Հին պերուական լեգենդը պատմում է մի քաղաքի մասին, ուր ապրում էին երջանիկ մարդիկ: Այս քաղաքի բնակիչները լավ էին վերաբերում միմյանց, անում էին այն ամենը, ինչն իրենց բավականություն էր պատճառում և հաճելի էր: Բոլորը երջանիկ էին, բացի քաղաքապետից, ով տխուր էր, որովհետև ղեկավարելու բան չկար: Բանտը դատարկ էր, դատարանին երբեք չէին դիմում, նոտարը ոչինչ չէր անում, որովհետև այնտեղ մարդկային խոսքը ավելին էր, քան թղթի վրա գրված օրենքը:
Մի անգամ քաղաքապետը հեռու մի երկրից աշխատողների հրավիրեց` քաղաքի գլխավոր հրապարակի կենտրում ինչ որ բան կառուցելու համար: Մեկ շաբաթ շարունակ հրապարակից լսվում էին մուրճի և սղոցի ձայներ: Շաբաթվա վերջում քաղաքապետը բոլոր բնակիչներին հրավիրեց ներկա գտնվել հրապարակի հանդիսավոր բացմանը: Մեծ հանդիսավորությամբ բացվեցին հրապարակը փակող արտաքին վահանակները և մարդիկ տեսան մի կախաղան: Մարդիկ միմյանց հարցնում էին` ինչ գործ ունի այնտեղ կախաղանը:
Վախեցած մարդիկ սկսեցին դատարան դիմել` ինչ-ինչ հարցեր լուծելու համար: Հարցեր, որոնք մինչ այդ առանց դժվարության լուծում էին փոխադարձ համաձայնությամբ: Նրանք գնում էին նոտարի գրասենյակ, որպեսզի գրանցեին փաստաթղթերը, որոնց մինչ այդ փոխարինում էին պարզ մարդկային խոսքերը:
Եվ նրանք օրենքից վախենալով` սկսեցին ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ ասում էր քաղաքապետը:
Կախաղանը երբեք չօգտագործվեց: Բայց նրա ներկայությունը փոխեց ամեն ինչ:
Պաուլո Կոելո
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Լուսանկարը` անձնական արխիվից
Уведомление: Պաուլո Կոեիլո, առակներ | Մեդիամանկավարժական բլոգ
Уведомление: Պաուլո Կոելո, առակներ | Մեդիամանկավարժական բլոգ
Уведомление: Թարգմանչական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)