Ծեր, իմաստուն չինացին քայլում էր ձյունածածկ դաշտով, երբ տեսավ արտասվող մի տարեց կնոջ:
— Ինչո ՞ ւ եք լալիս, -հարցրեց նա:
-Որովհետև ես մտաբերել եմ իմ կյանքի, երիտասարդության, գեղեցկության մասին, որոնց տեսել եմ հայելու մեջ, հիշել եմ այն տղամարդուն, որին սիրել եմ: Աստված դաժան է, որ մարդուն տվել է հիշելու ունակություն: Նա գիտե, որ ես հիշելու եմ իմ կյանքի գարունը և լաց եմ լինելու:
Իմաստունը կանգնել էր ձյունածածկ դաշտում և ուշադիր նայելով մի կետի` մտածում էր: Կինն անսպասելի դադարեց արտասվել:
-Ի՞նչ տեսաք այնտեղ,-հարցրեց կինը:
-Վարդերի մի դաշտ, -պատասխանեց իմաստունը: Աստված մեծահոգի է գտնվել իմ հանդեպ` օժտելով հիշելու ունակությամբ: Նա գիտե` ձմռանը ես գարուն կհիշեմ ու կժպտամ…
Պաուլո Կոելո
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Այս ծաղիկը հայերը կոչում էին Հազրէ, իսկ աշխարհը կոչում է Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Պաուլո Կոեիլո, առակներ | Մեդիամանկավարժական բլոգ
Уведомление: Պաուլո Կոելո, առակներ | Մեդիամանկավարժական բլոգ
Уведомление: Թարգմանչական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)