Ուսուցիչը հանդիպեց իր սիրելի աշակերտին և հարցրեց, թե ինչպես է ընթանում նրա հոգևոր զարգացումը:
Աշակերտը պատասխանեց, որ հիմա կարողանում է իր յուրաքանչյուր օրվա ամեն պահը նվիրաբերել Աստծուն:
-Եվ այսպես, հիմա այն, ինչ մնացել է. ներել թշնամուն, -ասաց ուսուցիչը:
Աշակերտը վախեցած նայեց ուսուցչին:
-Դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև ես թշնամի չունեմ:
-Ի՞նչ ես կարծում, արդյո՞ք Աստված կուզենար քեզ վնասել, -հարցրեց ուսուցիչը:
-Իհարկե’ ոչ, -պատասխանեց աշակերտը:
-Բայց և այնպես, դու նրանից ներում ես խնդրում, այդպե՞ս չէ: Վարվի’ր նույն կերպ և հակառակորդիդ դեպքում, եթե անգամ դու նրան ոչ մի վնաս չես տվել: Այն մարդու սիրտը, ով կարողանում է ներել, մաքուր է ու անուշ:
Պաուլո Կոելո
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Լուսանկարը` անձնական արխիվից
Уведомление: Պաուլո Կոեիլո, առակներ | Մեդիամանկավարժական բլոգ
Уведомление: Պաուլո Կոելո, առակներ | Մեդիամանկավարժական բլոգ
Уведомление: Թարգմանչական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ներելու ունակություն (առակ Պաուլո Կոելոյից) վերլուծություն | Ժորա Ավետիսյան
Уведомление: Պաուլո Կոելո․ «Ներելու ունակություն» — Անի Գրիգորյան