Հովհաննես Թումանյան, «Հայի ոգին»

Աhai voginնհատներ կան, որոնք ապրում են և նշանավոր են միայն նրանով, որ մի բարձր պաշտոն ունեն կամ աստիճան։ Առեք նրանցից էդ պաշտոնը կամ աստիճանը՝ կտեսնենք՝ օխտը կորածի մինը։ Մարդիկ էլ կան, որ առանց իշխանության էլ, թեկուզ նույնիսկ ձախորդության ու հալածանքի մեջ, միշտ երևում են իրենց ինքնուրույն կերպարանքով, ուժով ու շնորհքով։ Էդպես են և մարդկային ցեղերը։ Պատմությունը ցեղեր է հիշում, որ իշխել ու նշանավոր են եղել, քանի որ ունեցել են քաղաքական ինքնուրույն իշխանություն, զենքի գոռ ու ֆիզիկական ուժ. հենց որ կորցրել են քաղաքական անկախությունը, հետզհետե հալվել են ժողովուրդների մեջ ու կորել։ Ցեղեր էլ կան, որ քաղաքական անկախ կյանքը կորցնլուց հետո էլ կարողացել են պահել իրենց ազգային կերպարանքը երկար դարերի ընթացքում, ամեն տեսակ հալածանքների տակ։ Իհարկե, ծանր է եղել միշտ էս մաքառումը և բարոյական ու ֆիզիկական կորուստները անվերջ, բայց այնուամենայնիվ նրանք չեն կորել ու կան։ Էդ ժողովուրդնրից մինն է անշուշտ մեր դժբախտ ցեղը, ոո քաղաքականորեն անկախ չի եղել գրեթե երբեք, որ իր գոյության տարիներից ավելի շատ կարող է կոտորածներ համարել, և սակայն էսօր էլ տակավին կա իր լավ թե վատ՝ ազգային կյանքով ու կերպարանքով։

Գիտությունը, լուսավորությունը մարդկային կյանքի պատմության շատ մութ տեղերի հետ միասին լույս կձգի և մեր անցկացած երկար ու դժար ճամփի վրա մինչև նրա սկիզբը, որ ինչքան թանկ է մեզ համար, էնքան էլ վեր է մեր ուժերից։ Բայց մեր ուժերից վեր հո չի նայէլ, քննել, ճանաչել մեր երեկն ու էսօրը։

Էսքան փորձության ու տառապանք ունեցած մի ժողովրդի անվայել է անգիտանալ իր կյանքը ու ծփալ, տարուբերել ժամանակի ալեկոծության քմահաճույքին անձնատուր։ Եթե էդ դրությունը հասկանալի է խավար բազմության համար, ներելի չի ինտելիգենցիային, որ ինչքան էլ ընդհանուր առումով խորթ լինի էս ժողովրդին իր հոգով ու կենցաղով, այնուամենայնիվ իր մեջ պետք է ունենա և ունի մարդիկ, որոնք ապրում են էդ ժոովրդի կյանքն ու պատմությունը։ Նրանք առաջ պետք է անցնեն, որոնեն, ցույց տան, թե որն է էս ժողովրդի ճանապարհը։

Մեզանում, հիրավի, ճանապարհներ կան որոշած, բասյց դրանք էս կամ էն կուսակցությանն են կամ լրագրին։ Ամեն ազգի մեջ կան և միշտ կլինեն ամեն տեսակի հասարակական ու քաղաքական կուսակցություններ ու հոսանքներ, բայց բոլորովին ուրիշ բան է ժողովրդի ամբողջությունը։

Այո՛, լինում են դեպքեր, մի որևէ հոսանք ուժ է առնում ու ժամանակավոր էս կամ էն կողմը քաշում կյանքն ու մարդկանց ուշքը, բայց դրանք մոմենտներ են ամեն ժողովրդի կյանքի մեջ, որոնցից ոչ մինը առանձին վերցրած պատասխան չի տալ դրված հարցի., և նա դարձյալ կխոսի ու պատասխան կուզի, թէ ո՞րն է էս ժողովրդի պատմական ճանապարհը, սրա գոյության խորհուրդը, ի՞նչ է կամենում սա, սրա ոգին։ Եվ ուր որոնենք էդ ոգին։ Արդյոք Սասունի, Զեյթունի, Մոկաց, Ղարաբաղի ու Լոռու սարերո՞ւմ, թե՞ Շիրակի, Արարատի ու Մուշի դաշտերում։ Արդյոք հին վանքերի միստիք կամարների տա՞կ, ուր ծավալվում է «խորհուրդ խորին անհաս և անսկիզբն», թե՞ դալար մարգերում ու խաչահանգիստ հովիտներում, ուր «լուսնյակն անուշ, հովն անուշ, շինականի քունն անուշ»։ Արդյոք «ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ» խոսողի երկնաչու պաղատանքնե՞րի մեջ, թե՞ «վերք Հայաստանիի» հայրենասիրական ողբի հառաչանքների ա մորմոքների մեջ։

Իհարկե, էս ամեն տեղերում, էս ամենի մեջ։ Եվ ի՜նչքան մեծ է խաղաղ կյանքի ու խաղաղ աշխատանքի կարոտը էս ամեն տեղերում ու ամենի մեջ, խորթ արյունի ու պատերազմի, խորթ սրածության ու ավերածության…

Ո՞րն է հայ ժողովրդի ոգին և ի՞նչ է ուզում նա։

Աղբյուրը՝  Վիքիդարան

Նկարչական ձևավորումը՝  Սոնա Պրոյանի, 9.2 դաս.

Առաջադրանք

1. Բացատրական բառարանի օգնությամբ բացատրիր հոգի և ոգի բառերը:

2. Քո կարծիքով՝ ո՞րն է հայ ժողովրդի ոգին և ի՞նչ է ուզում նա։

3. Ո՞րն է քո հոգին և ի՞նչ է ուզում նա:

4. Նյութի բովանդակությանը հավատարիմ մնալով՝  համակարգչային նկարչական որևէ ծրագրով փորձիր նկար պատրաստել:

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

78 отзывов на “Հովհաննես Թումանյան, «Հայի ոգին»

  1. Уведомление: Ազգային կենսափիլիսոփայության թումանյանական բանալիներ | Մեդիամանկավարժական բլոգ

  2. Уведомление: Ազգային կենսափիլիսոփայության թումանյանական բանալիներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Կարդում ենք Թումանյան (նախագիծ) — Դասավանդողի մեդիադարակ

  4. Уведомление: Թումանյանի հոդվածների վերլուծությունների ընդհանուր ուղղությունները — Դասավանդողի մեդիադարակ

  5. Уведомление: Կարդում ենք Թումանյան (նախագիծ) — Սեբաստացիական մեդիադարակ

  6. Уведомление: Հովհ. Թումանյան — Սեբաստացիական մեդիադարակ

  7. Уведомление: Ապրիլ, մարտ, փետրվար ամիսներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Հայի ոգին | Միլենա Մարկոսյան

  9. Уведомление: Հովհաննես Թումանյան․ առցանց ուսուցում — 💫Մանե Հակոբջանյանի բլոգ💖

  10. Уведомление: Հովհաննես Թումանյան. Գրականություն – Անահիտ Հովհաննիսյան

  11. Уведомление: Հովհաննես Թումանյան — Նանե Այնթաբյան

  12. Уведомление: Հովհ. Թումանյան – Կառոլինա Գրիգորյան

  13. Уведомление: Հովհանես Թումանյան – Ջուլիա 😊 Ստեփանյան

  14. Уведомление: 12-րդ դասարան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  15. Уведомление: Կարդում ենք Թումանյան (նախագիծ) — Սեբաստացիական մեդիադարակ

  16. Уведомление: Հայոց լեզվի ընտրությամբ գործունեություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  17. Уведомление: Հովհաննես Թումանյան։ Հոդվածներ — Գոհար Մավյանի բլոգ

  18. Уведомление: Հովհաննես Թումանյան, «Հայի ոգին». Վերլուծություն – Նանե Մոմչյան

  19. Уведомление: Հովհաննես Թումանյան Հոդվածներ — Հովհաննես Սարգսյան

  20. Уведомление: 11-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  21. Уведомление: 12-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  22. Уведомление: «Կարդում ենք Թումանյան» նախագիծ  — Անի Գրիգորյան

  23. Уведомление: Գրականություն, 8-րդ դասարան, 17.02.2022 — Հայոց լեզու, գրականություն

  24. Уведомление: Գրականություն, 9-րդ դասարան, 17.02.2022 — Հայոց լեզու, գրականություն

  25. Уведомление: Հովհաննես Թումանյան «Հայի ոգին» — Արտակ Աբրահամյանի բլոգ

  26. Уведомление: Ազգային հոգեբանությունը Թումանյանի հոդվածներում — Մարիամեդիաբլոգ

  27. Уведомление: 10-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  28. Уведомление: Գրականություն․ 10 — Վահե Մուսայելյանի բլոգ

  29. Уведомление: Հայի ոգին. հարցեր և առաջադրանքներ – Նանե Մոմչյան

  30. Уведомление: Տնային առաջադրանք, գրականություն, 21․02․2022 | Գոհար Բարսեղյան

  31. Уведомление: Թումանյանի հոդվածների ընթերցում – Լիլիթ Ղազարյանի բլոգ

  32. Уведомление: Գրականություն — Սարգիս Ղազարյան

  33. Уведомление: ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | 17.02.2022 — Բուդաղյան Քեթրին

  34. Уведомление: Գրականություն Տնային աշխատանք 21.02.2022 | Նանե Խաչատրյան

  35. Уведомление: Տնային աշխատանք, գրակաություն | Անահիտ Հովհաննիսյան

  36. Уведомление: Գրականություն, 8-րդ դասարան, 22.02.2022 — Հայոց լեզու, գրականություն

  37. Уведомление: ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | 22.02.2022 — Բուդաղյան Քեթրին

  38. Уведомление: Հովհաննես Թումանյան, «Հայի ոգին» – Բարի գալուստ Լիլի Ավագյանի բլոգ

  39. Уведомление: Տնային առաջադրանք, գրականություն, 23․02․2022 | Գոհար Բարսեղյան

  40. Уведомление: Տնային աշխատանք, գրակաություն | Անահիտ Հովհաննիսյան

  41. Уведомление: Գրականություն — Նարեկ Գրիգորյան

  42. Уведомление: Տնային աշխատանք — Հրանտ Հակոբյան

  43. Уведомление: Գրականություն, տնային աշխատանք 22.02.2022 | Իրինա Գյուրջինյան

  44. Уведомление: Գրականություն (Հովհանես Թումանյան) – Համլետ Սարգսյանի բլոգ

  45. Уведомление: Գրականություն (Հովհաննես Թումանյան) – Համլետ Սարգսյանի բլոգ

  46. Уведомление: Գրականություն, 8-րդ դասարան, 24.02.2022 — Հայոց լեզու, գրականություն

  47. Уведомление: Գրականություն, 9-րդ դասարան, 24.02.2022 — Հայոց լեզու, գրականություն

  48. Уведомление: Գրականություն 24․02․2022 — Անժելինա Սիմոնյան

  49. Уведомление: Հայի ոգին — Նունե Հովհաննիսյանի Բլոգ

  50. Уведомление: Կարդում ենք Թումանյան փաթեթ — Անի Արղության

  51. Уведомление: Գրականություն, 9-րդ դասարան, 25.02.2022 — Հայոց լեզու, գրականություն

  52. Уведомление: Գրականություն տնային առաջադրանք — Անահիտ Ալեքսանյան

  53. Уведомление: Թումանյանական օրեր – Մարգարիտա Բալայան

  54. Уведомление: Թումանյան փաթեթ – Մարիա Հակոբյան

  55. Уведомление: Տնային առաջադրանք, գրականություն, 28․02․2022 | Գոհար Բարսեղյան

  56. Уведомление: ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | 24.02.2022 — Բուդաղյան Քեթրին

  57. Уведомление:  Հայի ոգին — Եվա Աղգաշյան

  58. Уведомление: Հայի ոգին․ Թումանյան – Աննա Հարությունյան

  59. Уведомление: Գնահատական – Բադալյան Իռեն

  60. Уведомление: Փետրվարի 21-27 – Հայկ Պետրոսյան

  61. Уведомление: Գրականություն | 17.02.2022 — Եվա Սահրադյան

  62. Уведомление: Գրականություն | 24.02.2022 — Եվա Սահրադյան

  63. Уведомление: Գրականություն | 25.02.2022 — Եվա Սահրադյան

  64. Уведомление: «Կարդում ենք Հովհաննես Թումանյան» նախագիծ — Արման-Տեր-Ստեփանյան

  65. Уведомление: Հովհաննես Թումանյան (Հայի ոգին) — Գոհար Մավյանի բլոգ

  66. Уведомление: Գրականություն | Անի Բաղդասարյանի բլոգ

  67. Уведомление: Գրականություն | Անի Բաղդասարյանի բլոգ

  68. Уведомление: Գրականություն, 9-րդ դասարան, 17.02.2022 — Ռուզաննա Բաբաջանյանի բլոգ

  69. Уведомление: Գրականություն, 9-րդ դասարան, 25.02.2022 — Ռուզաննա Բաբաջանյանի բլոգ

  70. Уведомление: Գրականության բաժնի ներկայացում — Անժելինա Սիմոնյան

  71. Уведомление: Ստեփանյան Գրիգոր

  72. Уведомление: Կարդում ենք Թումանյան (նախագիծ) — Սեբաստացիական մեդիադարակ

  73. Уведомление: Կարդում ենք Թումանյան — Սեբաստացիական մեդիադարակ

  74. Уведомление: 11-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  75. Уведомление: Հովհաննես Թումանյան, հոդվածներ — Ամալյա Ազատյանի ուսումնական բլոգ

  76. Уведомление: Հովհաննես Թումանյան, հոդվածներ — Ամալյա Ազատյանի ուսումնական բլոգ

  77. Уведомление: Հովհաննես Թումանյան, հոդվածներ — Ամալյա Ազատյանի ուսումնական բլոգ

  78. Уведомление: Հայի ոգին/Հարցեր — 「 ✦ Սեդա Հովհաննիսյան, 11-1 դասարան ✦ 」

Оставьте комментарий