրական սկզբնաղբյուրն ինձ ծանոթ չի եղել, ինչևէ: Ձեր անուն-ազգանունն արդեն իսկ նյութի առաջին տողում է: Ամենայն հարգանքով՝ Նունե Մովսիսյան

      Нравится

  5. Lilit Yepremyan:

    Ես ճշտեցի առաջին հրատարակության տարեթիվը. 10.10.2001:

    Нравится

  6. Уведомление: Առաջադրանքների փաթեթ (8-9-րդ դաս.-ներ) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Շատ հետաքրքիր նյութ էր…

    Нравится

  8. Уведомление: Առաջադրանքների փաթեթ (8-9-րդ դաս.-ներ) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  9. Уведомление: Առաջադրանքների փաթեթ (8-9-րդ դաս.-ներ) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  10. Уведомление: Սեպտեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  11. Уведомление: Լրացուցիչ փաթեթ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  12. Уведомление: «Ես կարողանում եմ» ստուգատես. հայոց լեզու; գրականություն | Գևորգյան Մանե

  13. Գոհար Վարդումյան:

    Կոմիտասի մասին պետք է շատ գրվի, որպեսզի բոլորն իմանան, որ նա հոգեկան հիվանդություն չի ունեցել, այլ ունեցել է հոգու մեծ ցավ, ինչպես Եղեռնը ապրած ամեն մի հայ: Ու, ցավոք, չի հասկացվել նույնիսկ իր միջավայրի կողմից: Բացառիկ դժբախտ, բայց նաեւ բացառիկ լուսվոր մարդ, որին վաղուց ժամանակն է սրբերի կարգը դասել:

    Нравится

  14. Уведомление: Սեպտեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  15. Уведомление: Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի արխիվները. Կոմիտաս | Սոնա Բեզիրգանյանի բլոգ

  16. Уведомление: Հայր Կոմիտասի հետմահու Գողգոթան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  17. Уведомление: Հայր Կոմիտասի հետմահու Գողգոթան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  18. Уведомление: Հայր Կոմիտասի հետմահու Գողգոթան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  19. Уведомление: Գրականություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  20. Уведомление: 2016-2017 ուսումնական տարի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  21. Уведомление: Ուսումնական սեպտեմբեր. 9-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  22. Уведомление: Սեպտեմբեր ամսվա անելիքներ — Դասավանդողի մեդիադարակ

  23. Уведомление: Ուսումնական հոկտեմբեր. 9-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  24. Уведомление: Հոկտեմբեր 2016 — Դասավանդողի մեդիադարակ

  25. Уведомление: Ուսումնական հոկտեմբեր. 9-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  26. Уведомление: Գրականանություն ՍԵՊՏԵՄԲԵՐ | ԴԱՆԻԵԼ ԲԼԵՅԱՆ

  27. Уведомление: Գրականություն ՍԵՊՏԵՄԲԵՐ | ԴԱՆԻԵԼ ԲԼԵՅԱՆ

  28. Уведомление: Գրականություն Հոկտեմբեր | ԴԱՆԻԵԼ ԲԼԵՅԱՆ

  29. Уведомление: Կոմիտաս (նախագիծ) — Դասավանդողի մեդիադարակ

  30. Уведомление: 11-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ

  31. Уведомление: 12-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ

  32. Уведомление: Կոմիտասյան օրեր (նախագիծ) — Դասավանդողի մեդիադարակ

  33. Уведомление: Պատկերացնում եք Կոմիտասը խելագար է եղել | rebeccakhachikyanblog

  34. Уведомление: 11-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  35. Уведомление: 12-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  36. Уведомление: Կոմիտաս «Այն հացը գնահատանք չէ…» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  37. Уведомление: Գրականություն- «Կոմիտասյան օրեր» նախագիծ – Շահբազյան Մերի

  38. Уведомление: Գրականություն․ հեռավար ուսուցում — Սեբաստացիական մեդիադարակ

  39. Уведомление: Հեռավար ուսուցման լրացուցիչ փաթեթ — Սեբաստացիական մեդիադարակ

  40. Уведомление: Հեռավար ուսուցում․ գրականություն — Սեբաստացիական մեդիադարակ

  41. Уведомление: 9-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  42. Уведомление: 10-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  43. Уведомление: 12-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  44. Уведомление: 11-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  45. Уведомление: Կոմիտասյան Օրեր – Միշել Քոչարյան

  46. Уведомление: Կոմիտասյան օրեր — Մարիամեդիաբլոգ

  47. Уведомление: Կոմիտասյան օրեր | Անահիտ Մկրտչյան

  48. Уведомление: Կոմիտասյան օրեր — Լևոն Սողոմոնյան

  49. Уведомление: Գրականություն (10/5-10/11) | Վիկտորիա-Անի

  50. Уведомление: 11-րդ դասարան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  51. Уведомление: 12-րդ դասարան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  52. Уведомление: Կոմիտասյան Օրեր — Գոռ Կնյազյանի

  53. Уведомление: Կոմիտաս փաթեթ — Նշանյան Արեգ

  54. Уведомление: Կոմիտասյան օրեր (9/22-30) – Վիկտորիա Միկաիլ

  55. Уведомление: Կոմիտասյան օրեր — Էվելինա Հակոբյան

  56. Уведомление: Կոմիտասյան օրեր նախագիծ — Եվա Խլղաթյան

  57. Уведомление: Կոմիտասյան օրեր — Մարտին Աթոյանի բլոգ

  58. Уведомление: →Կոմիտաս «Այդ հացը գնահատանք չէ…» — Աշոտ Զոզանյան

  59. Уведомление: Կոմիտասյան օրեր — Էվելինա Հակոբյան

  60. Уведомление: Հոկտեմբերի 3-7 | Վիգեն Հովակիմյան

  61. Уведомление: «Կոմիտաս» կայքէջ — Ավագ դպրոց, 9-7 դասարան

  62. Уведомление: Հայ մուկը — Տաթև Գրիգորյան

  63. Уведомление: Կոմիտասյան օրեր — Տաթև Գրիգորյան

  64. Уведомление: Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի արխիվները. Կոմիտաս — Մանե Մկրտչյանի բլոգ

  65. Уведомление: Կոմիտասյան օրեր — Էլեոնոր Պետրոսյա, Ավագ դպրոց, 9-7 դասարան

  66. Уведомление: Կոմիտասյան օրեր նախագիծ — Ալբերտ Զախրաբեկյան

  67. Уведомление: Կոմիտասյան օրեր – Լիլի Գիրագոսյան

  68. Уведомление: Կոմիտասյան օրեր — Սեբաստացիական մեդիադարակ

  69. Уведомление: Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի արխիվները. Կոմիտաս — Դիանա Հովհաննիսյանի բլոգ

  70. Уведомление: Կոմիտասը լեգենդ է, հեռավոր առասպել… – Ալեքսանդր Թումասյանի բլոգ , 9-4 դասարան

  71. Уведомление: Կոմիտաս – Անի Սմբաթյան

  72. Уведомление: Կոմիտասյան օրեր — Էլֆրիդա Բրուտյան

  73. Уведомление: Կոմիտասյան օրեր — Կարապետ Նշանյան

  74. Уведомление: Կոմիտասյան օրեր/ – Մանե Մայիլյան

  75. Уведомление: Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի արխիվները. Կոմիտաս — Լինա Մկրտչյան

  76. Уведомление: Կոմիտաս – Նանե Թորոսյան

  77. Уведомление:  «Կոմիտասյան օրեր» | Ժասմինա Օհանյան

  78. Уведомление: Կոմիտասյան օրեր․ նախագծի ամփոփում – Աստղ Հակոբյան

  79. Уведомление: Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի արխիվները – Նատալի Խալաթյան

  80. Уведомление: Կոմիտասյան օրեր | Մանե Ջավադյան

  81. Уведомление: Կոմիտասյան օրեր — Մաքսիմ Սահրադյան 9 — 2 դասարան

  82. Уведомление: Կոմիտասյան օրեր – Էլեն Հովհաննիսյան

  83. Уведомление: Կոմիտասյան օրեր — Մանե Պապիկյան

  84. Уведомление: Կոմիտասյան օրեր | Գայանե Սարգսյան Ավագ դպրոց 9-2 դասարան

Оставьте комментарий