Մի չար մարդ է մեռնում: Նա դժոխքի դարպասների մոտ հանդիպում է հրեշտակին: Հրեշտակն ասում է.
-Բավական է` հիշես կյանքում կատարած գոնե մեկ լավ արարք. այն քեզ կօգնի: Լա’վ մտածիր:
Մարդը հիշում է, որ մի անգամ անտառով անցնելիս ճանապարհին հանդիպել է սարդի և շրջանցել է, որպեսզի չտրորի: Հրեշտակը ժպտում է, և երկինքից իջնում է մի պարան` հնարավորություն տալով նրան դրախտ բարձրանալ:
Մարդիկ, ովքեր դատապարտված էին մնալ դժոխքում, օգտվելով առիթից, որ մոտ են կանգնած պարանին, նրա հետ սկսում են վերև բարձրանալ: Բայց մարդը սա տեսնելով ` սկսում է վախեցնել բարձրացողներին, թե պարանը կկտրվի:
Այդ պահին պարանն իրոք կտրվում է, և մարդը կրկին հայտնվում է դժոխքում:
-Ի’նչ ափսոս, -ասում է հրեշտակը: Անձիդ նկատմամբ ունեցած հոգատարությունը չարիքի վերածեց այն միակ լավ արարքը, որը երբևէ կատարել էիր:
Պաուլո Կոելո
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Լուսանկարը` անձնական արխիվից
Ես հասկացա, որ այդ մարդու վատ կողմերից է նաև անձի նկատմամբ չափից շատ սերը և հոգատարությունը:
НравитсяНравится
Շատ հետաքրքիր նյութ էր, մտածելու շատ տեղիք տվեց սա մարդուն մի բան է սովորեցնում պետք չէ չարանալ, եթե նույնիսկ նա բարձրանար դրախտ էլի նրան իր չարությունը կխանգարեր, որովհետև նա մի սարդ էր փրկել, իսկ նրա այդ մի սխալի պատճառով հայտնվեց դժոխքում:
НравитсяНравится
Շատ կարևոր առակ էր,իմ կարծիքով ամեն մի մարդ պարտավոր է սա հիշի:Գիտեմ հիշելուց բացի պետքէ նաև կատարել,որը շատ դժվար է,բայց պետք է չհանձնվել:Հիմա գրում եմ ու հիշում թե ինչքան դեպքեր են ինձ հետ պատահել,որ ես այսպես եմ ինձ պահել,կամ ուրիշներն են իրեն այդպես պահել:Այդքանը ունեմ ասելու…մնացածը պետք է անել:
НравитсяНравится
Այս առակը ամեն մարդու պետք է ստիպի մտածել, թէ ինչ լավ և ինչ վատ բաներ է նա արել իր կյանքում: Ու երջանիկ է այն մարդը, ում կյանքում հիշվում են ավելի շատ բարի արարքներ, քան չար ու նենգ: Ինձ թվում է հիմա ճիշտ ժամանակն է, որ ամեն մեկս մտածենք այդ մասին ու մտովի ամփոփենք մեր արարքները:
НравитсяНравится
Ես շատ հավանեցի այս առակը…այն շատ բաներ էր ուսուցանում, չգիտեմ ես մտածում եմ երբ մի շանս ունես պկ է այն օգտագործես: Իսկ այդ մարդը չօգտագործես իր շանսը, և չօգնելով իր պես մարդուն նա էլ մնաց ձեռնունայն:
НравитсяНравится
Շատ խորիմաստ առակ էր: Բայց ես համաձայն չեմ այս առակի հետ, որովհետև իմ համար սիրելը և հոգ տանելը, իմ համար մեղք չէ: Կամ էլ այդ մարդը այնքան է հոգ տարել մեկի կամի ինչ-որ բանի մասին, որ արդեն այդ գործողությունները դարձել են մեղք:
НравитсяНравится
Գրիգոր ջան, ինչպես միշտ, դու առակը լրիվ հակառակ կողմից ես մեկնաբանում:
НравитсяНравится
Շատ հետքրքիր և խորիմաստ առակ էր: Այն շատ բան էր սովորեցնում: Այդ մարդը կորցրեց իր շանսը: Նրա մտքով անգամ չանցավ, որ դա վատ արարք էր:
НравитсяНравится
Շատ ուսուցողական առակ էր: Շնորհակալ եմ տիկին Նունե, որ մեզ հնարավորություն տվեցիք կարդալ այս առակը: Մարդը պետք է լինի բարի, որպեսզի կարողնա արդար կանգնի Աստծու առջև:
НравитсяНравится
Այս առակը ճիշտ բանի մասին է ասում: Ես առակը կարդալով հասկացա, որ մարդը պիտի իրեն տված դեպի լավը փոխվելու հնարավորությունը օգտագործի: Բայց ինչ ել պատահի եթե այդ մարդը չար է նա միևնույն է այդ քայլը կաներ և քանի որ նա այդպիսի հնարավորությունը չօգտագործեց, ուրեմն նա արժանի էր միայն դժոխքի:
НравитсяНравится
Уведомление: Պաուլո Կոեիլո, առակներ | Մեդիամանկավարժական բլոգ
Уведомление: Պաուլո Կոելո, առակներ | Մեդիամանկավարժական բլոգ
Уведомление: Թարգմանչական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)