Երկու ասպետ

arak-Արի’ բարձրանանք լեռը, ուր Աստված է ապրում, -առաջարկեց ասպետն իր ընկերոջը,- ես քեզ ուզում եմ ապացուցել, որ նա  գիտե միայն մեր առջև խնդիրներ դնել, բայց ոչինչ չի անում մեր բեռը թեթևացնելու համար


-Լա’վ, իսկ ես կգնամ այնտեղ` հավատս մեկ անգամ ևս ի ցույց դնելու,- ասաց մյուս ասպետը:
Նրանք լեռը բարձրացան երեկոյան, և մթության մեջ լսեցին ձայն. «Ձեր նժույգները ներքևից բեռնեք քարերով»:
-Տեսա՞ր,-ասաց առաջին ասպետը: Հերիք չի նման վերելք ենք հաղթահարում, դեռ մի բան էլ  պարտադրում է ծանր բեռներ վերցնել: Ես չեմ ենթարկվի:
Երկրորդը վարվեց այնպես, ինչպես պատվիրել էր անել ձայնը: Նրանք լեռան ստորոտ հասան լուսաբացին: Արևի առաջին ճառագայթներից սկսեցին պսպղալ քարերը, որոնք բերել էր բարեպաշտ ասպետը. դրանք ադամանդներ էին:
Ուսուցիչն ասաց.«Աստծո որոշումները անմեկնելի են, բայց դրանք միշտ ձեր օգտին են»:

 Պաուլո Կոելո

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Լուսանկարը` անձնական արխիվից

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ, Թարգմանություններ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

19 комментариев на «Երկու ասպետ»

  1. Ես կարծում եմ, որ այս առակը շատ օգտակար կլինի բողոքականների համար, քանի որ այենք, երբ նրանց ինչ որ բան ես խնդրում այնպես են տնքում կարծես երկու ձեռքերը խնդրես:
    Բայց միայն դա չէ ասելիքը: Ասվում է նաև, որ ամեն մի ծանր, վատ ու դժվար բանի մեջ իմշտ պետք է տեսնել լավը:)

  2. Ես Դիաննայի հետ համաձայն եմ, որ առակը օգտակար կլինի բողոքականների համար, քանի որ կան մարդիկ, ում մի բան ես խնդրում սկսում են նվնվալ և դժգոհել, չէ որ ամեն ինչ փոխադարձ է, եթե դու օգնես այդ մարդուն վաղը մյուս օր, նա էլ քեզ կօգնի դժվար պահին: Ինձ թվում է, որ այս առակի ասելիքը այն է, որ մարդը պետք է բարի լինի և օգնի բոլորին նաև այն է, որ մարդու առջև ինչ փորձություն էլ դրվի մարդը պետք է չհանձնվի և հաղթահարի այդ փորձությունը:

  3. Նախ ուզում եմ ասել, որ առակը շատ հավանեցի: Միշտ էլ բարդությունը հաղթահարելով է մարդ հասնում ինչ-որ բանի: Չի կարող հենց էնպես քո դիմաց ադամանդներ հայտնվեն, պիտի չարչարվես, որ արդյունքը երևա: Ով աշխատի նա էլ ամենիչի կհասնի:
    Ասեմ, որ թարգմանությունն էլ էր բավականին լավ կատարված, իրոք մեծ բավականություն ստացա ընթերցելուց: Շնորհակալություն խորիմաստ առակի ու հրաշալի թարգմանության համար:

  4. Առակն ուզում էր ասել, որ Աստված (լավ, խոստովանում եմ, ես Աստված բառը մտքումս միշտ փոխարինում եմ Բնություն բառով) արտաքինից վատ թվացող ինչ էլ որ անում է, անում է մեր օգտին, որպեսզի օգնի մեզ: Դրա օրինակներից է գողությունը, չարությունը, ատելությունը, ծուլությունը… Արտաքինից վատը թվացող երևույթներ են, բայց ինչքա՜ն բան ենք դրանցից սովորում:

  5. Աստված չէ, որ մեր դեմ փորձություններ է բացում, այլ մարդը՝ հենց ինքն է իրեն տանում դեպի փորձություններ, մինչդեռ Աստծու «փորձությունները» ադամանդներ են:

  6. Աստված չէ, որ մեր դեմ փորձություններ է բացում, այլ մարդը՝ հենց մարդն է ինքն իրեն փորձությունների տանում, մինչդեռ Աստծու «փորձությունները» ադամանդներ են:

  7. Այս առակը իմ կարծիքով շատ լավներ մարդ իր դեմ խնդիրներ է դնում և ասում թե Աստված դա անում

  8. Ես լիովին համաձայն եմ Դիանաի հետ, որ այս առակը օգտակար կլինի բողոքականներին:Որ սկսեն քիչ բողոքեն :Նաև այն Աստված դնում է մեր դեմ փորձություններ,որ մենք կարողանանք հաղթահարել:Բացի այդ եթե փորձություներ չլինեն կյանքը անհետաքրքիր կդառնա:

  9. Աստված ինչ անում է մեր օգտին է անում: Առակը ուզում է ասել, երբ ծուլանում ես և ոչինչ չես անում, ուրեմն դու ոչնչի չես հասնի, իսկ երբ աշխատում ես հաստատ ինչ որ բանի կհասնես:

  10. Աստված տեսավ, որ 2-րդ ասպետը դժվարությունները հաղթահարեց և նրան պարքևեց ադամանդներ:
    Մի ասացվածք կա՝ ով աշխատի նա կուտի:) Ինձ թվում է, որ այս ասացվածքը կապ ունի առակի հետ, քանի որ 2-րդ ասպետը աշխատեց ու ստացավ իր բաժինը:

  11. Աստված կա, ես հավատում եմ նրան: Նա միշտ մեր կողքին է: Այս առակը սովորեցնում է, որ չպետք է կասկածել Աստծու բարությանը, նա ինչ էլ անում է, ապա անում է մարդկանց համար:

  12. Առակի ասելիքը այն է, որ Աստծու ասած ամեն մի բան (թեկուզ և վատ հնչողը) մարդու օգտին է: Ավելի ճիշտ, այն մարդու օգտին ով այդ ասածները կանի:

  13. Ես դիաննայի հետ համաձայն եմ, որ այս առակը օգտակար կլինի անբանների, բողոքավորների և այն մարդկանց համար ովքեր ալարում են մատը մատին խփել և մի օգտակար գործ անել և երբ նրանցից օգնություն ես խնդրում տնքտնքալով, նվնվալով և դժգոհելով ասում են.
    -Վայ դե չեք թողի մար մի 2 րոպե հանգիստ նստի: Զզվցրիք թողիք էլի:
    Այս առակը ուզում է ասել, որ երբ մարդը օգնություն է խնդրում պետք է օգնել նրան, քանի որ ամեն ինչ փոխադարձ է և եթե այդ մարդուն օգնես, հահաստատ նա էլ մի օր քեզ կօգնի, երբ դու նեղ դրության մեջ ընկնես: Այս առակը նաև ուզում է ասել, որ մարդու առջև ինչ փորձություն էլ դրված լինի, մարդը չպետք է հանձնվի այլ համառորեն այն պետք է հաղթահարի:

  14. Շատ առակներ կարդալուց ես մի անգամից ենթադրեցի, որ հենց էսպիսի մի բան պետք է լիներ: Ինչպես բոլոր առակները այնպես էլ սա ինչ, որ բան էր ուզում սովորեցնել և հասկացա, որ այս առակը սովորեցնում է ենթարկվել Աստծուն , որովհետև Աստված միշտ քեզ տանջելով հասցնում է քո երազած բարձունքին: Սովորեցնում էր նաև լինել լավատես քանի, որ լավատես մարդիկ ամեն ինչի մեջ լավը տեսնելով ապրում են թեթև և անհոգ ու հասնում ամեն-ամեն ինչի, իսկ վատատեսները վատը տեսնելով կասեն <> ու այդպես ոչինչ էլ չեն անի ու ոչնչի էլ չեն հասնի:

  15. Շատ շ՜աաաաաատ հետաքրքիր և ուսուցողական առակ է:Ինձ շատ դուր եկավ,ես համամիտ եմ այս արտահայտության հետ ՝«Աստծո որոշումները անմեկնելի են, բայց դրանք միշտ ձեր օգտին են»:Աստված ինչ անում է, մեր համար է անում և չի կարելի ասել, թե Աստված մեզ բեռ է տալիս և հրամաններ է տալիս դա այդպես չէ, քանի որ նա միայն թեթևացնում է մեր բեռը:

  16. Уведомление: Պաուլո Կոեիլո, առակներ | Մեդիամանկավարժական բլոգ

  17. Уведомление: Պաուլո Կոելո, առակներ | Մեդիամանկավարժական բլոգ

  18. Уведомление: Թարգմանչական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  19. Այս առակը պատմում է այն մասին, որ աստված բոլորի բեռը ոչ թե ծանրացնում է այլ կրանց բեռը քչացնում: Աստծուն պետք է հավատալ, հարգել և նրա ասածները անել ու դու կլինես հաջողակ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s