Դաշնակահար Արթուր Ռուբինշտեյնը ուշանում էր Նյու Յորքի առաջնակարգ ռեստորանում պատվիրած նախաճաշից: Ընկերներն արդեն սկսել էին անհանգստանալ, երբ վերջապես երևաց Ռուբինշտեյնը` տարիքով իրենից երեք անգամ փոքր մի շքեղ շիկահերի ուղեկցությամբ: Հայտնի լինելով իր` ոչ այնքան առատաձեռնությամբ, ի զարմանս ընկերների, Ռուբինշտեյնը պատվիրեց ամենաթանկ ուտեստը` սթեյքը, և շատ հազվագյուտ համարվող` բացառիկ համային և հոտային հատկություններով օժտված գինի:
Երբ նախաճաշն ավարտվեց, նա ժպիտով վճարեց հաշիվը:
-Ես տեսնում եմ` ինչպես եք բոլորդ զարմացել,-ասաց Ռուբինշտեյնը: Բանն այն է, որ այսօր ես իմ իրավաբանի մոտ էի գնացել` կտակ կազմելու: Ես իմ ունեցվածքը արդարացիորեն փոխանցեցի աղջկաս ու հարազատներին: Առատաձեռն եմ եղել նաև նվիրատվություններ և բարեգործություններ անելիս: Բայց հանկարծ հասկացա, որ ես ինքս ընդգրկված չեմ կտակում. ամեն ինչ փոխանցվել է ուրիշներին:
Այնպես որ, որոշել եմ իմ հանդեպ շռայլ լինել:
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Լուսանկարը` www.classic-music.ru-ից
Уведомление: Պաուլո Կոեիլո, առակներ | Մեդիամանկավարժական բլոգ
Уведомление: Պաուլո Կոելո, առակներ | Մեդիամանկավարժական բլոգ
Ուրախ եմ ծանոթության համար:Միայն, ինչու Կոելիոն՝մի քանի գրությամբ:Չեմ մտածում, որ անգիտությունից է:
НравитсяНравится
Ճիշտ եք նկատել: Առաջին թարգմանությունների ժամանակ Կոելիո բառն էի գրում, հետո որոշեցի առանց Ի-ի գրել: Ի վերջո, դժվար է ասել` երկուսից որն է ճիշտ: Այժմ նախընտրում եմ «չխուճուճ» տարբերակն ընտրել` Կոելո: Ծանոթության համար ես էլ եմ ուրախ, հարգելի Թամար:
НравитсяНравится
Уведомление: Թարգմանչական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)